Գլխավոր տեղեկություն
Համար
N 35-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.01.2011-06.04.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.01.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.01.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունվարի 2011 թվականի N 35-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի (այսուհետ` ծրագիր) շրջանակներում տրամադրված վարկերի տոկոսագումարները 2011 թվականի առաջին եռամսյակում համաֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը 2011 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 22000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` «Բնակարան երիտասարդներին» ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտերի համաձայն սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարը տրամադրել ծրագրի շրջանակներում համագործակցության համար ընտրված բանկերին և վարկային կազմակերպություններին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի կողմից ուղղակի վճարման եղանակով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2011 թ. հունվարի 27
Երևան 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.10.2011, N 1483-Ա 27.10.2011, N 35-Ա
10.06.2011, N 764-Ա 11.06.2011, N 35-Ա
31.03.2011, N 319-Ա 06.04.2011, N 35-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան