ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
7 դեկտեմբերի 2010 թ. |
թիվ 318-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՊԱՏԱ ՍԳՀ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ 773 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 37-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2010 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 55 արձանագրություն) և «ՊԱՏԱ ՍԳՀ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ք. Երևան, Շերամի փող. 76/3 հասցեում գործող (արտարժույթի առուվաճառքի թիվ 773 լիցենզիա) արտարժույթի փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին 2010 թվականի նոյեմբերի 9-ի և նոյեմբերի 16-ի դիմումները՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել «ՊԱՏԱ ՍԳՀ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 773 լիցենզիան։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ՊԱՏԱ ՍԳՀ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը առձեռն հանձնելու կամ այլ պատշաճ ձևով առաքելու օրվան հաջորդող օրը։
ՀՀ կենտրոնական բանկի |
Վ. Գաբրիելյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|