ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
7 դեկտեմբերի 2010 թ. |
թիվ 319-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՊԱՊ ՇԻՆԱՐԱՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2010 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 57 արձանագրություն) և քննարկելով «ՊԱՊ ՇԻՆԱՐԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ 2010 թվականի օգոստոսի 31-ի հայտը և 2010 թվականի սեպտեմբերի 22-ի, 2010 թվականի հոկտեմբերի 8-ի, 2010 թվականի նոյեմբերի 8-ի և 2010 թվականի նոյեմբերի 23-ի դիմումները՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «ՊԱՊ ՇԻՆԱՐԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ք. Երևան, Դավթաշեն, 4-րդ թաղ., 32 շ., թիվ 53 տարածք հասցեում գործունեություն իրականացնելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը։
ՀՀ կենտրոնական բանկի |
Վ. Գաբրիելյան |
|