Գլխավոր տեղեկություն
Համար
N 77-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.02.2011-16.06.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.02.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.02.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.02.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 փետրվարի 2011 թվականի N 77-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՍՊԱՅԿԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 600-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ՍՊԱՅԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2011 թվականի փետրվարի 1-ից մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից` համաձայն N 1 հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը հետաձգել մինչև 2014 թվականի փետրվարի 1-ը:

2. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և «ՍՊԱՅԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքվելիք՝ «ՍՊԱՅԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին պայմանագրի նախագծին` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ՍՊԱՅԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ սույն որոշման 2-րդ կետով հավանության արժանացած պայմանագրի կնքումը:

4. Սույն որոշման N 1 հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2011 թ. փետրվարի 11
Երևան 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

 փետրվարի 3-ի N 77-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

 «ՍՊԱՅԿԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը

Անվանումը

Մոդելը

Չափի միավորը

Քանակը

Ծագման երկիրը

Արտահանման երկիրը

 Արժեքը
(դրամ)

 

Ներմուծման ժամկետը
(տարի/եռամսյակ)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

1.

8704 22 910

Քարշակ

Vօlvօ

հատ

156

Բելգիա

Բելգիա

5,347,500,000

2011/I

2013/IV

2.

8704 22 990

Քարշակ

Vօlvօ

հատ

1

Բելգիա

Բելգիա

34,300,000

2011/I

2012/IV

3.

8704

Բեռնատար ավտոմեքենա

-

հատ

15

-

-

282,000,000

2011/I

2013/IV

4.

8716 39 300

Կիսակցորդ

Krone

հատ

156

Գերմանիա

Գերմանիա

4,169,500,000

2011/I

2013/IV

5.

8716 39 800

Կիսակցորդ

Krone

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

27,000,000

2011/I

2012/IV

6.

8704 22 910

Քարշակ

Vօlvօ

հատ

15

Բելգիա

Բելգիա

547,500,000

2011/I

2013/IV

7.

8609 00 900

Կոնտեյներ՝ ավտո և երկաթգծով միջազգային բեռնափոխադրումների համար

Krone

հատ

30

Գերմանիա

Գերմանիա

519,000,000

2011/I

2013/IV

8.

8716 39 590

Կցասայլ-կոնտեյներատար

Krone

հատ

15

Գերմանիա

Գերմանիա

102,000,000

2011/I

2013/IV

9.

8477 80 190

Ֆորմավորող սարքավորում (պոլիստիրոլե արտադրանքի համար)

-

հատ

3

Գերմանիա

Գերմանիա

202,500,000

2011/I

2013/IV

10.

8479 89 970

Նախափրփրիչ սարքավորում

Kսrtz GmbH, E.A. Haitz GmbH

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

80,000,000

2011/I

2012/IV

11.

8480 71 000

Պոլիստիրոլե արտադրանքի սարքավորման ֆորմա

T.Micհel Formenbau GmbH, COMEL S.n.c. di Aldօ Beccarօ & C.

հատ

10

Գերմանիա, Իտալիա, Ռուսաստան

Գերմանիա, Իտալիա, Ռուսաստան

125,000,000

2011/I

2013/IV

12.

8428 90 950

Սիլոսային սարք (լրակազմ)

Kսrtz GmbH, E.A. Haitz GmbH

հատ

4

Գերմանիա

Գերմանիա

18,120,000

2011/I

2013/IV

13.

8477

Էքստրուզիոն սարքավորում՝ լրակազմով

-

հատ

2

Իտալիա, Գերմանիա

-

98,000,000

2011/I

2013/IV

14.

8427 10 100

Պահեստային ամբարձիչ՝ մարտկոցով

OMG, LINDE

հատ

7

Իտալիա, Գերմանիա

Իտալիա, Գերմանիա

68,250,000

2011/I

2013/IV

15.

8427 90 000

Մեխանիկական պահեստային ամբարձիչ

OMG

հատ

20

Իտալիա

Իտալիա

5,000,000

2011/I

2013/IV

16.

8422 40 000

Պալետավորող սարքավորում

SORMA,Sermac, Siat, Rօbօpac

հատ

2

Իտալիա

Իտալիա

25,560,000

2011/I

2013/IV

17.

8433 60 000

Մրգեր կամ գյուղատնտեսական այլ մթերքներ տեսակավորող մեքենաներ՝ լրակազմով

SORMA, EMVE, Allround, Агропак,Sermac

հատ

4

Իտալիա, Շվեդիա, Հոլանդիա, Ռուսաստան

Իտալիա, Շվեդիա, Հոլանդիա, Ռուսաստան

500,000,000

2011/I

2013/IV

18.

8443

Արկղերի վրա տպագրող սարքավորումներ՝ լրակազմով

-

հատ

2

Դանիա, Գերմանիա

Դանիա, Գերմանիա

125,000,000

2011/I

2013/IV

19.

8422

Պիտակավորող սարքավորում

-

հատ

3

Դանիա, Գերմանիա

Դանիա, Գերմանիա

125,000,001

2011/I

2013/IV

20.

8438

Մրգի և բանջարեղենի վերամշակման սարքավորում՝ լրակազմով

-

հատ

3

Ռուսաստան, Իտալիա

Ռուսաստան, Իտալիա

375,000,000

2011/I

2013/IV

21.

8435

Հյութի ստացման սարքավորում՝ լրակազմով

-

հատ

4

Ռուսաստան, Իտալիա

Ռուսաստան, Իտալիա

200,000,000

2011/I

2013/IV

22.

8419

Ջերմաստիճանի փոփոխման միջոցով գյուղատնտեսական մթերքների վերամշակման սարքավորում՝ լրակազմով

-

հատ

7

Իտալիա, Գերմանիա

Իտալիա, Գերմանիա

300,000,000

2011/I

2013/IV

23.

8441 30 000

Գոֆրաստվարաթղթից արկղեր պատրաստող ավտոմատ սարքավորում՝ լրակազմով

TECO

հատ

1

Իտալիա

Իտալիա

92,500,000

2011/I

2012/IV

24.

8422 30 00

Վերամշակված միրգ-բանջարեղենի շշալցման սարքավորում՝ լրակազմով

-

հատ

2

Ռուսաստան, Սլովենիա, Գերմանիա, Իտալիա

Ռուսաստան, Սլովենիա, Գերմանիա, Իտալիա

100,000,000

2011/I

2013/IV

25.

7610

Ալյումինե դռների կոնստրուկցիա՝ լրակազմով

Hormann

հատ

30

Գերմանիա

Գերմանիա

211,500,000

2011/I

2013/IV

26.

8437

Սերմերի տեսակավորման սարքավորում՝ լրակազմով

-

հատ

1

Հոլանդիա

Հոլանդիա

32,900,000

2011/I

2012/IV

27.

3911 90 990

Հատակի պոլիմերային ծածկույթ

-

կգ

3000

ԱՄՆ, Ռուսաստան

ԱՄՆ, Ռուսաստան

12,500,000

2011/I

2013/IV

28.

8526 91 80

Տեղորոշման սարքավորում

-

հատ

175

-

Լիտվա

12,250,000

2011/I

2013/IV

29.

7311 00 100

Կրակմարիչ՝ 842410

-

հատ

300

Ռուսաստան, Գերմանիա

Ռուսաստան, Գերմանիա

7,500,000

2011/I

2013/IV

30.

8541

Դիոդային լամպեր

-

հատ

800

Ռուսաստան, Չինաստան

Ռուսաստան, Չինաստան

12,000,000

2011/I

2013/IV

31.

8477 80

Պոլիստիրոլի վերամշակման սարքավորում՝ լրակազմով

-

հատ

2

Գերմանիա

Գերմանիա

20,000,000

2011/I

2013/IV

32.

9403

Օֆիսային կահույք (մետաղյա, պլաստմասսայե և փայտյա)

-

կգ

25000

-

-

80,000,000

2011/I

2013/IV

33.

8525

Ռադիոկապի միջոցներ

Mօtօrօlla, Uniden

հատ

25

-

-

9,125,000

2011/I

2013/IV

34.

8443

Տպող սարքեր

-

հատ

22

ԱՄՆ, Դանիա, Գերմանիա

ԱՄՆ, Դանիա, Գերմանիա

8,800,000

2011/I

2013/IV

35.

8471

Համակարգիչներ՝ լրակազմով

-

հատ

30

ԱՄՆ

ԱՄՆ

12,045,000

2011/I

2013/IV

36.

8701 90

Տրակտոր՝ անվավոր, գյուղատնտեսական աշխատանքների համար

-

հատ

5

Գերմանիա

Գերմանիա

50,000,000

2011/I

2013/IV

37.

7610 90

Ալյումինե կամրջակներ

Altec

հատ

15

Գերմանիա

Գերմանիա

7,500,000

2011/I

2013/IV

38.

8425 11 000

Վերամբարձ սարք (մինչև 20 տոննա)

-

հատ

5

Գերմանիա

Գերմանիա

25,000,000

2011/I

2013/IV

39.

9027

Բույսերի, միրգ-բանջարեղենի որակի ստուգման սարքավորումներ

-

հատ

30

Հոլանդիա

Հոլանդիա

7,500,000

2011/I

2013/IV

40.

8429 52 100

Էքսկավատոր՝ թրթուրավոր (3.9 տոննա)

-

հատ

2

ԱՄՆ, Գերմանիա

Գերմանիա

15,000,000

2011/I

2013/IV

41.

8429 59

Էքսկավատոր՝ անիվավոր (16.0 տոննա)

-

հատ

2

Գերմանիա

Գերմանիա

70,000,000

2011/I

2013/IV

42.

8429 11

Բուլդոզեր՝ թրթուրավոր (18.2 տոննա)

-

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

50,000,000

2011/I

2012/IV

43.

8429 40 900

Հողի հարթեցման վալց (6 տոննա)

-

հատ

1

Շվեդիա

Գերմանիա

10,000,000

2011/I

2012/IV

44.

8423

Ցածրապրոֆիլային կշեռք

МАССА-К, ДИНА

հատ

3

Բելառուս, Ռուսաստան

Բելառուս, Ռուսաստան

1,500,000

2011/I

2013/IV

45.

8429 51

Ամբարձիչ՝ անիվավոր (24 տոննա), հողային աշխատանքների համար

-

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

35,000,000

2011/I

2012/IV

46.

8433 20

Խոտհնձիչ

KRONE EasyCսt

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

4,210,000

2011/I

2012/IV

47.

8433 30

Ռոտորային խոտհավաք մեքենա

KRONE Swadro

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

2,852,500

2011/I

2012/IV

48.

8433 30

Խոտը շուռ տվող մեքենա

KRONE KW

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

4,490,000

2011/I

2012/IV

49.

8432

Պարարտանյութերի և քիմիական միջոցների տարածման սարքավորում

-

հատ

10

Գերմանիա, Իտալիա, Հոլանդիա, Ռուսաստան

Գերմանիա, Իտալիա, Հոլանդիա, Ռուսաստան

22,500,000

2011/I

2013/IV

50.

8433

Բանջարաբոստանային մշակաբույսերի մշակման սարքավորումներ՝ լրակազմով

-

հատ

10

Հոլանդիա, Իտալիա, Գերմանիա

Հոլանդիա, Իտալիա, Գերմանիա

135,000,000

2011/I

2013/IV

51.

8433 40 100

Հասկահավաքիչ-մամլիչ

KRONE KR

հատ

1

Գերմանիա

Գերմանիա

12,252,500

2011/I

2012/IV

52.

8418

Սառնարանային սարքավորումներ՝ լրակազմով

-

հատ

130

Ռուսաստան, Գերմանիա, Հոլանդիա

Ռուսաստան, Գերմանիա, Հոլանդիա

234,000,000

2011/I

2013/IV

53.

8415

Օդակարգավորիչ՝ լրակազմով, գլիկոլով աշխատող

Kracun

հատ

3

Սլովենիա

Սլովենիա

150,000,000

2011/I

2013/IV

54.

8537

Սառնարանային համալիրի ավտոմատ կառավարման համակարգ

ОСТРОВ, Kracun, Gunter

հատ

61

Ռուսաստան, Սլովենիա, Գերմանիա

Ռուսաստան, Սլովենիա, Գերմանիա

7,500,000

2011/I

2013/IV

55.

8414

Թթվածին, ազոտ մատակարարող սարքավորում՝ լրակազմով

-

հատ

6

Հոլանդիա

Հոլանդիա

324,000,000

2011/I

2013/IV

56.

8405

Թթվածին, ազոտ արտադրող սարքավորում՝ լրակազմով

-

հատ

6

Հոլանդիա

Հոլանդիա

405,000,000

2011/I

2013/IV

57.

8421

Գազերի և հեղուկների ֆիլտրման սարքավորում

-

հատ

20

Ֆրանսիա, Հոլանդիա, Գերմանիա

Ֆրանսիա, Հոլանդիա, Գերմանիա

75,200,000

2011/I

2013/IV

58.

9027

Ֆիզիկական ու քիմիական անալիզի սարքավորում

-

հատ

20

Ֆրանսիա, Հոլանդիա, Գերմանիա

Ֆրանսիա, Հոլանդիա, Գերմանիա

37,600,000

2011/I

2013/IV

59.

7610

Սառնարանային դռներ՝ ալյումինե

-

հատ

40

Ռուսաստան, Սլովենիա, Գերմանիա

Ռուսաստան, Սլովենիա, Գերմանիա

120,000,000

2011/I

2013/IV

60.

8462 91

Հիդրավլիկ մամլիչ

-

հատ

3

Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա

Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա

50,000,000

2011/I

2013/IV

61.

8467

Հղկող էլեկտրական գործիք

-

հատ

3

Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա

Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա

40,000,000

2011/I

2013/IV

62.

8467 21

Պտուտակահանող սարքավորում՝ լրակազմով

-

հատ

3

Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա

Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա

42,500,000

2011/I

2013/IV

63.

8424

Ավտոլվացման սարքավորում՝ լրակազմով

-

հատ

1

Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա

Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա

75,000,000

2011/I

2012/IV

64.

8206 00 000

Գործիքներ

-

հատ

200

Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա

Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա

50,000,000

2011/I

2013/IV

65.

8425

Ամբարձիչ

-

հատ

4

Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա

Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա

9,000,000

2011/I

2013/IV

66.

8468

Զոդող սարքավորում՝ լրակազմով

-

հատ

2

Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա

Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա

9,000,000

2011/I

2013/IV

67.

9031 20

Ստենդ՝ լրակազմով

-

հատ

4

Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա

Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա

36,000,000

2011/I

2013/IV

68.

8504

Ինդուկցիոն տաքացուցիչ

-

հատ

2

Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա

Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա

4,500,000

2011/I

2013/IV

69.

8515

Էլեկտրական զոդող սարք

-

հատ

2

Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա

Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա

6,300,000

2011/I

2013/IV

70.

8479

Հարթեցնող սարք

-

հատ

2

Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա

Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա

5,400,000

2011/I

2013/IV

71.

9027

Չափիչ սարքեր

-

հատ

10

Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա

Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա

3,150,000

2011/I

2013/IV

72.

8471

Համակարգիչ

-

հատ

2

Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա

Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա

2,000,000

2011/I

2013/IV

73.

8409

Յուղի հավաքման սարք՝ լրակազմով

-

հատ

3

Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա

Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա

8,100,000

2011/I

2013/IV

74.

8479

Անվադողերի փոխման սարք՝ լրակազմով

-

հատ

4

Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա

Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա

30,600,000

2011/I

2013/IV

75.

9031

Բալանսավորող սարք

-

հատ

4

Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա

Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա

18,000,000

2011/I

2013/IV

76.

