Գլխավոր տեղեկություն
Համար
N 115-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.03.2011-23.02.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2011.04.11/3(20) Հոդ.188
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.02.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.02.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 փետրվարի 2011 թվականի N 115-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՖԻՍԿԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՄԱՐ» IDF TF 096224 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳՆ ՈՒ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամի դրամաշնորհ Հայաստանի կառավարության ֆիսկալ կառավարման և հարկային պարտավորությունների կատարման կարողությունների բարելավման համար» IDF TF 096224 դրամաշնորհային ծրագրի իրականացման գործընթացը կանոնակարգող խումբ:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամի դրամաշնորհ Հայաստանի կառավարության ֆիսկալ կառավարման և հարկային պարտավորությունների կատարման կարողությունների բարելավման համար» IDF TF 096224 դրամաշնորհային ծրագրի իրականացման գործընթացը կանոնակարգող խմբի աշխատակարգն ու անհատական կազմը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. փետրվարի 24
Երևան

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2011 թվականի

փետրվարի 17-ի N 115-Ն որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՖԻՍԿԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՄԱՐ» IDF TF 096224 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ԽՄԲԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 1. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամի դրամաշնորհ Հայաստանի կառավարության ֆիսկալ կառավարման և հարկային պարտավորությունների կատարման կարողությունների բարելավման համար» IDF TF 096224 դրամաշնորհային ծրագրի իրականացման գործընթացը (այսուհետ` ծրագիր) կանոնակարգող խումբը (այսուհետ` կանոնակարգող խումբ) հասարակական հիմունքներով աշխատող մարմին է: Կանոնակարգող խումբն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 115-Ն որոշմամբ:

2. Ծրագրի կանոնակարգող խումբն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով և համապատասխան միջազգային պայմանագրով:

3. Կանոնակարգող խմբի և ծրագրի բոլոր մասնակիցների միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, դրամաշնորհային ծրագրի համաձայնագրով և սույն աշխատակարգով:

 

II. ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆ ՈՒ ՆՊԱՏԱԿԸ

 

4. Կանոնակարգող խմբի գործունեության հիմնական նպատակը նշված դրամաշնորհային ծրագրի իրականացման գործընթացի կանոնակարգումն է:

5. Կանոնակարգող խմբի լիազորություններն են՝

1) ծրագրի իրականացման ընթացքում ծրագրի բյուջեում 100 հազ. ԱՄՆ-ի դոլար գումարից ավելի փոփոխությունների կատարման անհրաժեշտության դեպքում առաջարկվող փոփոխությունները համապատասխան հիմնավորումներով հաստատելը, որոնք Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարություն` նախապես համաձայնեցնելով դրամաշնորհ տրամադրող կազմակերպության հետ.

2) ծրագիր իրականացնող կազմակերպության (այսուհետ` ԾԻԳ) գործունեության նկատմամբ վերահսկողությունը.

3) ծրագրի նախապատրաստական փուլում կանխավճարի կամ դրամաշնորհի առկայության դեպքում այդ միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողությունը.

4) դրամաշնորհային նամակ-համաձայնագիրն ստորագրվելուց և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաստատվելուց հետո ԾԻԳ-ի մշակած ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների տարեկան ժամանակացույցի և ծրագրի բյուջեի քննարկումը և հաստատումը.

5) ծրագրով նախատեսված և խորհրդի կողմից հաստատված ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման ժամանակացույցի ու ծրագրի բյուջեին համապատասխան` կանոնակարգող խմբի սահմանած կարգով և ձևով հաշվետվությունների հաստատումը.

6) ծրագրի` հաստատված տարեկան աշխատանքների ժամանակացույցի և բյուջեի հիման վրա ապրանքների, սարքավորումների, խորհրդատվական ծառայությունների, նախագծային, շինարարական ու վերահսկման աշխատանքների ձեռքբերման նպատակով անցկացվող մրցույթների արդյունքների հաստատումը.

7) ծրագրի շրջանակներում տնտեսված միջոցների օգտագործման, ինչպես նաև միջոցների վերաբաշխման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը` համաձայնեցնելով դրամաշնորհ տրամադրող կազմակերպության հետ.

8) ԾԻԳ-ի կողմից ներկայացվող հաշվետվություններում հայտնաբերված խախտումների և թերությունների վերացման համար համապատասխան միջոցների ձեռնարկման մասին որոշումներ ընդունելը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.

9) ծրագրի` հաստատված տարեկան աշխատանքային ժամանակացույցից և բյուջեից առկա շեղումների վերացման մասին որոշումներ ընդունելը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.

10) դրամաշնորհ տրամադրող միջազգային կազմակերպության մասնագետների յուրաքանչյուր այցի ժամանակ պատվիրակության հետ իրականացվող ծրագրի արդյունքները քննարկելը, արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը:

6. ԾԻԳ-ի տնօրենը ծրագրի իրականացման շրջանակներում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, դրամաշնորհային նամակ-համաձայնագրի դրույթներով և խորհրդի որոշումներով:

7. Ծրագրի շրջանակներում առաջացող հարցերը, ԾԻԳ-ի տնօրենի ներկայացմամբ, քննարկվում են խորհրդի նիստերում` դրանք ներկայացնելու օրվանից մեկ շաբաթվա ընթացքում:

 

III. ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

8. Կանոնակարգող խումբն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն երկու ամիսը մեկ անգամ` ծրագրի իրականացման ընթացքի և հաստատված աշխատանքային ժամանակացույցի կատարման մասին ԾԻԳ-ի տնօրենի զեկույցը լսելու և քննարկելու նպատակով, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն աշխատակարգով սահմանված կարգով: Կանոնակարգող խմբի նիստերն արձանագրվում են:

9. Կանոնակարգող խումբն իր արտահերթ նիստերը գումարում է ծրագրի իրականացման ընթացքում առաջացած հարցերի և խնդիրների լուծման համար` կանոնակարգող խմբի նախագահի նախաձեռնությամբ, կանոնակարգող խմբի անդամների առնվազն 2/3-ի կամ ԾԻԳ-ի տնօրենի առաջարկությամբ:

10. Կանոնակարգող խմբի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է կանոնակարգող խմբի անդամների կեսից ավելին:

11. Կանոնակարգող խմբի նիստը վարում է կանոնակարգող խմբի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, կանոնակարգող խմբի անդամներից մեկը: Կանոնակարգող խմբի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում կանոնակարգող խմբի նախագահի ձայնը վճռորոշ է:

12. Կանոնակարգող խմբի նիստի օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերով տրամադրվում է կանոնակարգող խմբի անդամներին` գումարվող նիստից հինգ օր առաջ:

13. Հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է կանոնակարգող խմբի հաջորդ նիստ: ԾԻԳ-ի տնօրենը պարտավոր է ապահովել պահանջվող նյութերի տրամադրումը:

14. Կանոնակարգող խմբի նիստերը տեղի են ունենում կանոնակարգող խմբի նախագահի մոտ, եթե կանոնակարգող խմբի նախագահը նիստի կայացման տեղի մասին այլ որոշում չի ընդունում:

15. Կանոնակարգող խմբի յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:

16. Կանոնակարգող խմբի որոշումներն ստորագրում են կանոնակարգող խմբի նախագահն ու քարտուղարը:

17. Կանոնակարգող խմբի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնյաներ:

18. Կանոնակարգող խմբի հաստատմանն են ներկայացվում ԾԻԳ-ի կողմից կազմված 50 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամից ավելի արժողությամբ ծրագրի մրցույթի հայտահրավերը, ներկայացված մրցութային առաջարկների ամփոփ տեղեկանքը, անվավեր ճանաչված առաջարկների հիմնավորումները, մրցութային հանձնաժողովի` հաղթող ճանաչելու մասին որոշումը, նախատեսվող գնի հիմնավորումը (շինարարության նախահաշիվը, ապրանքների տվյալ օրվա մոտավոր միջին գները և այլն), նախատեսվող գնից բարձր գնառաջարկի հիմնավորումը:

19. Առանձնահատուկ դեպքերում (ելնելով աշխատանքների կարևորությունից` խորհրդի որոշմամբ) մրցութային առաջարկների փաթեթները կարող են բացվել հատուկ հրավիրված կանոնակարգող խմբի նիստում` պահպանելով մրցույթի անցկացման համար օրենքով սահմանված բոլոր կանոնները:

20. Անհրաժեշտության դեպքում կանոնակարգող խմբի նիստերին կարող են հրավիրվել օրակարգի հարցերին առնչվող համապատասխան կազմակերպության ներկայացուցիչները:

 

 IV. ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ԽՄԲԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

21. Կանոնակարգող խմբի նախագահը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարն է:

22. Կանոնակարգող խմբի նախագահը`

1) պատասխանատու է կանոնակարգող խմբի աշխատանքների արդյունավետ իրականացումը կազմակերպելու համար.

2) ներկայացնում է կանոնակարգող խումբը Հայաստանի Հանրապետության կառավարությունում և այլ կազմակերպություններում:

 

V. ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

23. Կանոնակարգող խմբի այն անդամը, որը համաձայն չէ կանոնակարգող խմբի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում կանոնակարգող խմբի նիստի արձանագրության մեջ:

24. Կանոնակարգող խմբի անդամը, եթե համաձայն չէ կանոնակարգող խմբի ընդունած որոշմանը, կանոնակարգող խմբի նիստի արդյունքների մասին գրավոր զեկուցում է իր վերադասին:

25. Կանոնակարգող խմբի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է կանոնակարգող խմբի անդամ հանդիսանալուց:

26. Կանոնակարգող խմբի անդամի պարտականությունները կարող են դադարեցվել Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարի կամ գերատեսչության ղեկավարի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

27. Կանոնակարգող խմբի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

28. Կանոնակարգող խմբի քարտուղարին նշանակում է կանոնակարգող խմբի նախագահը` կանոնակարգող խմբի կազմից:

29. Կանոնակարգող խմբի քարտուղարը`

1) արձանագրում է կանոնակարգող խմբի նիստի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշման նախագծերը.

2) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում նյութերի տրամադրումը կանոնակարգող խմբի անդամներին.

3) հետևում է կանոնակարգող խմբի որոշումների կատարմանը և կանոնակարգող խմբի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.

4) վարում է կանոնակարգող խմբի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

5) գրանցում է կանոնակարգող խմբի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.

6) կազմակերպում է կանոնակարգող խմբի որոշումների համարակալումը և որոշումների պատճենները տրամադրում կանոնակարգող խմբի անդամներին.

7) կանոնակարգող խմբի որոշումները և նիստի արձանագրություններն ուղարկում է Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններ և գերատեսչություններ:

 

VII. ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

30. Կանոնակարգող խմբի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2011 թվականի

փետրվարի 17-ի N 115-Ն որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՖԻՍԿԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՄԱՐ» IDF TF 096224 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ԽՄԲԻ

 

 Վ. Գաբրիելյան  - ՀՀ ֆինանսների նախարար (կանոնակարգող խմբի 
    նախագահ)
   
 Վ. Արամյան  - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
   
 Ա. Ալավերդյան

 - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների 
   կոմիտեի նախագահի տեղակալ

   
 Ռ. Վարդանյան

 - ՀՀ կառավարության աշխատակազմի 
    ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ

   
 Ա. Ազիզյան  - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի
    միջազգային համագործակցության վարչության պետ
   
 Է. Ավետյան

 - ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան 
  ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» 
  պետական հիմնարկի գործադիր տնօրեն (կանոնակարգող
   խմբի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան