Գլխավոր տեղեկություն
Համար
N 103-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.02.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.02.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.02.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.02.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 փետրվարի 2011 թվականի N 103-Ա

 

«ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՑԻԱՆԱԿԱՆ ՆԱՏՐԻՈՒՄ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Թույլատրել «Գեոպրոմայնինգ Գոլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն արտադրական կարիքների համար մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել 1600 տոննա տեխնիկական ցիանական նատրիում:

 2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել «Գեոպրոմայնինգ Գոլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող տեխնիկական ցիանական նատրիումի ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծված տեխնիկական ցիանական նատրիումը երրորդ կողմին վաճառելու դեպքում «Գեոպրոմայնինգ Գոլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` տրամադրելով համապատասխան տեղեկություններ գործարքի կողմի, վաճառվող ապրանքատեսակի և քանակի մասին:

 4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` 10-օրյա ժամկետում ապահովել «Գեոպրոմայնինգ Գոլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետություն տեխնիկական ցիանական նատրիումի ներմուծման և վերջնական օգտագործողի հավաստագրերի տրամադրումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. փետրվարի 16
Երևան