8479

Ներկերի խառնման ստենդ՝ լրակազմով

-

հատ

1

Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա

Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա

11,250,000

2011/I

2012/IV

77.

8414

Կոմպրեսոր՝ անիվների համար

-

հատ

4

Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա

Ռուսաստան, Գերմանիա, Իտալիա

12,600,000

2011/I

2013/IV

78.

9406 00

Ջերմոցներ, այդ թվում`

-

կգ

6000000

Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան

Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան

2,009,520,000

2011/I

2013/IV

79.

7308

Պողպատյա կոնստրուկցիա՝ լրակազմով

-

կգ

1600000

Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան

Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան

2011/I

2013/IV

80.

7003

Ջերմոցների արտաքին ապակի

-

կգ

3120000

Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան

Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան

2011/I

2013/IV

81.

7610

Ալյումինե կոնստրուկցիա՝ լրակազմով

-

կգ

800000

Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան

Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան

2011/I

2013/IV

82.

6810

Բետոնե սյունակներ

-

կգ

480000

Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան

Հոլանդիա, Ուկրաինա, Ռուսաստան

2011/I

2013/IV

83.

8436 80

Ջերմոցային համալիրի սարքավորումներ՝ լրակազմով, այդ թվում`

-

հատ

8

Հոլանդիա

Հոլանդիա

9,765,000,000

2011/I

2013/IV

84.

8414 80 80

Կոմպրեսոր

Atlas Cօpcօ, Kaiser

հատ

8

Շվեդիա, Գերմանիա

Գերմանիա

2011/I

2013/IV

85.

8419

Ջերմակլանիչ՝ լրակազմով

Alfa Laval, ТЕХЭКОПРОМ

հատ

4

Հոլանդիա, Ռուսաստան

Հոլանդիա, Ռուսաստան

2011/I

2013/IV

86.

9026

CO2 ներարկող և կարգավորող սարքավորում՝ լրակազմով

van Dijk

հատ

8

Հոլանդիա

Հոլանդիա

2011/I

2013/IV

87.

8402 19 900

Շոգեկաթսային սարքավորում՝ լրակազմով

BBS, Crone

հատ

4

Գերմանիա, Հոլանդիա

Գերմանիա, Հոլանդիա

2011/I

2013/IV

88.

8415

Ջեռուցման և մթնոլորտի կարգավորման սարքավորում՝ լրակազմով

Priva, Hoogendorn

հատ

4

Հոլանդիա

Հոլանդիա

2011/I

2013/IV

89.

8539

Բույսերի աճը կարգավորող լրացուցիչ լուսավորման սարքավորումներ՝ լրակազմով

Hօrtilսx, Gravita

հատ

8

Հոլանդիա

Հոլանդիա

2011/I

2013/IV

90.

8414

Օդափոխանակման վենտիլյատորներ՝ լրակազմով

-

հատ

1000

Հոլանդիա

Հոլանդիա

2011/I

2013/IV

91.

8436 80

Տարաներում բույսերի սննդի պարունակության միախառնման սարքավորում՝ լրակազմով

Revaհօ, Stolze

հատ

8

Հոլանդիա

Հոլանդիա

2011/I

2013/IV

92.

6006

Ջերմության խնայողության վարագույրներ

Ludwik Svenson, Alսmat-Zeeman

կգ

100000

Հոլանդիա

Հոլանդիա

2011/I

2013/IV

93.

8436 80

Ջերմության խնայողության ալյումինե կոնստրուկցիա՝ լրակազմով

-

հատ

8

Հոլանդիա

Հոլանդիա

2011/I

2013/IV

94.

8413 70

Պոմպեր՝ ջրի

Johnson, Grundfos

հատ

400

Շվեդիա, Հոլանդիա

Հոլանդիա

2011/I

2013/IV

95.

8436 80

Օսմօսիսի հետադարձի սարքավորում՝ լրակազմով

Aquarinse, Stolze

հատ

8

Հոլանդիա

Հոլանդիա

2011/I

2013/IV

96.

