ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 փետրվարի 2011 թվականի N 118-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 1396-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասերի նկատմամբ սեփականության և գրավի իրավունքների գրանցման կարգը հաստատելու մասին» N 1396-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգի`
ա. 4-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Անձը համարվում է ընկերության մասնակից իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից ընկերության մասնակիցների գրանցամատյանում նրա` որպես այդպիսին գրանցվելու պահից»,
բ. 4-րդ կետի երրորդ պարբերությունը լրացնել «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասնակիցների գրանցամատյանում սահմանված կարգով գրանցված մասնակցի կողմից ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասերի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագիր ստանալու համար ներկայացվում են`
ա) դիմում,
բ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը» բառերով,
գ. 7-րդ կետի «ա» ենթակետը «բնակության» բառից հետո լրացնել «կամ հաշվառման» բառերով, իսկ «անձնագրային տվյալները» բառերից հետո՝ «սոցիալական քարտի համարը, իսկ սոցիալական քարտի բացակայության դեպքում՝ սոցիալական քարտի բացակայության վերաբերյալ լիազորված մարմնի կողմից տրված տեղեկանքի համարը՝ կցելով տեղեկանքի պատճենը» բառերով,
դ. 8-րդ կետի առաջին պարբերությունը «նրա» բառից հետո լրացնել «հաշվառման կամ բնակության վայրի, անձնագրային տվյալների,» բառերով,
ե. 9-րդ կետի «դ» ենթակետը «բաժնեմասի սեփականատիրոջ դիմումը» բառերից հետո նոր տողից լրացնել «գրավի պայմանագիրը» բառերով, այնուհետև նոր տողից լրացնել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը» բառերով, նույն ենթակետը «բաժնեմասի (դրա մասի) գրավի պայմանագիրը» բառերից հետո նոր տողից լրացնել «բաժնեմասի սեփականատիրոջ դիմումը» բառերով, նոր տողից լրացնել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը» բառերով,
զ. 9-րդ կետի «ե» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «զ» ենթակետով.
«զ) բաժնեմասերի նկատմամբ սեփականության կամ գրավի իրավունքների վկայագրերի (կորստյան կամ գործածության համար ոչ պիտանի լինելու դեպքում) փոխարեն նորը տալու դեպքում ներկայացվում են`
ա. դիմում,
բ. պետական գրանցման վկայականի կամ անձնագրի պատճենը,
գ. սույն կարգի 14-րդ կետի երկրորդ պարբերությամբ սահմանված փաստաթղթերը,
դ. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը»,
է. 9-րդ կետի «զ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «է» ենթակետով.
«է) բաժնեմասերի նկատմամբ սեփականության և գրավի վկայագրերի ոչնչացման և մարման կարգը հաստատում է արդարադատության նախարարը.»,
ը. 9-րդ կետի «է» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ը» ենթակետով.
«ը) ընկերության մասնակցի տվյալի փոփոխության դեպքում ներկայացվում են`
ա. դիմում,
բ. մասնակցի վկայագիրը (եթե մասնակիցը սույն կարգի համաձայն ձեռք է բերել այն),
գ. պետական գրանցման վկայականի կամ անձնագրի պատճենը,
դ. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը:
Եթե մասնակիցն օտարերկրյա քաղաքացի կամ իրավաբանական անձ է, ապա փոփոխության համար հիմք հանդիսացող փաստաթղթերը ներկայացվում են վավերացված և հայերեն թարգմանված»,
թ. 14-րդ կետի երկրորդ պարբերությունում «վկայականի բնօրինակը» բառերը փոխարինել «վկայագրի բնօրինակը» բառերով.
2) որոշման NN 2 և 3 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի մարտի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 118-Ն որոշման |
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի N 1396-Ն որոշման |
Ձև
Վ Կ Ա Յ Ա Գ Ի Ր
_______________________________________________________________
(անվանումը)
ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ԲԱԺՆԵՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ
N 000000
Ընկերության պետական գրանցման համարը ____________________________________
Գտնվելու վայրը ____________________________________________________________
Կանոնադրական կապիտալի չափը` _______________________դրամ
Ընկերության մասնակից ______________________________________________________
___________________________________________________________________________
___________________________________________________________________________
(իրավաբանական անձանց համար` պետական գրանցման տվյալները, ֆիզիկական անձանց համար` անձնագրային տվյալները,
սոցիալական քարտի համարը)
Բաժնեմասի չափը ___________________________________________________________
(տոկոսներով կամ մասերով)
Անձնական հաշվի համարը ____________________________________________________
Գրանցման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը _______________________________________
Պետական ռեգիստրի ____________________ տարածքային բաժնի պետ
___________________ | ______________________ | |
(ստորագրությունը) | (անունը, ազգանունը) | |
Կ.Տ. | _____ ______ 201 թ.»: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 118-Ն որոշման |
«Հավելված N 3 ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի N 1396-Ն որոշման |
Ձև
Վ Կ Ա Յ Ա Գ Ի Ր
___________________________________________________________________
(լրիվ ֆիրմային անվանումը)
ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ԲԱԺՆԵՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՐԱՎԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ
N 000000
Ընկերության պետական գրանցման համարը _____________________________________
Գտնվելու վայրը ____________________________________________________________
Կանոնադրական կապիտալի չափը` ________________________դրամ
Ընկերության մասնակից (գրավատու)___________________________________________
__________________________________________________________________________
(իրավաբանական անձանց համար` պետական գրանցման տվյալները, ֆիզիկական անձանց համար` անձնագրային տվյալները,
սոցիալական քարտի համարը)
Գրավառու________________________________________________________________
_________________________________________________________________________
(իրավաբանական անձանց համար` պետական գրանցման տվյալները, ֆիզիկական անձանց համար` անձնագրային տվյալները)
Բաժնեմասի չափը ________________________________________________________
(տոկոսներով կամ մասերով)
Անձնական հաշվի համարը _________________________________________________
Գրանցման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը ____________________________________
Պետական ռեգիստրի ____________________ տարածքային բաժնի պետ
___________________ | ______________________ | |
(ստորագրությունը) | (անունը, ազգանունը) | |
Կ.Տ. | _____ ______ 201 թ.»: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |