Գլխավոր տեղեկություն
Համար
N 281-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.04.2011-08.10.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.04.06/19(822) Հոդ.368
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.03.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.04.2011

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մարտի 2011 թվականի N 281-Ն

 

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ` ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԱՅԴ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտադրության գործունեության իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտադրության գործունեության իրականացման լիցենզիաների ձևերը` համաձայն N 2 հավելվածի.

3) թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն N 3 հավելվածի.

4) թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման գործունեության իրականացման լիցենզիաների ձևերը` համաձայն N 4 հավելվածի:

2. Սույն որոշմամբ հաստատված կարգերով` լիազորված մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտադրություն կամ պատրաստում ու թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտահանում կամ ներմուծում» գործունեությունների իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 1656-Ն որոշումը:

4. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տրամադրված թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտադրության, ներմուծման, արտահանման լիցենզիաները գործում են մինչև դրանցում նշված գործողության ժամկետի ավարտը և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի պրեկուրսորների արտադրության համար` թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտադրության լիցենզիաները ենթակա են վերաձևակերպման՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում:

5. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտադրության լիցենզիա ունեցող անձինք, ինչպես նաև սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտադրության լիցենզիա ստացած անձինք իրենց գործունեությունը պետք է համապատասխանեցնեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1603-Ն որոշմամբ հաստատված դեղերի պատշաճ արտադրական գործունեության պահանջներին` մինչև 2013 թվականի հունվարի 1-ը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. մարտի 28
Երևան

 

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2011 թվականի

 մարտի 18-ի N 281-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ՝ ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից (այսուհետ` լիցենզավորող մարմին) թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտադրության գործունեության իրականացման լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ` լիազորված մարմին) դիմած կազմակերպություններ ներկայացվող պահանջները և պայմանները:

2. Լիցենզիան տալիս է լիցենզավորող մարմինը` բարդ ընթացակարգով` մինչև երեք տարի ժամկետով:

3. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտադրությամբ կարող են զբաղվել իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:

4. Սույն կարգի համաձայն տրված լիցենզիաները գործում են միայն լիցենզիայում նշված վայրում:

5. Լիազորված մարմինը սույն կարգի 9-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո 20-օրյա ժամկետում` սահմանված կարգով լիցենզավորող մարմնի քննարկմանն է ներկայացնում նշված փաստաթղթերն ու լիցենզավորող մարմնի համապատասխան որոշման նախագիծը` այն 5-օրյա ժամկետում նախապես համաձայնեցնելով շահագրգիռ պետական մարմինների հետ: Լիցենզավորող մարմինը նշված փաստաթղթերի մուտքագրումից հետո 10 օրվա ընթացքում ընդունում է համապատասխան որոշում:

6. Լիազորված մարմինը լիցենզավորող մարմնի` լիցենզիա տալու մասին որոշումը սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում` լիցենզավորված անձին է հանձնում լիցենզիան` լիազորված մարմնի ղեկավարի ստորագրությամբ և այդ մարմնի` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով:

7. Լիազորված մարմինն իրականացնում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` լիցենզավորող մարմնի բոլոր լիազորությունները` բացառությամբ լիցենզիա տալու կամ լիցենզիա ստանալու մասին հայտը մերժելու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու կամ լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման մասին հայտը մերժելու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիան վերաձևակերպելու մասին հայտը մերժելու, գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին հայտը մերժելու կամ բավարարելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու, լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը քննելու և որոշումներ ընդունելու լիազորությունների:

8. Լիցենզիան վերաձևակերպվում է, և դրա գործողությունը կասեցվում ու դադարեցվում է օրենքով սահմանված կարգով:

 

II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

9. Հայտատուն թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտադրության գործունեության իրականացման լիցենզավորման համար օրենքի համաձայն լիազորված մարմին է ներկայացնում`

1) լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն NN 1 և 2 ձևերի, նշելով` իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել, հարկ վճարողի հաշվառման համարը, անհատ ձեռնարկատիրոջ համար` հարկ վճարողի հաշվառման համարի և սոցիալական քարտի (առկայության դեպքում) համարի մասին տեղեկատվություն.

2) իրավաբանական անձը` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները` բոլոր ներդիրներով, իսկ անհատ ձեռնարկատերը` պետական գրանցման վկայականի պատճենը` բոլոր ներդիրներով.

3) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը.

4) անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման կամ անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.

5) տեղեկանք տարածքների՝ ազդանշանային համակարգով սարքավորված լինելու մասին.

6) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված փորձաքննություն իրականացնող լիցենզավորված մարմնի փորձաքննության մասին եզրակացություն` որակն ապահովող հիմնական տեխնոլոգիական գործընթացների նկարագրության, արտադրության տեխնիկական հագեցվածության, արտադրության կառուցվածքի գործառական ստորաբաժանումների, արտադրության և որակի հսկման կազմակերպման մասին.

7) լիցենզավորման ենթակա թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի (թմրադեղեր և հոգեմետ դեղեր) արտադրության դեպքում՝ թմրադեղերի և հոգեմետ դեղերի տեսակն ըստ արտադրվող դեղաձևի, որը պատրաստ է արտադրել, ինչպես նաև թմրադեղերի և հոգեմետ դեղերի ցանկը, որոնք արտադրվում են, կամ նախատեսվում է արտադրել.

8) սարքավորումների հսկողության մասին տեղեկանքներ` համաձայն «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

9) պահեստի պահպանության ապահովման մասին տեղեկանք.

10) նախկինում ունեցած թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտադրության լիցենզիայի պատճենը (առկայության դեպքում).

11) թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի (թմրադեղեր և հոգեմետ դեղեր) արտադրության դեպքում` տեղեկանք թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի արտադրության որակի հսկման, ինչպես նաև դրանց մակնշման համար պատասխանատու դեղագետի, դեղաբան-քիմիկոսի որակավորում ունեցող մասնագետներով ապահովված լինելու մասին` կցելով համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթության վկայականների (դիպլոմներ), հետբուհական կրթության վկայականների (հավաստագրեր) պատճենները:

10. Հայտատուն թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտադրության համար պետք է ունենա դեղանյութերի և պատրաստի թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի (թմրադեղեր և հոգեմետ դեղեր) համար առանձին պահեստ (բունկեր): Պահեստի դուռը պետք է լինի մետաղյա, պատուհանները` վանդակապատված։ Պահեստը պետք է ունենա խոնավաչափ և պետք է սարքավորված լինի ազդանշանային համակարգով` ձայնային կամ լուսային ազդանշանը պահպանության դիտակետին միացնելով կամ շենքի արտաքին մասին ամրացնելով: Ազդանշանային սարքավորումների էլեկտրասնուցման համակարգը պետք է ունենա պահեստային էլեկտրասնուցման աղբյուր:

11. Թմրամիջոցները կամ հոգեմետ նյութերը կամ միայն դրանց պրեկուրսորներն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից պահպանվում են լիցենզիայում նշված վայրում (պահեստ):

12. Լիցենզավորված անձինք իրենց գործունեության ընթացքում կարող են զբաղվել Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների պահպանման, տեղափոխման, իրացման, բաշխման, բացթողման, վերամշակման, ուսումնական կամ գիտական նպատակներով օգտագործման գործառույթներով` պահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պարտադիր պայմանները և պահանջները:

13. Լիցենզավորված անձինք թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտադրության դեպքում մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ը առողջապահության բնագավառի լիազոր մարմին են ներկայացնում նախորդ տարում արտադրված թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների ցանկը և քանակը` հաստատված լիցենզավորված անձի կնիքով և ստորագրությամբ:

14. Լիցենզավորման համար սահմանված պարտադիր պայմանների և պահանջների փոփոխման դեպքում (ներառյալ համապատասխան որակավորում ունեցող մասնագետի, տեխնիկատեխնոլոգիական հագեցվածության փոփոխման)՝ լիցենզավորված անձը 15-օրյա ժամկետում լիազոր մարմնին հայտնում է իրականացված փոփոխության մասին` կցելով համապատասխան փաստաթղթերը:

15. Լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն պետք է ներկայացնեն եռամսյակային հաշվետվություններ:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը _____________________________

 

2. Կազմակերպական-իրավական ձևը _________________________________________________

 

3. Իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն) ___________________________________

 

4. Գործունեության իրականացման վայրը (հասցեն), հեռախոսահամարը, էլեկտրոնային

 փոստի հասցեն __________________________________________________________________

 

5. Գործունեության տեսակը _________________________________________________________

 

6. Հարկ վճարողի հաշվառման համարը ______________________________________________

 

Կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

 

1) կանոնադրության պատճենը.

2) իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը.

3) սեփականության կամ անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական

գրանցման վկայականի պատճենը (ընդգծել).

4) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը.

5)

6)

7)

8)

9)

10)

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

 

 Կազմակերպության տնօրեն _____________________  _____________________________  

                 (ստորագրությունը)

(ազգանունը, անունը, հայրանունը)

 
     
   _____ __________________ 20 թ.  
 Կ. Տ.    
     

 

Ձև N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 1. Անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը ________________________

_____________________________________________________________________________

 

 2. Բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն ____________

_____________________________________________________________________________

 

 3. Անձնագիր __________________________________________________________________

                                                                (սերիան և համարը)

 

 4. Գործունեության իրականացման վայրը (հասցեն), հեռախոսահամարը ______________

______________________________________________________________________________

 

5. Գործունեության տեսակը _______________________________________________________

 

 6. Հարկ վճարողի հաշվառման համարը և սոցիալական քարտի (առկայության դեպքում)

 համարը _______________________________________________________________________

 

 Կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

1) անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը.

 2) սեփականության կամ անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական

գրանցման վկայականի պատճենը (ընդգծել).

 3) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը.

 4)

 5)

 6)

 7)

 8)

 9)

 10)

 

  Անհատ ձեռնարկատեր _____________________  _____________________________  

                 (ստորագրությունը)

(ազգանունը, անունը, հայրանունը)

 
     
   _____ __________________ 20 թ.  

 

 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2011 թվականի

 մարտի 18-ի N 281-Ն որոշման

 

Ձև N 1

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  Կ - XX – 000000

 

Տրված` _____ _______________ 20 թ.

 

Գործունեության տեսակը _______________________________________________________

 

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ____________________________

_______________________________________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը ___________________________________________

                                                                                 (հասցեն)

Գործողության ժամկետը ________________________________________________________

 

    _____________________________  

    

   (ստորագրությունը)

 
     
 Կ. Տ    

 

Ձև N 2

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  Ա - XX - 000000

 

 Տրված` ____ __________ 20 թ.

 

 Գործունեության տեսակը _________________________________________________________

 

 Անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը և բնակության վայրը _____

_________________________________________________________________________________

________________________________________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը ___________________________________________

                                                                              (հասցեն)

 Նշումներ ________________________________________________________________________

 

Գործողության ժամկետը __________________________________________________________

 

    _____________________________  

    

   (ստորագրությունը)

 
     
 Կ. Տ    
 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

 ՀՀ կառավարության 2011 թվականի

 մարտի 18-ի N 281-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ՝ ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից (այսուհետ` լիցենզավորող մարմին) Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտահանման կամ ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման նպատակով լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ` լիազորված մարմին) դիմած կազմակերպություններ (այսուհետ` հայտատու) ներկայացվող պայմանները և պահանջները:

2. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների ներմուծման կամ արտահանման կամ մեծածախ առևտրի իրականացման գործունեության իրականացման լիցենզիան (այսուհետ` լիցենզիա) տալիս է լիցենզավորող մարմինը` բարդ ընթացակարգով` մինչև երեք տարի ժամկետով:

3. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների ներմուծմամբ, արտահանմամբ կամ մեծածախ առևտրով կարող են զբաղվել իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:

4. Սույն կարգի համաձայն տրված լիցենզիաները գործում են միայն լիցենզիայում նշված վայրում:

5. Լիազորված մարմինը սույն կարգի 10-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո 20-օրյա ժամկետում` սահմանված կարգով լիցենզավորող մարմնի քննարկմանն է ներկայացնում նշված փաստաթղթերն ու լիցենզավորող մարմնի համապատասխան որոշման նախագիծը` այն 5-օրյա ժամկետում նախապես համաձայնեցնելով շահագրգիռ պետական մարմինների հետ: Լիցենզավորող մարմինը նշված փաստաթղթերի մուտքագրումից հետո 10 օրվա ընթացքում ընդունում է համապատասխան որոշում:

6. Լիազորված մարմինը լիցենզավորող մարմնի` լիցենզիա տալու մասին որոշումը սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում` լիցենզավորված անձին է հանձնում լիցենզիան` լիազորված մարմնի ղեկավարի ստորագրությամբ և այդ մարմնի` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով:

7. Լիազորված մարմինն իրականացնում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` լիցենզավորող մարմնի բոլոր լիազորությունները` բացառությամբ լիցենզիա տալու կամ լիցենզիա ստանալու մասին հայտը մերժելու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու կամ լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման մասին հայտը մերժելու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիան վերաձևակերպելու մասին հայտը մերժելու, գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին հայտը մերժելու կամ բավարարելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու, լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը քննելու և որոշումներ ընդունելու լիազորությունների:

8. Լիցենզիան վերաձևակերպվում է, և դրա գործողությունը կասեցվում ու դադարեցվում է օրենքով սահմանված կարգով:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

9. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան` հանրության առողջության, անվտանգության ու պաշտպանության նպատակով թմրամիջոցների արտահանման կամ ներմուծման կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների համար սահմանվում են պարտադիր պահանջներ և պայմաններ:

10. Հայտատուն, համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտահանման կամ ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման գործունեության իրականացման լիցենզավորման համար լիազորված մարմին է ներկայացնում`

1) լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն NN 1 և 2 ձևերի, նշելով` իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, հանրապետությունում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների պահպանման պահեստի գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարի, անհատ ձեռնարկատիրոջ համար` հարկ վճարողի հաշվառման համարի և սոցիալական քարտի (առկայության դեպքում) համարի մասին տեղեկատվություն.

2) կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները` բոլոր ներդիրներով, իսկ անհատ ձեռնարկատերը` պետական գրանցման վկայականի պատճենը` բոլոր ներդիրներով.

3) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը.

4) թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների պահպանման համար նախատեսված պահեստի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին վկայականի կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.

5) տեղեկանք տարածքների (պահեստների) տեխնիկական հագեցվածության մասին.

6) տեղեկանք տարածքների՝ ազդանշանային համակարգով սարքավորված լինելու մասին:

11. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտահանման կամ ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման գործունեության իրականացման լիցենզավորման համար անհրաժեշտ պայմաններն են`

1) Հայաստանի Հանրապետություն կարող են ներմուծվել միայն Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող և ըստ քվոտաների հաշվարկված թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորներ.

2) լիցենզիա ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պետք է ունենան թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների պահպանման համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պայմաններին և պահանջներին համապատասխան տարածքներ՝ ներառյալ պահպանման համար պահեստը (բունկեր): Պահեստի դուռը պետք է լինի մետաղյա, պատուհանները` վանդակապատված: Պահեստում պետք է տեղադրված լինեն հատակին ամրացված չհրկիզվող պահարաններ: Պահեստը պետք է ունենա խոնավաչափ և պետք է սարքավորված լինի ազդանշանային համակարգով` ձայնային կամ լուսային ազդանշանը պահպանության դիտակետին միացնելով կամ շենքի արտաքին մասին ամրացնելով: Ազդանշանային սարքավորումների էլեկտրասնուցման համակարգը պետք է ունենա պահեստային էլեկտրասնուցման աղբյուր:

12. Լիցենզավորված անձինք իրենց գործունեության ընթացքում կարող են զբաղվել Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների պահպանման, տեղափոխման, իրացման, բաշխման, բացթողման, վերամշակման գործառույթներով` պահպանելով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պարտադիր պայմանները և պահանջները:

13. Թմրամիջոցները կամ հոգեմետ նյութերը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորներն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից պահպանվում են լիցենզիայում նշված վայրում (պահեստում):

14. Լիցենզավորման համար սահմանված պարտադիր պայմանների և պահանջների փոփոխման դեպքում՝ լիցենզավորված անձը 15-օրյա ժամկետում լիազոր մարմնին հայտնում է իրականացված փոփոխության մասին` կցելով համապատասխան փաստաթղթերը:

15. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների ներմուծում կամ արտահանում կամ մեծածախ առևտուր իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն պետք է ներկայացնեն եռամսյակային հաշվետվություններ:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը ________________________

 

2. Կազմակերպական-իրավական ձևը _____________________________________________

 

3. Իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն) _______________________________

 

4. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի պահպանման պահեստի գտնվելու վայրը

 (հասցեն), հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն ____________________

______________________________________________________________________________

 

5. Գործունեության տեսակը ______________________________________________________

 

6. Հարկ վճարողի հաշվառման համարը __________________________________________

 

Կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

 

1) կանոնադրության պատճենը.

2) իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը.

3) պահեստի տարածքի սեփականության կամ անշարժ գույքի օգտագործման

իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը (ընդգծել).

4) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը.

5)

6)

7)

8)

9)

10)

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

 

 Կազմակերպության տնօրեն _____________________  _____________________________  

                 (ստորագրությունը)

(ազգանունը, անունը, հայրանունը)

 
     
   _____ __________________ 20 թ.  
 Կ. Տ.    
     

 

Ձև N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 1. Անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը և բնակության վայրը ____

____________________________________________________________________________________

 

 2. Բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն ____________

____________________________________________________________________________________

 

 3. Անձնագիր ____________________________________________________________________

                                                 (սերիան և համարը)

 

4. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի պահպանման պահեստի գտնվելու վայրը

 (հասցեն), հեռախոսահամարը _________________________________________________

 ___________________________________________________________________________________

 

 5. Գործունեության տեսակը _______________________________________________________

 

 6. Հարկ վճարողի հաշվառման համարը և սոցիալական քարտի (առկայության դեպքում)

 համարը _______________________________________________________________________

 

Կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

 

1) անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը.

 2) պահեստի տարածքի սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական

 գրանցման վկայականի պատճենը (ընդգծել).

 3) պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը և պատճենը.

 4)

 5)

 6)

 7)

 8)

 9)

 10)

 

  Անհատ ձեռնարկատեր _____________________  _____________________________  

                 (ստորագրությունը)

(ազգանունը, անունը, հայրանունը)

 
     
   _____ __________________ 20 թ.  

 

Հավելված N 4

 ՀՀ կառավարության 2011 թվականի

 մարտի 18-ի N 281-Ն որոշման

Ներմուծեք նկարագրությունը_18754

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  Կ - XX - 000000

 

Տրված` _____ ______________ 20 թ.

 

Գործունեության տեսակը _______________________________________________________

 

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը _____________________________

___________________________________________________________________________________

 

Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի պահպանման պահեստի գտնվելու վայրը ___

___________________________________________________________________________________

                                                (հասցեն)

Գործողության ժամկետը _________________________________________________________

 

    _____________________________  

    

   (ստորագրությունը)

 
     
 Կ. Տ    

 

 Ձև N 2

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  Ա - XX – 000000

 

Տրված` ___ __________ 20 թ.

 

Գործունեության տեսակը _______________________________________________________

 

Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը և բնակության վայրը _____

____________________________________________________________________________________

 

Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի պահպանման պահեստի գտնվելու վայրը ___

___________________________________________________________________________________

                                                (հասցեն)

Գործողության ժամկետը _________________________________________________________

 

    _____________________________  

    

   (ստորագրությունը)

 
     
 Կ. Տ    

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան