ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մարտի 2011 թվականի N 283-Ն
ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ՎՃԱՐԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Կենսաթոշակների վճարման գործընթացը կանոնակարգելու և կենսաթոշակառուների հաշվառման տեղեկատվական համակարգում (կենսաթոշակների վճարման ցուցակներում) ներառված` կենսաթոշակառուների անհատական տվյալները ճշտելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ մինչև կենսաթոշակառուների հաշվառման տեղեկատվական համակարգում (կենսաթոշակների վճարման ցուցակներում) ներառված` կենսաթոշակառուների անհատական տվյալները ճշտելը` կենսաթոշակները կանխիկ եղանակով վճարվում են միայն առևտրային բանկերի և «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության միջոցով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|