ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ (ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ-ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ)» ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել 2010 թվականի օգոստոսի 10-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև ֆինանսական պայմանագիրը (Երևանի մետրոպոլիտենի վերակառուցում-առաջին փուլ)»` ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2010 թվականի նոյեմբերի 19-ի ՍԴՈ-925 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից` Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
10 փետրվարի 2011 թվականի, |