Գլխավոր տեղեկություն
Համար
N 28-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.01.2011-05.09.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.01.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.01.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հունվարի 2011 թվականի N 28-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 518-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և 2000 թվականի ապրիլի 22-ի ՆԿ-557 կարգադրությամբ հաստատված կարգի 12-րդ կետի`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) հայկական կողմի կազմում ընդգրկվող հանրապետական գործադիր և այլ մարմինների ցանկը` համաձայն հավելվածի:

 2. Նշանակել`

1) Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.

2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Հրաչյա Թաշչյանին` հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար։

3. Սույն որոշման 1-ին կետում նշված մարմինների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության վարչապետին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին տեղեկացնել իրենց ներկայացուցիչների նշանակման մասին:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու մասին» N 518-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2011 թ. հունվարի 19
Երևան 

 

 

 

Հավելված 

 ՀՀ վարչապետի 2011 թ.

 հունվարի 19-ի N 28-Ա

որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատ (համաձայնությամբ)

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան