ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մարտի 2011 թվականի N 249-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզավորման կարգը, լիցենզիայի և հայտի ձևերը հաստատելու մասին» N 1790-Ն որոշման վերնագրից, տեքստից և հավելվածներից հանել «և (կամ) գեներացնող ճառագայթման աղբյուրները» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման՝ փոխադրման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1791-Ն որոշման վերնագրից և հավելվածներից հանել`
1) «կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման՝» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը.
2) «ու (կամ) գեներացնող ճառագայթման աղբյուրների» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման՝ պահեստավորման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1792-Ն որոշման վերնագրից, տեքստից և հավելվածներից հանել`
1) «կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման՝» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը.
2) «և (կամ) գեներացնող ճառագայթման աղբյուրների» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 10-ի «Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման՝ վերանորոգման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 259-Ն որոշման վերնագրից, տեքստից և հավելվածներից հանել`
1) «ռադիոակտիվ նյութեր կամ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը.
2) «կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման՝» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը.
3) «կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 10-ի «Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման՝ մոնտաժման և կարգաբերման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 260-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրում, տեքստում և հավելվածներում «ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման՝ մոնտաժման ու կարգաբերման» բառերը փոխարինել «ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման» բառերով.
2) որոշման հավելվածներից հանել «ռադիոակտիվ նյութեր կամ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 1-ի «Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման՝ արտադրության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 2140-Ն որոշման վերնագրից, տեքստից և հավելվածներից հանել`
1) «կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը.
2) «կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 14-ի «Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ կատարող և պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց գործունեության լիցենզավորման կարգը, լիցենզիայի ու հայտի ձևերը և որակավորման ստուգման կարգը հաստատելու մասին» N 1858-Ն որոշման վերնագրից, տեքստից և հավելվածներից հանել «աշխատանքներ կատարող և» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|