«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 օգոստոսի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 11502128
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ
ԵՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
25 հունիսի 2002 թ. |
N 542-Ա N 66-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 Թ. ԱՊՐԻԼԻ 29-Ի ԹԻՎ 473 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ» ԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՀՐԱՀԱՆԳԸ, ՁԵՎԵՐԸ ԵՎ ՁԵՎԱԹՂԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 2002 թ. ապրիլի 29-ի «Աշխատանքի դիմաց նպաստի նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» թիվ 473 որոշման
Հրամայում ենք
1. Հաստատել ՀՀ կառավարության 2002 թ. ապրիլի 29-ի թիվ 473 որոշմամբ հաստատված «Աշխատանքի դիմաց նպաստի նշանակման և վճարման կարգի» կիրառումն ապահովող հրահանգը, ձևերը և ձևաթղթերը (կցվում են):
2. Հանձնարարել ՀՀ սոցիալական ապահովության նախարարության զբաղվածության վարչությանը`
սույն հրամանով հաստատված աշխատանքի դիմաց նպաստի նշանակման և վճարման կարգի կիրառումն ապահովող հրահանգը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել ՀՀ սոցիալական ապահովության նախարարի առաջին տեղակալ Ա. Եսայանի վրա:
ՀՀ սոցիալական ապահովության |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի |
Հավելված 1
Հաստատված է |
|
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. ապրիլի 29-ի թիվ 473 որոշմամբ հաստատված «Աշխատանքի դիմաց նպաստի նշանակման եվ վճարման կարգի» կիրառման ապահովման մասին
1. Սույն հրահանգը մշակված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. ապրիլի 29-ի «Աշխատանքի դիմաց նպաստի նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» թիվ 473 որոշման 4-րդ կետի պահանջներին համապատասխան և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալության (այսուհետև՝ Գործակալություն) տարածքային մարմինների կողմից վերոհիշյալ որոշման կատարումն ապահովող գործառույթների կանոնակարգման նպատակով:
2. Գործակալության տարածքային մարմինն աշխատանքի դիմաց նպաստի (այսուհետև՝ Նպաստ) նշանակման, վճարման, ինչպես նաև ծրագրերի կազմման և աշխատանքների կազմակերպման հարցերով տալիս է խորհրդատվություն անձանց և կազմակերպություններին՝ անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից:
3. Նպաստի վճարումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպության (այսուհետև` Կատարող) կողմից, որի հետ Նպաստի վճարման գործընթացը կանոնակարգելու նպատակով, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի և ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունները կնքում են պայմանագիր:
4. Պատվիրատուի և գործակալության տարածքային մարմնի միջև հարաբերությունները կարգավորվում են պայմանագրով:
Գործակալության տարածքային մարմնի կողմից իրականացվող գործավարությունը
5. Գործակալության տարածքային մարմինը Ծրագրին մասնակցելու համար դիմած անձանց մերժելու դեպքում 5-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է դիմողին՝ նշելով մերժման պատճառը:
6. Գործակալության տարածքային մարմինը անձին Ծրագրում ընդգրկելու առաջարկությունը, ինչպես նաև Ծրագրին մասնակցելու փաստը գրառում է անձի հաշվառման քարտում՝ նշելով Ծրագրի տևողությունը, առաջարկվող աշխատանքի բնույթը և ստացած Նպաստի չափը:
7. Գործակալության տարածքային մարմին ներկայացվող Ծրագրերը պետք է լինեն թելակարված, պաշտպանիչ թերթիկի վրա ստորագրված, կնքված և էջերը համարակալված:
Ծրագրում պետք է հիմնավորված լինեն իրականացվող աշխատանքների անհրաժեշտությունը, ներկայացված լինեն նպատակը, սպասվելիք արդյունքները, Գործակալության տարածքային մարմնից պահանջվող անձանց թվաքանակը, նրանց մասնակցության չափը (մարդ/օրերի թվաքանակը), Ծրագիրը ներկայացնող կազմակերպության (այսուհետև՝ Պատվիրատու) ներդրման չափը և ֆինանսական պլանը:
8. Գործակալության տարածքային մարմինը յուրաքանչյուր Ծրագրի նախագծի վերաբերյալ 5օրյա ժամկետում Պատվիրատուին է ներկայացնում եզրակացություն (հավելված 4):
Բացասական եզրակացության դեպքում Գործակալության տարածքային մարմինը եզրակացության հետ միասին Պատվիրատուին է տրամադրում նաև այն հիմնավորող փաստաթուղթը:
9. Գործակալության տարածքային մարմինը զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի (այսուհետև՝ Հանձնաժողով) որոշմամբ հաստատված Ծրագրում ընդգրկման ենթակա անձանց տեղեկացնում է Ծրագիրն սկսելու օրվա, կատարվելիք աշխատանքների բնույթի, Ծրագրի տևողության, ինչպես նաև Նպաստի չափի մասին:
Ծրագրում ընդգրկման ենթակա անձանց վերաբերյալ կազմում է ցուցակ (հավելված 3) և աշխատանքներն սկսելուց 5 օր առաջ տրամադրում Պատվիրատուին:
Սույն կետի երկրորդ մասում նշված ցուցակում ընդգրկված և Ծրագրին մասնակցելուց հրաժարված անձի փոխարեն Գործակալության տարածքային մարմինը, Պատվիրատուի պահանջով, Ծրագրում ընդգրկում է մեկ այլ անձի, որի համար Պատվիրատուին տրամադրում է լրացուցիչ ցուցակ:
10. Գործակալության տարածքային մարմինը Պատվիրատուի կողմից ստացված ցուցակի (հավելված 5) և աշխատանքների կատարողական թերթիկի մեկ օրինակի հիման վրա մինչև տվյալ ամսվա 10-ը Կատարողին է ներկայացնում Նպաստի վճարման ցուցակ (հավելված 2), իսկ Գործակալության համապատասխան բաժին ՝ Նպաստի վճարման հայտ (հավելված 8):
11. Գործակալության տարածքային մարմնի անվամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքում բացված «Աշխատանքի դիմաց նպաստի վճարման» հաշվում միջոցների առկայության մասին տեղական գանձապետական բաժանմունքը սահմանված կարգով տեղեկացնում է Գործակալության համապատասխան տարածքային մարմնին, որը վերոհիշյալ հաշվում առկա միջոցների չափով իրենց սպասարկող տեղական գանձապետական բաժանմունք է ներկայացնում Կատարողի անվամբ կանխիկ գումարի տրամադրման հայտ, միաժամանակ սահմանված կարգով (Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունների և Կատարողի միջև կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա) Կատարողին տեղեկացնելով այդ մասին:
12. Նպաստի վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն հրահանգի 3-րդ կետում նշված պահանջներին համապատասխան:
13. Սահմանված ժամկետում Նպաստ չստացած նպաստառու անձանց դիմումի համաձայն Նպաստի վճարումն իրականացվում է սույն հրահանգով սահմանված ընթացակարգով՝ Գործակալության տարածքային մարմնի կողմից կազմված Նպաստի վճարման լրացուցիչ ցուցակի և հայտի հիման վրա:
14. Պատվիրատուն Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացումն անհնարին դարձնող հանգամանքների (բնակլիմայական պայմանների փոփոխություն, ծրագրով նախատեսված նյութական միջոցների բացակայություն և այլն) առկայության դեպքում, Ծրագրի ժամկետից շուտ դադարեցման վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով, մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր դիմում է Գործակալության տարածքային մարմին՝ նշելով դադարեցման հիմքերը:
15. Գործակալության տարածքային մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում քննարկում և Պատվիրատուին է հանձնում Ծրագրի ժամկետից շուտ դադարեցման վերաբերյալ եզրակացությունը, որը Պատվիրատուն Ծրագրի դադարեցման առաջարկության հետ միասին երկու օրվա ընթացքում ներկայացնում է Հանձնաժողովին:
16. Պատվիրատուի կողմից հաստատված Ծրագրից շեղումներ թույլ տալու դեպքում, Գործակալության տարածքային մարմինն այն հայտնաբերելու օրվանից երկու աշխատանքային օրվա ընթացքում, Ծրագիրը ժամկետից շուտ դադարեցնելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում Հանձնաժողով, այդ մասին տեղյակ պահելով Պատվիրատուին:
17. Հանձնաժողովի առաջարկությամբ Ծրագրի դադարեցման վերաբերյալ մարզպետը կայացնում է որոշում: Ծրագրի դադարեցման վերաբերյալ որոշումը երկու աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է Պատվիրատուին և Գործակալության տարածքային մարմնին:
Ծրագրի դադարեցման վերաբերյալ որոշումն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում Գործակալության տարածքային մարմինն այդ մասին տեղյակ է պահում Ծրագրում ընդգրկված անձանց:
18. Ծրագիրը դադարեցվելուց հետո եռօրյա ժամկետում Գործակալության տարածքային մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի և Ծրագիրն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների կողմից համատեղ կազմվում է կատարված աշխատանքների մասին կատարողական ակտ՝ երեք օրինակից, որից մեկական օրինակ մնում է կատարողական ակտը կազմողների մոտ:
Հաշվետվությունը
19. Գործակալության տարածքային մարմինն իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերի մասին տեղեկատվություն է ներկայացնում Գործակալության համապատասխան բաժին (հավելված 6) յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 10-ը:
20. Գործակալության համապատասխան բաժինը ամփոփում է Գործակալության տարածքային մարմիններից ստացված տեղեկատվությունները և յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 15-ը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն է ներկայացնում ամփոփ տեղեկատվություն հանրապետությունում իրականացված և ընթացքի մեջ գտնվող Ծրագրերի վերաբերյալ (հավելված 7)՝ ըստ Գործակալության տարածքային մարմինների:
Հավելված 2
Հաստատում եմ՝ «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալության տարածքային մարմնի ղեկավար _______________ _____ ________________ 2002 թ. |
Աշխատանքի դիմաց նպաստի վճարման ցուցակ
հ/հ |
անուն,
|
անձնագրի |
մասնակ- |
մեկ օրվա |
վճարման ենթակա |
ստացողի ստորագրությունը, |
ծանո- |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը՝
● Ցուցակում ընդգրկված քաղաքացիների ընդհանուր թվաքանակը կազմում է _________ մարդ
● Ֆինանսական միջոցների ընդհանուր չափը կազմում է _______________________ դրամ
● Քաղաքացու բացակայության կամ մահվան դեպքում, գումարը լիազորագրով կամ մահվան վկայականով տրվում է նրա ընտանիքի անդամին, այդ մասին կատարելով գրառում «ծանոթություն» սյունակում՝ նշելով ստացողի անունը, ազգանունը և անձնագրի սերիան ու համարը, ներկայացված փաստաթուղթը կցելով վճարման ցուցակին:
Հավելված 3
_____________ կազմակերպության ղեկավար __________________ ին |
Զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից «Աշխատանքի դիմաց նպաստի նշանակման եվ վճարման կարգով» նախատեսված աշխատանքում ընդգրկման ենթակա քաղաքացիների ցուցակ
N/N |
Անունը, |
Մասնա-
|
Ծրագրում |
Հասցեն և |
Ծանո- |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
|
|
|
|
|
Տարածքային մարմնի ղեկավար |
________________ |
_______________ |
Հավելված 4
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
_______________ մարզի ____________________ տարածքային մարմինը
քննարկելով ___________________________ պատվիրատուի կողմից ներկայացված պատվիրատուի անվանումը _____________________________________________________ ծրագիրը ծրագրի անվանումը
գտնում է, որ ծրագիրը համապատասխանում է ՀՀ կառավարության 2002 թ. ապրիլի 29-ի թիվ 473 որոշմամբ հաստատված «Աշխատանքի դիմաց նպաստի նշանակման և վճարման կարգի» 2-րդ և 6-րդ կետերի պահանջներին և համարում է նպատակահարմար այն իրականացնելու համար:
|
Հավելված 5
________________________ տարածքային մարմնի ղեկավար __________________ ին |
Ձեզ է ներկայացվում ս/թ ____________ -ից __________-ը «Աշխատանքի դիմաց նպաստի նշանակման և վճարման» կարգով սահմանված աշխատանքներին մասնակցած անձանց և նրանց աշխատած օրերի մասին հետևյալ տեղեկատվությունը.
______________________
նշել ծրագրի անվանումը
հ/հ |
Անունը, ազգանունը |
Աշխատած օրերի թվաքանակը |
1 |
2 |
3 |
|
|
|
Ընդամենը՝ ______________ մարդ _________________ օր |
Գործատու _________________ _________________ _________________ _________________
|
____________ ________________ (ստորագրություն) (անուն, ազգանուն)
_______ ________________ 2002 թ. |
Հավելված 6
«Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» |
Տ ե ղ ե կ ա տ վ ու թ յ ու ն
___________________ տարածքում իրականացված եվ ընթացքի մեջ գտնվող «Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագրերի մասին
N/N |
Ծրագրի պատվի- |
Ծրագրի անվանումը |
Աշխատանք- |
Աշխատանք- |
Մասնա- |
Նպաստի վճարման ենթակա ֆինանսական միջոցների չափը |
Ծանո- |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
|
|
|
|
|
|
|
|
Տարածքային մարմնի ղեկավար |
________________ |
_______________ |
Հավելված 7
ՀՀ սոցիալական ապահովության նախարար _______________ - ին |
Տ ե ղ ե կ ա տ վ ու թ յ ու ն
ՀՀ-ում իրականացված եվ ընթացքի մեջ գտնվող «Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագրերի մասին
N/N |
Ծրագրի պատվի- |
Ծրագրի անվանումը |
Աշխատանք- |
Աշխատանք- |
Մասնա- |
Նպաստի վճարման ենթակա ֆինանսական միջոցների չափը |
Ծանո- |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
|
|
|
|
|
|
|
|
«Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալության պետ
|
________________ |
_______________ |
Հավելված 8
Աշխատանքի դիմաց նպաստի հայտ _________________ 2002 թ. ամիսը |
N/N |
Բովանդակությունը |
Նպաստառու անձանց թիվը |
Տվյալ ամսվա համար վճարման ենթակա գումարի չափը (հազ. դրամ) |
Նախորդ ամսվա չվճարված գումարի չափը |
Ընդամենը |
1. |
Նպաստ աշխատանքի դիմաց |
|
|
|
|
2. |
Նախորդ ամսվա նպաստի վճարման ծառայության համար (նախորդ ամսվա փաստացի վճարված նպաստի գումարի |
-------- |
------- |
------- |
|
|
Ընդամենը |
-------- |
------- |
------- |
|
Տարածքային մարմնի ղեկավար |
________________ |
_______________ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.06.2003, N 938-Ն | --------- |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|