Գլխավոր տեղեկություն
Համար
N 589-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.03.2011-31.05.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.12.31/34(132) Հոդ.571
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.05.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.05.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.05.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.06.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 16 մայիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 մայիսի 2006 թվականի N 589-Ն

ՀԱՐՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱՇԽԱՏԱՎԱՅՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հարմար աշխատանքի վարձատրության չափը և առաջարկվող աշխատավայրի տրանսպորտային մատչելիության չափանիշները` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 8-ի «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առանձին հոդվածների կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 130 որոշման 1-ին կետի «ա» ենթակետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մայիսի 13
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
մայիսի 11-ի N 589-Ն որոշման

ՀԱՐՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱՇԽԱՏԱՎԱՅՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության մարզային և տարածքային կենտրոններում հաշվառված անձին առաջարկվող հարմար աշխատանքի վարձատրության չափը և առաջարկվող աշխատավայրի տրանսպորտային մատչելիության չափանիշներն են`

ա) գործազրկության ամսական նպաստի կրկնակի չափը գերազանցող վարձատրությամբ աշխատանքը,

բ) միևնույն համայնքի կամ տվյալ համայնքից մինչև 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող այլ համայնքի տարածքում գտնվող այն աշխատավայրը, որտեղ մեկնելու և վերադառնալու համար անձը կարող է օգտվել մեկ տրանսպորտային միջոցից (բացառությամբ տաքսի ծառայության):

(Հավելվածը փոփ., լրաց. 17.02.11 N 125-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան