ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 փետրվարի 2011 թվականի N 131-Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 30-րդ հոդվածներին ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի N 346-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության (իրավաբանական անձի գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրը` 377766, Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, քաղ. Մեծամոր) միջուկային նյութերի ներմուծման լիցենզիայի (լիցենզիա N ՄՆՆ-02) ժամկետը երկարաձգել 5 տարով:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ապահովել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության միջուկային նյութերի ներմուծման լիցենզիայի ժամկետի երկարաձգումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|