Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱԶԱՏ (ՀԱՏՈՒԿ, ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ) ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ԵՎ «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում անդամ պետությունները, այսուհետ՝ Կողմեր,
հիմնվելով «Միասնական մաքսային տարածքի ստեղծման և Մաքսային միության ձևավորման մասին» 2007 թվականի հոկտեմբերի 6-ի պայմանագրի, «Մաքսային միության հանձնաժողովի մասին» 2007 թվականի հոկտեմբերի 6-ի պայմանագրի, «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրի, Մաքսային միության իրավապայմանագրային բազան կազմող՝ անդամ պետությունների այլ միջազգային փաստաթղթերի վրա,
հաշվի առնելով միջազգային իրավունքի՝ համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքները և նորմերը,
համաձայնեցին հետևյալի մասին.
(նախաբանը փոփ. ԵՎՏՄԱՊ 19.10.21 արձանագրություն )
Հոդված 1
Համաձայնագրում գործածվող հիմնական եզրույթները
1. Սույն Համաձայնագրում գործածվում են հետևյալ եզրույթները և դրանց սահմանումները՝
1) ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տարածքի (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություն) մաս Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված սահմաններում, որտեղ գործում է ձեռնարկատիրական և այլ գործունեության իրականացման առանձնահատուկ (հատուկ իրավական) ռեժիմը, ինչպես նաև կարող է կիրառվել «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը.
2) նավահանգստային ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտի՝ ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտի, որն ստեղծվում է օտարերկրյա ջրային նավերի միջազգային հաղորդակցման և մուտքի համար բաց ծովային նավահանգստի, գետային նավահանգստի տարածքի մի մասում կամ միջազգային օդային փոխադրումներ իրականացնող օդանավերի ընդունման և ուղարկման համար բաց օդանավակայանի տարածքի և նշված ծովային նավահանգստին, գետային նավահանգստին կամ օդանավակայանին հարող տարածքի մի մասում, որտեղ տեղակայված են ուղևորների սպասարկման համար նախատեսված գույքային համալիրները.
3) լոգիստիկ ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտի՝ ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտի, որը ստեղծվում է Մաքսային միության անդամ պետության պետական սահմանի միջով ավտոմոբիլային և (կամ) երկաթուղային անցակետին հարող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տարածքի (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություն) մի մասում.
4) ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու ռեզիդենտ սուբյեկտ՝ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը գրանցված է Մաքսային միության անդամ պետության տարածքում նշված պետության օրենսդրությամբ սահմանված կարգով և, որն ընդգրկված է ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների ռեեստրում:
2. (կետն ուժը կորցրել է ԵՎՏՄԱՊ 19.10.21 արձանագրություն)
3. Սույն Համաձայնագրում գործածվող մյուս եզրույթները կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով (այսուհետ` Միության մաքսային օրենսգիրք) սահմանված իմաստներով:
(1-ին հոդվածը փոփ. ԵՎՏՄԱՊ 19.10.21 արձանագրություն)
Հոդված 2
Ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների ստեղծման նպատակները
Ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիները (այսուհետ՝ ԱՏԳ) ստեղծվում են անդամ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստելու, ներդրումների ներգրավման, նոր տեխնոլոգիաների վրա հիմնված արտադրությունների ստեղծման և զարգացման, տրանսպորտային ենթակառուցվածքի, զբոսաշրջության ու առողջարանային-կուրորտային ոլորտի զարգացման և այլ նպատակներով, որոնք սահմանվում են ԱՏԳ-ն ստեղծելիս:
(2-րդ հոդվածը փոփ. ԵՎՏՄԱՊ 19.10.21 արձանագրություն)
Հոդված 3
ԱՏԳ-ի ստեղծման և գործունեության կարգը, անդամ պետությունների տարածքներում ԱՏԳ-ի գործունեության ժամկետները
(վերնագիրը փոփ. ԵՎՏՄԱՊ 19.10.21 արձանագրություն)
1. ԱՏԳ-ի ստեղծման և գործունեության կարգը, ԱՏԳ-ի գործունեության ժամկետը և Մաքսային միության անդամ պետության տարածքում ԱՏԳ-ի գործունեության ժամկետը երկարաձգելու կարգը սահմանվում են Մաքսային միության տվյալ անդամ պետության օրենսդրությամբ:
Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել ԱՏԳ-ի տեսակներ՝ կախված դրանց ստեղծման նպատակներից:
Մաքսային միության անդամ պետության տարածքում ԱՏԳ-ի կառավարումն իրականացվում է տվյալ պետության օրենսդրությանը համապատասխան:
2. Անդամ պետություններն ապահովում են անդամ պետությունների տարածքներում ԱՏԳ-ի ստեղծման վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին:
(3-րդ հոդվածը փոփ. ԵՎՏՄԱՊ 19.10.21 արձանագրություն)
Հոդված 4
ԱՏԳ-ի գործունեության դադարեցումը (կազմալուծումը, լուծարումը)
1. ԱՏԳ-ի գործունեությունը դադարեցվում է (կազմալուծվում, լուծարվում է) (այսուհետ՝ ԱՏԳ-ի գործունեության դադարեցում), երբ լրանում է այն ժամկետը, որով այն ստեղծվել էր, եթե նշված ժամկետը չի երկարաձգվել:
ԱՏԳ-ի գործունեության վաղաժամ դադարեցման մասին որոշումն ընդունելու հիմքերը և կարգը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ:
2. Անդամ պետություններն ապահովում են անդամ պետությունների տարածքներում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո ԱՏԳ-ի գործունեության դադարեցման վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին:
(4-րդ հոդվածը փոփ. ԵՎՏՄԱՊ 19.10.21 արձանագրություն)
Հոդված 5
ԱՏԳ-ի տարածքում իրականացվող գործունեության տեսակները
ԱՏԳ-ի տարածքում կարող են իրականացվել ձեռնարկատիրական և այլ տեսակի գործունեություն անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու ԱՏԳ-ի տարածքում արգելված գործունեության տեսակները: Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել նշված պետությունների տարածքներում ստեղծված (ստեղծվող)՝ Մաքսային միության տարածքներում
արգելված գործունեության տեսակները:
(5-րդ հոդվածը փոփ. ԵՎՏՄԱՊ 19.10.21 արձանագրություն)
Հոդված 6
ԱՏԳ-ի ռեզիդենտների (մասնակիցների) գրանցումը և ԱՏԳ-ի ռեզիդենտների (մասնակիցների) ռեեստրի վարումը
1. ԱՏԳ-ի ռեզիդենտի (մասնակցի), սուբյեկտի (այսուհետ՝ ռեզիդենտ) գրանցման կարգը և պայմանները, այդ թվում՝ ռեզիդենտի կարգավիճակի հավակնող իրավաբանական անձի պետական գրանցմանը և (կամ) գտնվելու վայրի կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրի հասցեին, ռեզիդենտի կարգավիճակի հավակնող իրավաբանական անձի կազմակերպաիրավական ձևին ներկայացվող պահանջը սահմանվում է Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ:
Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել այն, որ որպես նավահանգստային կամ լոգիստիկ ԱՏԳ-ի ռեզիդենտ անձի գրանցման պայմաններից մեկը համարվում է նավահանգստային կամ լոգիստիկ ԱՏԳ-ի ռեզիդենտի պարտականությունների կատարման ապահովման տրամադրումը, ինչպես նաև կարող են սահմանվել դրա տրամադրման և կիրառման չափն ու կարգը:
2. Իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը ճանաչվում են ռեզիդենտ Մաքսային միության անդամ պետության ռեզիդենտի ռեեստրում համապատասխան գրառում կատարելու օրվանից:
Որպես ռեզիդենտ անձի գրանցումը հավաստող փաստաթուղթ է համարվում վկայականը, որի ձևը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությամբ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու որպես ռեզիդենտ անձի գրանցումը հավաստող վկայականի միասնական ձևը:
3. Ռեզիդենտների ռեեստրի վարման կարգը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությամբ:
Անդամ պետություններն ապահովում են ռեզիդենտների ռեեստրում ընդգրկված ռեզիդենտների մասին տեղեկությունների տրամադրումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին: Նման տեղեկությունների տրամադրման կարգը սահմանվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ներկայացված տեղեկությունների հիման վրա ձևավորում է ռեզիդենտների ընդհանուր ռեեստր և ապահովում դրա տեղադրումը Միության պաշտոնական կայքում:
(6-րդ հոդվածը փոփ., լրաց. ԵՎՏՄԱՊ 19.10.21 արձանագրություն)
Հոդված 7
ԱՏԳ-ի տարածքում գործունեություն իրականացնող անձինք
1. ԱՏԳ-ի տարածքում կարող են գործունեություն իրականացնել ռեզիդենտներ, ինչպես նաև ռեզիդենտ չհամարվող այլ անձինք՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
2. ԱՏԳ-ի տարածքում ռեզիդենտն իրականացնում է գործունեություն ԱՏԳ-ի տարածքում գործունեության իրականացման (վարման) մասին» համաձայնագրին (պայմանագրին) («ԱՏԳ-ում գործունեության պայմանների մասին» պայմանագրին, ներդրումային հայտարարագրին, ձեռնարկատիրական ծրագրին) համապատասխան (այսուհետ՝ ԱՏԳ-ի տարածքում գործունեության իրականացման մասին համաձայնագիր):
Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել «ԱՏԳ-ի տարածքում գործունեության իրականացման մասին» համաձայնագրով չնախատեսված՝ ԱՏԳ-ի տարածքում ռեզիդենտի կողմից գործունեության իրականացման հնարավորություն՝ առանց նման գործունեությունն իրականացնելիս ռեզիդենտի կողմից ԱՏԳ-ի տարածքում ձեռնարկատիրական կամ այլ գործունեության իրականացման առանձնահատուկ (հատուկ իրավական) ռեժիմի՝ կիրառման:
(7-րդ հոդվածը փոփ. ԵՎՏՄԱՊ 19.10.21 արձանագրություն)
Հոդված 8
ԱՏԳ-ի տարածքում ձեռնարկատիրական կամ այլ գործունեության իրականացման առանձնահատուկ (հատուկ իրավական) ռեժիմ
ԱՏԳ-ի տարածքներում գործում է ձեռնարկատիրական և այլ գործունեության իրականացման առանձնահատուկ (հատուկ իրավական) ռեժիմ, ինչը կայանում է ռեզիդենտներին անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող՝ հարկման հատուկ ռեժիմի տրամադրման, ինչպես նաև ԱՏԳ-ի տարածքում ձեռնարկատիրական և այլ գործունեության իրականացման համար անդամ պետությունների տարածքում ընդհանուր սահմանված պայմաններից տարբերվող՝ առավել բարենպաստ պայմանների ստեղծման մեջ:
Հոդված 9
ԱՏԳ-ի տարածքը և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի կիրառումն այդ տարածքում
1. ԱՏԳ-ի տարածքը համարվում է Միության մաքսային տարածքի մի մասը:
2. Նավահանգստային և լոգիստիկ ԱՏԳ-ի սահմանները Միության մաքսային սահմանն են:
3. ԱՏԳ-ի տարածքը (ամբողջությամբ կամ դրա մի մասը), որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը, որոշվում է այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում ստեղծվել է այդ ԱՏԳ-ն։
4. Այն ԱՏԳ-ի տարածքում, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը, կարող են գտնվել (տեղադրվել) և (կամ) օգտագործվել Միության մաքսային օրենսդրությանը համապատասխան «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) օտարերկրյա ապրանքները և Միության ապրանքները, ինչպես նաև այլ օտարերկրյա ապրանքներ և Միության ապրանքներ՝ բացառությամբ օտարերկրյա ապրանքների և (կամ) Միության ապրանքների և (կամ) ապրանքների այն կատեգորիաների, որոնք, այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում ստեղծվել է ԱՏԳ-ն, արգելված են գտնվելու (տեղադրվելու) այն ԱՏԳ-ի տարածքում, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը։
5. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը կիրառվում է Միության մաքսային օրենսգրքին համապատասխան:
(հոդվածը փոփ. 11.04.17 «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրով, խմբ. ԵՎՏՄԱՊ 19.10.21 արձանագրություն)
Հոդված 10
«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի բովանդակությունը
(հոդվածն ուժը կորցրել է ԵՎՏՄԱՊ 19.10.21 արձանագրություն)
Հոդված 11
«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման պայմանները
(հոդվածն ուժը կորցրել է 11.04.17 «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրով)
Հոդված 12
Ապրանքների նկատմամբ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի կիրառման ժամկետը
(հոդվածն ուժը կորցրել է 11.04.17 «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրով)
Հոդված 13
«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հետ կապված գործողությունները
(հոդվածն ուժը կորցրել է 11.04.17 «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրով)
Հոդված 14
Մաքսային գործառնությունների իրականացման առանձնահատկությունները ԱՏԳ-ի տարածքում, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը
(հոդվածն ուժը կորցրել է 11.04.17 «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրով)
Հոդված 15
«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողության եզրափակումը
(հոդվածն ուժը կորցրել է 11.04.17 «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրով)
Հոդված 16
Մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունների առաջացումն ու դադարեցումը և դրանց վճարման ժամկետը «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար
(հոդվածն ուժը կորցրել է 11.04.17 «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրով)
Հոդված 17
Մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման առանձնահատկությունները «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը եզրափակելիս
(հոդվածն ուժը կորցրել է 11.04.17 «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրով)
Հոդված 18
Ապրանքների մաքսային արժեքը
(հոդվածն ուժը կորցրել է 11.04.17 «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրով)
Հոդված 19
«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքի կարգավիճակը որոշելը
(հոդվածն ուժը կորցրել է 11.04.17 «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրով)
Հոդված 20
«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների նույնականացումը «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքներում
(հոդվածն ուժը կորցրել է 11.04.17 «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրով)
Հոդված 21
«Մաքսային միությունում ներմուծման և արտահանման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի և դրանց վճարման նկատմամբ հսկողության մեխանիզմի մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության կիրառման առանձնահատկությունները
(հոդվածն ուժը կորցրել է 11.04.17 «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրով)
Հոդված 22
Ռեզիդենտի կարգավիճակի մասին անցումային դրույթները
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ռեզիդենտներ հանդիսացող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը համարվում են ռեզիդենտների ռեեստրում ընդգրկված՝ նրանց կողմից ռեզիդենտի կարգավիճակ ձեռք բերելու օրվանից՝ մինչև սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելը գործող՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
(22-րդ հոդվածը փոփ. ԵՎՏՄԱՊ 19.10.21 արձանագրություն)
Հոդված 23
Ապրանքների կարգավիճակի մասին անցումային դրույթները
(հոդվածն ուժը կորցրել է 11.04.17 «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրով)
Հոդված 24
Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի և Մագադանի շրջաններում ստեղծված առանձնահատուկ տնտեսական գոտիների վերաբերյալ անցումային դրույթները
(հոդվածն ուժը կորցրել է 11.04.17 «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրով)
Հոդված 25
Փոփոխություններ կատարելը
Սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և սույն համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում։
(25-րդ հոդվածը խմբ. ԵՎՏՄԱՊ 19.10.21 արձանագրություն)
Հոդված 26
Վեճերի լուծումը
Սույն համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը լուծվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով։
(26-րդ հոդվածը փոփ. ԵՎՏՄԱՊ 19.10.21 արձանագրություն, խմբ. ԵՎՏՄԱՊ 19.10.21 արձանագրություն )
Հոդված 27
Եզրափակիչ դրույթները
Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման և ժամանակավորապես կիրառվում է «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից:
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:
Սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի երկրորդ մասի, 11-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ մասի, 13-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթներն ուժի մեջ են մտնում սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան, սակայն Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազան կազմող միջազգային պայմանագրերի առաջին փաթեթում ներառված համաձայնագրերի վերջին վավերագիրը ավանդապահի կողմից ստանալու պահից ոչ շուտ:
Կատարված է Սանկտ Պետերբուրգ քաղաքում, 2010 թվականի հունիսի 18-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով:
Սույն Համաձայնագրի բնօրինակը պահվում է Մաքսային միության հանձնաժողովում, որը, որպես սույն Համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր Կողմին կտրամադրի դրա հաստատված պատճենը:
Բելառուսի
(ստորագրություն) |
Ղազախստանի
(ստորագրություն) |
Ռուսաստանի
(ստորագրություն) |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.10.2021, Արձանագրություն 19.10.21 | 14.03.2024, | |
11.04.2017, Պայմանագիր 11.04.17 | 01.01.2018, | |
10.10.2014, Պայմանագիր 10.10.14 | 02.01.2015, |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|