«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 հունվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 դեկտեմբերի 2006 թվականի N 1912-Ն
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 5-րդ մասերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել լիցենզավորող մարմինների և լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը տեղեկացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը` լիազոր մարմինների կողմից բարդ ընթացակարգով տրված լիցենզիաների ցանկը լիազոր մարմինները տրամադրում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` սույն որոշումն ուժի մտնելուց հետո երկամսյա ժամկետում:
3. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը` պարզ ընթացակարգով լիցենզիա ստացած անձինք պարտավոր են սույն որոշման հավելվածով նախատեսված տեղեկատվությունը տրամադրել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են պարզ և բարդ ընթացակարգերով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի` անվտանգության բնագավառի 1,2,6,7,10,12,13, առողջապահության բնագավառի 1,3,4,6, գյուղատնտեսության բնագավառի 2,3, էներգետիկայի բնագավառի 1,2,3, ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի 1-14, շրջակա միջավայրի պահպանության բնագավառի 1,2, որակի, ստանդարտացման, սերտիֆիկացման, չափագիտության բնագավառի 1, քաղաքաշինության բնագավառի 2, գործունեության այլ բնագավառների 4,7 կետերով սահմանված գործունեության տեսակների համար տրված լիցենզիաների մասին լիցենզավորող մարմինների և լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը (այսուհետ` նախարարություն) տեղեկացնելու կարգը:
2. Լիցենզավորող մարմինը բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաներ տրամադրելուց հետո, մինչև հաջորդ ամսվա 15-ը, գրավոր հաղորդագրություն (NN 1 և 2 ձևեր) է ներկայացնում նախարարություն` նշելով`
ա) լիցենզավորված իրավաբանական անձի դեպքում` անվանումը, գտնվելու վայրը, լիցենզավորված ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը և բնակության վայրը.
բ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը.
գ) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը (վայրերը) (եթե սահմանված կարգով լիցենզավորման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն համապատասխան վայրում).
դ) լիցենզիայի համարը և այն տալու ամuաթիվը:
3. Բարդ ընթացակարգով տրամադրված լիցենզիայի վերաձևակերպման, գործունեության իրականացման վայրի փոփոխության կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա գործունեություն ծավալելու դեպքում` փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաև տրված լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում` լիցենզավորող մարմինը նախարարությանը գրավոր տեղեկացնում է փոփոխությունների վերաբերյալ օրենքով սահմանված կարգով որոշում ընդունելուց կամ լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելուց հետո մինչև հաջորդ ամսվա 15-ը:
4. Պարզ ընթացակարգով լիցենզիա ստացած անձը մինչև լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելը պարտավոր է նախարարություն ուղարկել գրավոր հաղորդագրություն (NN 3 և 4 ձևեր)` նշելով`
ա) լիցենզավորված իրավաբանական անձի դեպքում` անվանումը, գտնվելու վայրը, լիցենզավորված ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը և բնակության վայրը.
բ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը.
գ) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը (նշվում է, եթե սահմանված կարգով լիցենզավորման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն համապատասխան վայրում).
դ) լիցենզիայի համարը և այն տալու ամuաթիվը.
ե) լիցենզավորման ենթակա գործունեությունն սկսելու օրը:
5. Պարզ ընթացակարգով տրամադրված լիցենզիայի վերաձևակերպման, գործունեության իրականացման վայրի փոփոխության կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա գործունեություն ծավալելու դեպքում` փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաև տրված լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում` լիցենզավորված անձը նախարարությանը գրավոր հաղորդագրություն է ներկայացնում փոփոխությունների կամ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ որոշումն ստանալուց հետո մինչև հաջորդ ամսվա 15-ը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև N 1
Լ Ի Ց Ե Ն Զ Ա Վ Ո Ր Ո Ղ Մ Ա Ր Մ Ն Ի Ա Ն Վ Ա Ն ՈՒ Մ Ը
Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ
1. Լիցենզավորված իրավաբանական անձի անվանումը _______________________ |
2. Գտնվելու վայրը _____________________________________________ |
3. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը _______________________ |
4. Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը (վայրերը) (նշվում է, եթե սահմանված կարգով լիցենզավորման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն համապատասխան վայրում) _________________________ |
________________________________________________________ |
5. Լիցենզիայի համարը և տալու ամսաթիվը _____________________________ |
________________________________________ |
_____________ (ստորագրությունը) |
Կ.Տ.
Ձև N 2
Լ Ի Ց Ե Ն Զ Ա Վ Ո Ր Ո Ղ Մ Ա Ր Մ Ն Ի Ա Ն Վ Ա Ն ՈՒ Մ Ը
Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ
1. Լիցենզավորված ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը ________________________________________________________ |
2. Բնակության վայրը ____________________________________________ |
3. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը _______________________ |
4. Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը (վայրերը) (նշվում է, եթե սահմանված կարգով լիցենզավորման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն համապատասխան վայրում) _________________________ |
________________________________________________________ |
5. Լիցենզիայի համարը և տալու ամսաթիվը _____________________________ |
________________________________________ |
_____________ (ստորագրությունը) |
Կ.Տ.
Ձև N 3
Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N
ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ
1. Լիցենզավորված իրավաբանական անձի անվանումը _______________________ |
2. Գտնվելու վայրը _____________________________________________ |
3. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը _______________________ |
4. Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը (վայրերը) (նշվում է, եթե սահմանված կարգով լիցենզավորման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն համապատասխան վայրում) _________________________ |
________________________________________________________ |
5. Լիցենզիայի համարը և տալու ամսաթիվը _____________________________ |
6. Լիցենզավորման ենթակա գործունեությունն սկսելու օրը ____________________ |
Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ _______________________________________________ (կազմակերպության տնօրենի ստորագրությունը, անունը, ազգանունը) |
______ __________ 200 թ.
(Ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն)
Ձև N 4
Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N
ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ
1. Լիցենզավորված ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը ________________________________________________________ |
2. Բնակության վայրը ___________________________________________ |
3. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը _______________________ |
4. Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը (վայրերը) (նշվում է, եթե սահմանված կարգով լիցենզավորման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն համապատասխան վայրում) _________________________ |
________________________________________________________ |
5. Լիցենզիայի համարը և տալու ամսաթիվը _____________________________ |
6. Լիցենզավորման ենթակա գործունեությունն սկսելու օրը ____________________ |
Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ ________________________________________________ (ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը, անունը, ազգանունը) |
________ ____________ 200 թ.
(Ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
03.08.2023, N 1331-Ն | 01.01.2024, N 1912-Ն | |
10.10.2019, N 1442-Ն | 31.10.2019, N 1912-Ն | |
17.02.2011, N 140-Ն | 05.03.2011, N 1912-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|