«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 մարտի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 60006062
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
15 փետրվարի 2006 թ. |
N 17-Ն |
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճար վճարողների հաշվառման կարգը (հավելված)։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Հավելված | |
|
|
Կ Ա Ր Գ
հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճար վճարողների հաշվառման
Սույն կարգը սահմանում է հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճար վճարողների (այսուհետ` վճարողներ) հաշվառման կարգը:
1. Վճարողներ են համարվում հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող և ծառայություն մատուցող անձինք, որոնց համար Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կողմից սահմանված են կարգավորվող սակագներ, բացառությամբ էլեկտրաէներգետիկական համակարգի մինչև 10 ՄՎտ դրվածքային հզորություն ունեցող արտադրող կայանների:
(1-ին կետը լրաց. 09.02.11 N 30-Ն)
2. Կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերը հաշվարկվում և հանձնաժողովի համապատասխան որոշմամբ հաստատվում են յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի համար սահմանված կարգով և ժամկետներում:
3. Յուրաքանչյուր տարվա համար վճարողների անվանական կազմը և կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերը անհրաժեշտության դեպքում (վճարողների անվանական կազմի, կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերի փոփոխության և այլնի) ճշգրտվում են մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը:
4. Վճարողների հաշվառումն իրականացվում է վճարողների գրանցման մատյանում (հավելված N 1) գրանցելու միջոցով:
5. Գրանցման մատյանում հաշվառվում են հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր տարվա համար հաստատված անվանական կազմում ընդգրկված վճարողները:
6. Վճարողները վճարումը հավաստող փաստաթղթերը հանձնաժողով են ներկայացնում մինչև «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վճարման ժամկետին հաջորդող ամսվա 25-ը:
Հավելված N 1 |
Գ Ր Ա Ն Ց Մ Ա Ն Մ Ա Տ Յ Ա Ն
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ
Հ/Հ Կարգավորվող գործունեություն իրականացնող և ծառայություն մատուցող Կարգավորման պարտադիր վճարի տարեկան դրույքաչափը (մլն դրամ) Վճարվել է (մլն դրամ) Տարբերու- Վճարումը հավաստող փաստաթղթի համարը, ամսաթիվը Տեղեկատվությունը հանձնեց Ծանո-թություն 1-ին եռամս-յակ 2-րդ եռամս-յակ 3-րդ եռամս-յակ 4-րդ եռամս-յակ ընդա-մենը անունը, ազգանունը ստորա-գրություն 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13
անձի անվանումը
թյունը
(սյուն. 3- սյուն. 8)
մլն դրամ
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
12.08.2015, N 273-Ն | 11.09.2015, N 17-Ն | |
25.07.2012, N 310-Ն | 18.08.2012, N 17-Ն | |
09.02.2011, N 30-Ն | 11.03.2011, N 17-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|