7308 90

Ժելոբ՝ սև մետաղների թիթեղից

Meteօr systems, Tal Agrօ

կգ

36000

Հոլանդիա

Հոլանդիա

2011/I

2013/IV

97.

8418

Օդապաղեցման-խոնավացման սարքավորում՝ լրակազմով

Stolze

հատ

8

Հոլանդիա

Հոլանդիա

2011/I

2013/IV

98.

8419

Օդի խոնավացման համակարգ՝ լրակազմով

Micoton

հատ

8

Հոլանդիա

Հոլանդիա

2011/I

2013/IV

99.

3920

Ջերմոցների հողածածկ (պոլիմերներից թաղանթ)

KUBO, ZWIRS

քառ. մ

240000

Հոլանդիա

Հոլանդիա

2011/I

2013/IV

100.

8424

Կաթիլային ոռոգման սարքավորում՝ լրակազմով

Meteօr systems, Hօrticօօp Revaհօ, Stolze

հատ

10

Հոլանդիա

Հոլանդիա

2011/I

2013/IV

101.

9032

Ջերմոցում մթնոլորտի ավտոմատ կառավարման համակարգ

Aweta, Greefa

հատ

8

Հոլանդիա

Հոլանդիա

2011/I

2013/IV

102.

8421

Ջրի ֆիլտր

-

հատ

20

Հոլանդիա, Գերմանիա, Ռուսաստան

Հոլանդիա, Գերմանիա, Ռուսաստան

2011/I

2013/IV

103.

8716

Բերքահավաքի էլեկտրական սայլակ-կոնտեյներներ, տարածքի մաքրման սարքավորումներ

Verhangenleiden, STEENKS SERVICE

հատ

80

Հոլանդիա

Հոլանդիա

2011/I

2013/IV

 Ընդամենը

27,881,375,001

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

 փետրվարի 3-ի N 77-Ա որոշման

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր  N

 

«ՍՊԱՅԿԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Քաղ. Երևան

 _____ _______________ 2011 թ.

 

Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` նախարարություն), ի դեմս Տիգրան Դավթյանի, մի կողմից, և «ՍՊԱՅԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ի դեմս Դավիթ Ղազարյանի (այսուհետ` ընկերություն), մյուս կողմից (նախարարությունը և ընկերությունը միասին հիշատակվելու դեպքում՝ այսուհետ` կողմեր), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի N 77-Ա որոշումը, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

 

Ընկերությունը պայմանագրով պարտավորվում է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածով սահմանված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը հաստատելու մասին» N 600-Ն որոշմամբ սահմանված կարգով ընտրված ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսված աշխատանքները, իսկ նախարարությունը պարտավորվում է իր իրավասությունների սահմաններում աջակցել ընկերությանը՝ ծրագրի իրականացման գործընթացում:

 

2. Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները

 

2.1. Նախարարությունը պարտավոր է`

2.1.1. կատարել ծրագրի իրականացման մոնիթորինգ։

2.2. Նախարարությունն իրավունք ունի`

2.2.1. կատարելու վերահսկողություն ընկերության կողմից իրականացվող ծրագրի նկատմամբ.

2.2.2. ընկերությունից պահանջելու ներկայացնել պայմանագրի 3.6-րդ կետով սահմանված հաշվետվությունները:

2.3. Ընկերությունը պարտավոր է`

2.3.1. մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը կառուցել 24 հեկտար ընդհանուր մակերեսով ջերմոցային համալիր, ինչպես նաև իրականացնել ներդրումային ծրագրով նախատեսված այլ աշխատանքներ.

2.3.2. պայմանագրի 2.3.1-ին ենթակետում նշված ծրագրի շրջանակներում ստեղծել առնվազն 500 նոր աշխատատեղ` 2011 թ.՝ 70, 2012 թ.՝ 250 և 2013 թ.՝ 180, աշխատողներին ապահովելով մոտավորապես 120 հազ. դրամ միջին աշխատավարձով.

2.3.3. ավելացնել հարկային պարտավորությունները և սոցիալական ապահովության վճարները՝ աշխատողների թվի և արտադրանքի իրացման ծավալների ավելացմանը համապատասխան.

2.3.4. կատարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից բացահայտված թերությունների վերացման համար տրված ցուցումները.

2.3.5. իրականացնել ծրագրով նախատեսված այլ անհրաժեշտ աշխատանքներ:

2.4. Ընկերությունն իրավունք ունի`

2.4.1. ինքնուրույն որոշելու ծրագրի իրականացման մեխանիզմները.

2.4.2. ծրագրի իրականացման աշխատանքներում ներգրավելու այլ կազմակերպություններ և անհատ փորձագետների, որոնց կողմից իրականացվող աշխատանքների որակի պատասխանատվությունը կրում է ընկերությունը:

 

3. Հաշվետվությունը և մոնիթորինգը

 

3.4. Ընկերության կողմից ծրագրի իրականացման նախնական, ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության գնահատման նպատակով իրականացվում է մոնիթորինգ:

3.5. Նախարարությունը ցանկացած ժամանակ կարող է ծրագրի շրջանակներում իրականացնել մոնիթորինգ, ինչպես նաև ուսումնասիրել ընկերության կողմից իրականացված մոնիթորինգը և ծրագրին առնչվող ցանկացած փաստաթղթեր ու նյութեր:

3.6. Մոնիթորինգի ընթացքում բացահայտված թերացումների և բացթողումների շտկման նպատակով նախարարության կողմից ընկերությանը տրվում են ցուցումներ և կատարվում են առաջարկություններ:

3.7. Նախարարության կողմից իրականացվող մոնիթորինգի ընթացքում ընկերությունից կարող են պահանջվել գրավոր ու բանավոր պարզաբանումներ և բացատրություններ:

3.8. Մոնիթորինգն իրականացվում է ծրագրով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը գնահատելու նպատակով:

3.9. Ընկերությունը նախարարություն է ներկայացնում եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվություններ (տեքստային և ֆինանսական):

 

4. Կողմերի պատասխանատվությունը

 

4.1. Ընկերությունը պայմանագրով և ծրագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, նախարարության վերահսկողությունից խուսափելու դեպքում՝ նախարարությունն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու պայմանագիրը և ընկերությունից պահանջելու վճարել հետաձգված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի N 77 - Ա որոշման N 1 հավելվածով սահմանված` ընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ընդհանուր գումարից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը` ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետի հետաձգման օրվանից մինչև գործարքն իրականացնելու հաշվետու ժամանակաշրջանի ավարտը` «Ավելացված արժեքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4.2. Կողմերը համաձայնվում են պայմանագրի շուրջ ծագող տարաձայնությունները կարգավորել բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:

 

5. Պայմանագրի գործողության ժամկետը

 

5.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի կողմից ստորագրման պահից և գործում է մինչև ծրագրի պատշաճ իրականացման ավարտը:

5.2. Ծրագիրը համարվում է իրականացված՝ պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման դեպքում:

 

6. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

 Պայմանագրով սահմանված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

7. Եզրափակիչ դրույթներ

 

7.1. Պայմանագրում կատարվող փոփոխությունները կամ լրացումներն իրավաբանական ուժ ունեն, եթե կազմված են գրավոր և ստորագրված են կողմերի կողմից:

7.2. Պայմանագրով չնախատեսված հարաբերությունները ենթակա են կարգավորման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.3. Պայմանագիրը կնքված է հայերենով՝ 2 օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ:

 

8. Կողմերի հասցեները և ստորագրությունները

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Հասցեն` ՀՀ, քաղ. Երևան, Մ. Մկրտչյան 5

«ՍՊԱՅԿԱ» ՍՊԸ
Հասցեն` ՀՀ, քաղ. Երևան, Արշակունյաց 252

 

_________________________ Տիգրան Դավթյան
              (ստորագրությունը)

 

______________________ Դավիթ Ղազարյան
         (ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

Կ.Տ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.06.2011, N 798-Ա 16.06.2011, N 77-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան