Գլխավոր տեղեկություն
Համար
N 1369-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (03.03.2011-28.01.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
СДЗ РА 2003 г. том 7 Հոդ.1267
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.10.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հոկտեմբերի 2010 թվականի N 1369-Ն

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը փոփ. 17.02.11 N 110-Ն)

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հանրապետական գործադիր մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 17.02.11 N 110-Ն)

2. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման հիման վրա ստեղծված և գործող ծրագրեր իրականացնող գրասենյակների կանոնադրությունները համապատասխանեցնել սույն որոշման պահանջներին:

2.1. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած և Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների կողմից մշակված քաղաքականության և տարածքային կառավարման մարմինների կողմից ներկայացված մարզի զարգացման ծրագրերի փոխանցումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1611-Ն որոշման 2-րդ կետով սահմանված համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր) հիման վրա՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.

2) համաձայնագրում նշվելու են ՀԳՄ-ի և հիմնարկի գործառույթները, այդ թվում՝ նաև գնումների մասով.

3) տարածքային կառավարման մարմինների կողմից ներկայացված մարզի զարգացման ծրագրերը և աշխատանքներն իրականացվելու են համապատասխան հիմնարկների միջոցով` նրանց հետ կնքվող համաձայնագրի հիման վրա.

4) հիմնարկը ծրագրերի իրականացման ընթացքում հանդես է գալիս որպես պատվիրատու՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համաձայնագրի կնքման հիման վրա.

5) 350 մլն դրամին համարժեք և ավելի գումարով մրցույթների դեպքում գնահատող հանձնաժողովը «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված իր գործառույթներն իրականացնելուց հետո մինչև գնման պայմանագրի ստորագրումը մրցույթի արդյունքները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն:

(2.1 կետը լրաց. 17.02.11 N 110-Ն)

2.2. Այն դեպքերում, երբ ծրագրերի իրականացման ընթացքում հիմնարկը հանդես է գալիս որպես պատվիրատու, գնահատող հանձնաժողովները ձևավորվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(2.2 կետը լրաց. 17.02.11 N 110-Ն)

3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հանրապետական գործադիր մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի և պետական մարմինների միջև կնքվող համաձայնագրի օրինակելի ձևը:

(3-րդ կետը փոփ. 17.02.11 N 110-Ն)

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 765 որոշման 1-ին կետի «բ» ենթակետը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. նոյեմբերի 2
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

հոկտեմբերի 7-ի N 1369-Ն որոշման

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ
(Վերնագիրը փոփ. 17.02.11 N 110-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «——————-------նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը (այսուհետ` լիազոր մարմին) գործող՝ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է (այսուհետ` հիմնարկ):

(1-ին կետը լրաց. 17.02.11 N 110-Ն)

2. Հիմնարկի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` հիմնադիր):

3. Հիմնարկն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով ու համապատասխան միջազգային կամ օտարերկրյա կազմակերպության միջև ստորագրված վարկային կամ դրամաշնորհային համաձայնագրով և սույն կանոնադրությամբ:

4. Հիմնադրի և հիմնարկի միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

5. Հիմնարկի անվանումն է`

1) հայերեն լրիվ անվանումը՝________________________________________________.

2) ռուսերեն լրիվ անվանումը՝ _____________________________________________________.

3) անգլերեն լրիվ անվանումը՝ __________________________________________________.

4) հայերեն կրճատ անվանումը՝ ___________________________________________________.

5) ռուսերեն կրճատ անվանումը՝ ____________________________________________.

6) անգլերեն կրճատ անվանումը՝ ____________________________________________.

6. Հիմնարկի գտնվելու վայրն է` _____________________________________________

________________________________________________________________________________:

 

II. ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

7. Հիմնարկի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած և Հայաստանի Հանրապետության նախարարությունների կողմից մշակված քաղաքականության և տարածքային կառավարման մարմինների կողմից ներկայացված մարզի զարգացման ծրագրերի (այսուհետ` ծրագիր) ու աշխատանքների իրականացման ապահովումն է:

8. (8-րդ կետն ուժը կորցրել է 17.02.11 N 110-Ն)

9. Հիմնարկի խնդիրներն են`

1) ծրագրի իրականացման շրջանակներում աշխատանքների կատարման ընթացիկ ժամանակացույցի և ծրագրի նախահաշիվների կազմումը, եթե ծրագրի կամ դրա բաղադրիչներից մեկի իրականացումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված չէ երրորդ անձի.

2) ծրագրի իրականացման նպատակով մրցույթների անցկացումը, առաջարկների գնահատումն ու վերլուծումը.

3) ծրագրով նախատեսված աշխատանքների որակի, ժամկետների և կատարման նկատմամբ հսկողությունը.

4) ծրագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների, ծառայությունների (այդ թվում` նաև խորհրդատվական) ձեռքբերումը, եթե ծրագրի իրականացման պլանի համաձայն ծրագրի որևէ բաղադրիչի իրականացումը վերապահված չէ երրորդ անձի.

5) գործունեության համար անհրաժեշտ նախագծային աշխատանքների, փորձագիտական գնահատումների պատվիրումը.

6) ծրագրի իրականացման հետ կապված վճարումների ղեկավարումը.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության անունից համապատասխան ծրագրում (ծրագրերում) նշված աշխատանքների պատվիրատուի գործառույթների իրականացումը.

8) ծրագրի շրջանակներում ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման նպատակով տեխնիկական առաջադրանքների պատրաստումը, մրցույթների անցկացումը, առաջարկների գնահատումն ու վերլուծումը, եթե դրանք ՀԳՄ-ի բացառիկ իրավասությունը չեն, կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ, կամ ծրագրի իրականացման պլանի համաձայն ծրագրի որևէ բաղադրիչի իրականացումը վերապահված չէ երրորդ անձի.

9) ծրագրի իրականացման հետ կապված պայմանագրերի նախագծերի նախապատրաստումն ու կնքումը` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում` համաձայն վարկատուի կանոնակարգի.

10) ծրագրի իրականացման մոնիթորինգը՝ ներառյալ համապատասխան միջազգային կամ օտարերկրյա վարկատու կազմակերպության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևով հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը.

11) վարկային և դրամաշնորհային ծրագրով նախատեսված մասհանումների համար անհրաժեշտ դիմումներ կազմելը և ներկայացնելը: Վարկառուի (ենթավարկառուի) կամ դրամաշնորհ ստացողի և հիմնարկի միջև կնքված պայմանագիրը կարող է առաջադրել այլ լրացուցիչ խնդիրներ և գործառույթներ.

12) երրորդ անձի հետ միասին ծրագիրը կամ դրա որևէ բաղադրիչն իրականացնելիս՝ սույն կետի 11-րդ ենթակետով նախատեսված գործառույթները երրորդ անձի հետ համատեղ իրականացնելը կամ այդ գործառույթների իրականացման նպատակով ներկայացուցիչ նշանակելը:

(9-րդ կետը խմբ. 17.02.11 N 110-Ն)

10. Հիմնարկն անցնում է տարեկան ներքին աուդիտ՝ «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Հիմնարկը կարող է անցնել նաև արտաքին աուդիտ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և դեպքերում:

(10-րդ կետը խմբ. 17.02.11 N 110-Ն)

11. (11-րդ կետն ուժը կորցրել է 17.02.11 N 110-Ն)

12. (12-րդ կետն ուժը կորցրել է 17.02.11 N 110-Ն)

13. (13-րդ կետն ուժը կորցրել է 17.02.11 N 110-Ն)

 

III. ՀԻՄՆԱՐԿԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

14. Հիմնարկի իրավունակությունը ծագում է նրա կանոնադրությունը հաստատելու մասին հիմնադրի իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:

15. Հիմնարկի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և միջազգային պայմանագրերով:

16. Հիմնարկն իր հիմնադրի անունից, սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության նպատակներին համապատասխան, կարող է ունենալ քաղաքացիական իրավունքներ և կրել այդ գործունեության հետ կապված քաղաքացիական պարտականություններ:

17. Հիմնարկին պատկանող քաղաքացիական իրավունքները՝ ներառյալ դրա պաշտպանության իրավունքը, պետական հիմնարկն իրականացնում է հիմնադրի հայեցողությամբ` նրա անունից:

18. Հիմնարկն օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին ծրագրերի իրականացման դեպքում օգտվում է տվյալ միջազգային համաձայնագրերով նախատեսված արտոնություններից:

19. Հիմնարկն ունի անվանում, հիմնադրի կողմից իրեն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված գույք, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիք, դրոշմ: Հիմնարկն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով:

20. Հիմնարկն օրենքի սահմաններում, սույն կանոնադրությամբ նախատեսված ոլորտների և խնդիրների իրականացման համար, հիմնադրի անունից իրավունք ունի`

1) ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ.

2) դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքելու պայմանագրեր և կրելու պարտավորություններ.

4) (ենթակետն ուժը կորցրել է 17.02.11 N 110-Ն)

(20-րդ կետը փոփ. 17.02.11 N 110-Ն)

21. Հիմնարկի իրավունքները կարող են սահմանափակվել օրենքով նախատեսված դեպքերում և սահմանված կարգով, ինչպես նաև՝ հիմնադրի որոշմամբ:

22. Հիմնարկի պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում հիմնադիրը` օրենքով սահմանված կարգով:

23. Հիմնարկը պարտավոր է`

1) օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարել հաշվապահական հաշվառում և ներկայացնել հաշվետվություններ.

2) ապահովել կազմակերպության փաստաթղթերի (կազմակերպության կանոնադրություն, գույքի նկատմամբ գույքային իրավունքները հաստատող փաստաթղթեր, կազմակերպության ներքին փաստաթղթեր, տարեկան հաշվետվություններ, հաշվապահական հաշվառման փաստաթղթեր, կառավարման մարմինների նիստերի արձանագրություններ, օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթեր) պահպանումը:

 

IV. ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

24. Հիմնարկի կառավարումն իրականացնում են հիմնադիրը և լիազոր մարմինը: Հիմնարկի հիմնադրին է պատկանում հիմնարկի կառավարման և գործունեության վերաբերյալ ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը:

25. Հիմնարկի հիմնադրի լիազորություններն են`

1) հիմնարկի կառուցվածքի սահմանումը.

2) հիմնարկի գործունեության դադարման մասին որոշման ընդունումը.

3) հիմնարկի կանոնադրության հաստատումը, դրանում փոփոխությունների ու լրացումների կատարումը.

4) (ենթակետն ուժը կորցրել է 17.02.11 N 110-Ն)

(25-րդ կետը փոփ. 17.02.11 N 110-Ն)

26. Լիազոր մարմինը`

1) կազմում և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում հիմնարկի աշխատողների թվաքանակը.

2) տնօրենի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու միջնորդությամբ դիմում է Հայաստանի Հանրապետության վարչապետին.

3) թեկնածուներ է առաջադրում՝ մրցութային հանձնաժողովում ընդգրկելու համար.

4) հաստատում է ըստ ծրագրի բաղադրիչների՝ ծրագրի տարեկան ծախսերի նախահաշիվը, հիմնարկի պահպանման ծախսերի տարեկան նախահաշիվը, այդ թվում՝ նաև աշխատավարձի ֆոնդը և հաստիքացուցակը, նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ.

5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

(26-րդ կետը խմբ. 17.02.11 N 110-Ն)

27. Հիմնարկի բարձրագույն ղեկավար պաշտոնատար անձը հիմնարկի տնօրենն է, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Հիմնարկի տնօրենը և աշխատողները պաշտոնի են նշանակվում մրցութային կարգով՝ բացառությամբ սպասարկող անձնակազմի, որը սահմանվում է հիմնարկի հաստիքացուցակով: Մրցույթի անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 (27-րդ կետը խմբ. 17.02.11 N 110-Ն)

28. (28-րդ կետն ուժը կորցրել է 17.02.11 N 110-Ն)

29. (29-րդ կետն ուժը կորցրել է 17.02.11 N 110-Ն)

30. Տնօրենի նկատմամբ կարգապահական տույժ կիրառում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Տնօրենի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու միջնորդություն Հայաստանի Հանրապետության վարչապետին կարող է ներկայացնել նաև լիազոր մարմինը:

(30-րդ կետը խմբ. 17.02.11 N 110-Ն)

31. (31-րդ կետն ուժը կորցրել է 17.02.11 N 110-Ն)

32. (32-րդ կետն ուժը կորցրել է 17.02.11 N 110-Ն)

33. (33-րդ կետն ուժը կորցրել է 17.02.11 N 110-Ն)

34. (34-րդ կետն ուժը կորցրել է 17.02.11 N 110-Ն)

35. Հիմնարկի տնօրենը`

1) գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, սույն կանոնադրության, հիմնադրի, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից տրված հանձնարարականների համաձայն.

2) հաշվետու է հիմնադրին, Հայաստանի Հանրապետության վարչապետին և լիազոր մարմնին.

3) պատասխանատու է հիմնարկի գործունեության համար.

4) չի կարող զբաղեցնել այլ վճարովի պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք` բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից.

5) լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառած վնասի համար: Հիմնարկի տնօրենի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ տնօրինում է հիմնարկի գույքը (այդ թվում` ֆինանսական միջոցները), գործարքներ է կնքում հիմնադրի անունից.

7) ներկայացնում է հիմնարկը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

8) գործում է առանց լիազորագրի.

9) տալիս է հիմնարկի անունից հանդես գալու լիազորագրեր.

10) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ կնքում է պայմանագրեր (այդ թվում` աշխատանքային).

11) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում է դրանց կատարումը.

12) մրցութային կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում հիմնարկի աշխատողներին.

13) հիմնարկի աշխատողների նկատմամբ կիրառում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ.

14) արձակում է աշխատանքային իրավահարաբերություններից բխող հրամաններ հիմնարկի աշխատողներին արձակուրդ տրամադրելու (հետ կանչելու), նրանց գործուղումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում իր գործուղումների վերաբերյալ.

15) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ։

(35-րդ կետը խմբ. 17.02.11 N 110-Ն)

36. Հիմնադիրը հիմնարկի գործունեության նկատմամբ վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։

 (36-րդ կետը խմբ. 17.02.11 N 110-Ն)

 

V. ՀԻՄՆԱՐԿԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

37. Հիմնարկը չունի հիմնադրից առանձնացված գույք: Հիմնարկի գույքը սեփականության իրավունքով պատկանում է հիմնադրին:

38. Հիմնարկի գույքային իրավունքների օբյեկտներն են`

1) գույքը` ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները.

2) աշխատանքները և ծառայությունները.

3) տեղեկատվությունը.

4) ոչ նյութական բարիքները:

39. Հիմնարկի տիրապետմանն ու օգտագործմանը կարող է պատկանել ցանկացած գույք` բացառությամբ գույքի առանձին տեսակների, որոնք օրենքին համապատասխան չեն կարող պատկանել հիմնարկին: Հիմնարկի տնօրինությանը պատկանող գույքի թիվն ու արժեքը չի սահմանափակվում` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

40. Հիմնարկի գույքը գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո:

 

VI. ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

41. Հիմնարկի գործունեությունը կարող է դադարել միայն հիմնադրի որոշմամբ:

42. Հիմնարկի հիմնադիրը կազմակերպության գործունեության դադարման մասին որոշմամբ նաև նշանակում է լուծարային հանձնաժողով, սահմանում լուծարման կարգն ու ժամկետները: Հիմնարկի լուծարման ժամկետը չի կարող պակաս լինել երկու ամսից:

43. Հիմնարկի գործունեությունը համարվում է դադարած` հիմնադրի սահմանած օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.01.2013, N 9-Ն 28.01.2013, N 1369-Ն
17.02.2011, N 110-Ն 03.03.2011, N 1369-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան