«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 փետրվարի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 05011111
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
8 փետրվարի 2011 թ. |
թիվ 27-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 70-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի ««Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը հաստատելու մասին» թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) Աղյուսակ 2-ի 10-րդ տողի 4-րդ սյունակը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«●1111 հաշվի այն գումարը, որը բավարարում է Կանոնակարգ 2-ի հավելված 3-ի 6.31.1-րդ կետի պահանջներին»:
2) Աղյուսակ 6-ին հաջորդող պարբերության 4-րդ նախադասության մեջ «թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորների» բառերը փոխարինել «թանկարժեք մետաղների բանկային կամ ստանդարտացված ձուլակտորների և մետաղական հաշիվների» բառերով:
3) Աղյուսակ 23.1-ին հաջորդող պարբերությունը չորրորդ նախադասությունից հետո լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«Երկրորդ էջի 3-րդ, 4-րդ և 4.1-րդ աղյուսակների «Բանկային ոսկի» սյունակում լրացվում է բանկային ոսկու, ոսկու ստանդարտացված ձուլակտորների, որոնց հարգը փոքր չէ 999-ից, դրանցով արտահայտված պահանջների և պարտավորությունների և մետաղական հաշիվների` որպես արտարժույթի մեկ տեսակի գծով բաց դիրքը` հիմք ընդունելով ոսկու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայտարարված հաշվարկային գինը:»:
4) Աղյուսակ 25.1-ին հաջորդող պարբերությունը առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«Աղյուսակ 5-ի «Ոսկու ստանդարտացված ձուլակտորներ» սյունակում արտացոլվում են ոսկու այն ստանդարտացված ձուլակտորները և դրանցով արտահայտված պահանջներն ու պարտավորությունները, որոնց հարգը փոքր չէ 999-ից:»:
5) 12-րդ կետի չորրորդ պարբերության առաջին նախադասությունը «ֆիզիկական և իրավաբանական անձանց բանկային» բառերից հետո լրացնել «կամ մետաղական» բառերով:
6) 19-րդ կետի Աղյուսակ 37-ի 2-րդ և 3-րդ տողերը շարադրել նոր խմբագրությամբ.
2 |
1.2 |
Ֆիզիկական անձանցից |
3331 + 3333 + 3351 + 3354+3691+3693 հաշիվների գծով` ըստ արժույթների և ժամկետայնության |
3 |
1.3 |
Ֆիզիկական անձ տնտեսվարող սուբյեկտներից |
3345 + 3346 + 3352 + 3355+3691+3693 հաշիվների գծով` ըստ արժույթների և ժամկետայնության |
7) 19-րդ կետի Աղյուսակ 38.1-ի 1-ին և 2-րդ տողերը շարադրել նոր խմբագրությամբ.
1 |
1.1 |
Ֆիզիկական անձանցից ներգրավված |
3317 + 3319 + 3331 + 3333 + 3351 + 3354 + 3291 + 3293+3691+3693 (ֆիզիկական անձանց մասով) հաշիվների գծով` ըստ արժույթների և ժամկետայնության |
2 |
1.2 |
Ֆիզիկական անձ տնտեսվարող սուբյեկտներից ներգրավված |
3325 + 3326 + 3345 + 3346 + 3352 + 3355 + 3291 + 3293+3691+3693 (անհատ ձեռնարկատերերի մասով |
8) 22-րդ կետի 1-ին ենթակետում՝
ա. երկրորդ պարբերության առաջին նախադասության մեջ «բանկի հետ կնքել են բանկային հաշվի» բառերը փոխարինել «բանկի հետ կնքել են բանկային կամ ցպահանջ մետաղական հաշվի (այսուհետ` սույն հաշվետվության իմաստով բանկային հաշիվ)» բառերով,
բ. երկրորդ պարբերության առաջին նախադասությունը «բանկում ունեն բանկային, ժամկետային ավանդային» բառերից հետո լրացնել «կամ ժամկետային մետաղական (այսուհետ` սույն հաշվետվության իմաստով ժամկետային ավանդ)» բառերով:
9) 25-րդ կետի երկրորդ պարբերության չորրորդ նախադասության մեջ «նշվում է ամսվա ընթացքում հաճախորդի մի բանկային հաշվից այդ նույն հաճախորդի մեկ այլ բանկային հաշիվ» բառերը փոխարինել «նշվում է ամսվա ընթացքում հաճախորդի մի բանկային կամ մետաղական հաշվից այդ նույն հաճախորդի մեկ այլ բանկային կամ մետաղական հաշիվ» բառերով:
10) 27-րդ կետի տասնութերորդ պարբերությունը «հաճախորդին կառավարել իրենց բանկային» բառերից հետո լրացնել «(այդ թվում` մետաղական)» բառերով:
11) 28-րդ կետում՝
ա. երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունը «ցպահանջ և ժամկետային ավանդները» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև մետաղական հաշիվները» բառերով,
բ. հինգերորդ պարբերության մեջ «ավանդները և բանկային հաշիվները» բառերը փոխարինել «ավանդները, բանկային և մետաղական հաշիվները» բառերով:
12) Ձև թիվ 7-րդ հաշվետվության 5-րդ աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն Հավելված 1-ի (կցվում է):
2. Սույն որոշումը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 12-րդ ենթակետերի, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետն ուժի մեջ է մտնում ընդունման օրվան հաջորդող վեցամսյա ժամկետին հաջորդող ամսվա 1-ից, իսկ սույն որոշման 1-ին կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 12-րդ ենթակետերն ուժի մեջ են մտնում ընդունման օրվան հաջորդող վեցամսյա ժամկետին հաջորդող ամսվա 1-ին հաջորդող շաբաթվա առաջին օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2011 թ. փետրվարի 11 |
Հավելված 1 |
Աղյուսակ 5. Բանկի ակտիվների, պարտավորությունների և հետհաշվեկշռային հոդվածների կազմը ըստ արտարժույթների
ԱՄՆ դոլար |
Անգլիա- |
ԵՎՐՈ |
Ռուսաս- |
ՍԴՌ |
Բան- |
Կանա- |
Ավստրալիա- |
Շվեյցարա- |
Դանիա- |
Իրանա- |
Ճապոնա- |
Բուլղարա- |
ՈՒկրաինա- |
ՈՒզբեկա- |
Բելառու- | ||
1 | Արտարժութային ակտիվներ | ||||||||||||||||
1) | այդ թվում` արտարժութային ռիսկ պարունակող դրամային ակտիվների | ||||||||||||||||
2 | Արտարժութային պարտավորություններ | ||||||||||||||||
2) | այդ թվում` արտարժութային ռիսկ պարունակող դրամային պարտավորություններ | ||||||||||||||||
3 | Արտարժութային հաշվեկշռային հոդվածներ |
Տաջի- |
Թուրքմե- |
Վրա- |
Արգենտի- |
Եգիպ- |
Թուր- |
Իսրայելա- |
Լեհա- |
Լիբա- |
Հնդկա- |
Հունգա- |
Նորվե- |
Շվե- |
Չե- |
Չինա- |
Սինգա- |
Սլո- |
Հարավ- |
Բրազի- |
Մեքսիկա- |
Սաուդ-Արաբա- |
Սիրիա- |
ՄԱԷ դիրխամ |
Քու- |
Ռումի- |
Իսլան- |
Էստո- |
Լատ- |
Լիտ- |
Ղրղր- |
Ղազա- |
Մոլդո- |
Պլատինե |
Արծաթե բանկային ստանդար |
Այլ արտար |
Ոսկու ստանդար- |
Մետա- |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|