Գլխավոր տեղեկություն
Համար
N 195-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.03.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.03.16/16(819) Հոդ.272
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.02.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 փետրվարի 2011 թվականի N 195-Ն

 

ՈՉ ՊԻՏԱՆԻ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի մայիսի 6-ի ՆԿ-68-Ա կարգադրությամբ հաստատված հավելվածի 143.Ե.32 կետի 5-րդ միջոցառման պահանջի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ոչ պիտանի պեստիցիդների գործածության կանոնները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մարտի 10
Երևան

 

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2011 թվականի

փետրվարի 17-ի N 195-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

ՈՉ ՊԻՏԱՆԻ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ոչ պիտանի պեստիցիդների գործածության կանոններով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ պիտանի պեստիցիդների գործածությանը ներկայացվող պահանջները, որոնցով ղեկավարվում են` ոչ պիտանի պեստիցիդների սեփականատերեր հանդիսացող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, ոչ պիտանի պեստիցիդների հաշվառման, գույքագրման, վերափաթեթավորման, փոխադրման, նույնականացման, վնասազերծման աշխատանքներ իրականացնող և ոչ պիտանի պեստիցիդների երկարաժամկետ պահում իրականացնող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը և բնապահպանության, առողջապահության, բույսերի պաշտպանության ու հրդեհային անվտանգության բնագավառներում հսկողություն և վերահսկողություն իրականացնող հանրապետական ու տարածքային պետական կառավարում և տեղական ինքնակառավարում իրականացնող մարմինները:

2. Ոչ պիտանի պեստիցիդների գործածության կանոնները (այսուհետ` կանոններ) ներառում են` ոչ պիտանի պեստիցիդների հաշվառմանը, գույքագրմանը, նույնականացմանը, վերափաթեթավորմանը, պահմանը, փոխադրմանն ու վնասազերծմանը ներկայացվող պահանջներ:

3. Ոչ պիտանի պեստիցիդների գործածության ժամանակ անհրաժեշտ է պահպանել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 20-Ն հրամանով հաստատված «Վտանգավոր քիմիական թափոնների գործածությանը և վտանգավոր քիմիական նյութերի պահպանմանը և փոխադրմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.1.7.001-09 սանիտարական կանոնների և նորմերի պահանջները:

4. Սույն կանոններում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

1) պեստիցիդներ` քիմիական նյութեր, որոնք նախատեսված են մշակաբույսերի վնասակար օրգանիզմների դեմ պայքարելու համար: Սույն կանոնների համատեքստում պեստիցիդներ համարվող քիմիական նյութեր են նաև այն նյութերը, որոնք օգտագործվում են բույսերի տերևների նախաբերքահավաքային հեռացման համար (դեֆոլիանտներ), բույսերի հյուսվածքների ջրազրկման համար (դեսիկանտներ), սերմերի նախացանքային մշակման համար (սերմերի ապավարակիչներ) և այլ նման քիմիական նյութեր.

2) ոչ պիտանի պեստիցիդներ` ժամկետանց, ոչ ճիշտ պահպանության պատճառով որակազերծված պեստիցիդների տեսքով վտանգավոր թափոններ, որոնք դարձել են ոչ պիտանի օգտագործման համար.

3) ոչ պիտանի պեստիցիդների գործածություն` ոչ պիտանի պեստիցիդների հավաքման, պահման, վերափաթեթավորման, փոխադրման կամ վնասազերծման գործընթաց.

4) ոչ պիտանի պեստիցիդների երկարաժամկետ պահում` ոչ պիտանի պեստիցիդների շրջակա միջավայրի և մարդու առողջության համար անվտանգ պահում` առնվազն 25 տարի ժամկետով, պահման համար նախատեսված հատուկ օբյեկտներում և(կամ) հատուկ տարաներում.

5) հատուկ օբյեկտներ` օբյեկտներ, որոնք ունեն հատուկ թույլտվություն ոչ պիտանի պեստիցիդների պահման համար.

6) հատուկ տարաներ` ոչ պիտանի պեստիցիդների պահման համար նախատեսված տարաներ.

7) ոչ պիտանի պեստիցիդների գույքագրում` ոչ պիտանի պեստիցիդների սեփականատիրոջ կողմից իր մոտ պահվող ոչ պիտանի պեստիցիդների քանակական և որակական ցուցանիշների որոշմանն ուղղված միջոցառումների համալիր` այդ պեստիցիդների հաշվառման և վնասազերծման հնարավորության որոշման նպատակով.

8) ոչ պիտանի պեստիցիդների հաշվառում` ոչ պիտանի պեստիցիդների քանակական և որակական ցուցանիշների, ինչպես նաև դրանց գործածության մասին տեղեկատվության փաստաթղթային արտացոլում.

9) սկզբնական փաթեթվածք` պարկերի, տակառների, թմբուկի և այլ տեսակի տարա կամ փաթեթավորում (թղթե, պլաստմասսայե, մետաղական և այլն), որն օգտագործվում է պեստիցիդների արտադրության ժամանակ` հետագայում իրացնելու նպատակով.

10) վերափաթեթավորում` ոչ պիտանի պեստիցիդների փաթեթավորում, դրանց հեռացման կամ վնասազերծման նպատակով փոխադրման համար.

11) ոչ պիտանի պեստիցիդների վերափաթեթավորման ժամանակ գոյացած թափոններ` թափոններ, որոնք գոյացել են ոչ պիտանի պեստիցիդների վերափաթեթավորման ժամանակ.

12) պեստիցիդների պատրաստուկ` պեստիցիդի մաքուր ազդող նյութի (ակտիվ բաղադրիչի) խառնուրդ օժանդակ բաղադրիչների հետ (լցանյութերի, լուծիչների, դիսպերսարարների և այլն)` դուստի, թրջվող փոշու, լուծվող փոշու, խտացված էմուլսիաների, ջրային լուծույթների, հատիկավորված պատրաստուկների, ջրում լուծվող հատիկների, խտացված կախույթների տեսքով և այլ ձևերով.

13) ոչ պիտանի պեստիցիդների սեփականատերեր` կազմակերպություններ, որոնց հաշվեկշռում գտնվում են ոչ պիտանի պեստիցիդներ կամ անհատ ձեռնարկատերեր, ովքեր հանդիսանում են ոչ պիտանի պեստիցիդների սեփականատեր.

14) տարայի պիտակ` սկզբնական փաթեթվածքին կցված տեղեկատվական թերթ կամ դրա վրա կատարված տեղեկատվական գրառում, որը պարունակում է տեղեկատվություն` պեստիցիդի (պեստիցիդի անվանումը և տեսակը, պատրաստուկի ձևը, քիմիական բանաձևը, հատկությունները), զտաքաշի (նետտո), անզուտ քաշի (բրուտտո), պեստիցիդ արտադրողի, պեստիցիդի կիրառման մեթոդների մասին և այլ տեղեկություններ.

15) պիտակ` տարային կցված տեղեկատվական թերթ կամ տարայի վրա ոչ պիտանի պեստիցիդների վերափաթեթավորումից հետո արված գրառում, որը պարունակում է վերափաթեթավորված ոչ պիտանի պեստիցիդի մասին տեղեկատվություն:

 

 Գ Լ ՈՒ Խ  2

 

ՈՉ ՊԻՏԱՆԻ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆԸ ԵՎ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

5. Ոչ պիտանի պեստիցիդները ենթակա են սկզբնական հաշվառման ու գույքագրման և միասնական հաշվառման ու գույքագրման:

6. Ոչ պիտանի պեստիցիդների սկզբնական հաշվառումն ու գույքագրումն իրականացվում են ոչ պիտանի պեստիցիդների քանակի ու որակի որոշման, ոչ պիտանի պեստիցիդների շարժի ստույգ փաստաթղթային արտացոլման և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2002 թվականի օգոստոսի 22-ի N 112-Ն հրամանով հաստատված` թափոնների առաջացման, օգտահանման և հեռացման մասին (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվությունում լրացման ենթակա տվյալների ձևավորման և հանրապետական ու տարածքային պետական կառավարման մարմիններին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման նպատակով:

7. Սկզբնական հաշվառման ու գույքագրման ենթակա են սույն կանոններով նախատեսված կարգով չվերափաթեթավորված ոչ պիտանի պեստիցիդները:

8. Սկզբնական հաշվառումն ու գույքագրումն իրականացնում են ոչ պիտանի պեստիցիդների սեփականատերերը:

9. Ոչ պիտանի պեստիցիդների սկզբնական հաշվառման ու գույքագրման տվյալները գրանցվում են չվերափաթեթավորված ոչ պիտանի պեստիցիդների սկզբնական հաշվառման գրքում` համաձայն սույն հավելվածի N 1 ձևի:

10. Սկզբնական հաշվառման ու գույքագրման ենթակա ոչ պիտանի պեստիցիդների քանակությունը որոշվում է կշռման եղանակով:

11. Սկզբնական հաշվառման ենթակա են`

1) ոչ պիտանի պեստիցիդների սեփականատիրոջ մոտ գտնվող պեստիցիդների գործածության վերաբերյալ փաստաթղթերը.

2) պեստիցիդների մուտք ու ելքի հաշվառման գրքերը.

3) պեստիցիդների տեխնիկական պայմաններն ու պեստիցիդների կիրառման հրահանգները, ոչ պիտանի պեստիցիդների գոյացման կամ ընդունման ու հեռացման մասին վկայող այլ փաստաթղթեր.

4) ոչ պիտանի պեստիցիդների սկզբնական հաշվառման քանակական տվյալներն ըստ հետևյալ խմբերի`

ա. մակնշմամբ ամբողջական փաթեթվածքում պահվող,

բ. առանց մակնշման ամբողջական փաթեթվածքում պահվող,

գ. մակնշմամբ վնասված փաթեթվածքում պահվող,

դ. առանց մակնշման վնասված փաթեթվածքում պահվող,

ե. առանց փաթեթվածքի:

12. Յուրաքանչյուր խմբում`

1) առանձին հաշվի են առնվում ոչ պիտանի պեստիցիդներն ըստ իրենց թունունակության ու հրդեհապայթյունավտանգության.

2) բաժանվում են նույնականացված և չնույնականացված ոչ պիտանի պեստիցիդների:

13. Սկզբնական հաշվառված ոչ պիտանի պեստիցիդները վերափաթեթավորման ուղարկելիս, սկզբնական հաշվառման գրքի տվյալների հիման վրա կազմվում է ոչ պիտանի պեստիցիդների վերափաթեթավորման փոխանցման ակտ` համաձայն սույն հավելվածի N 2 ձևի:

14. Ոչ պիտանի պեստիցիդների վերափաթեթավորման փոխանցման ակտը կազմում է ոչ պիտանի պեստիցիդների սեփականատերը և ստորագրում տվյալ կազմակերպության ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերն ու վերափաթեթավորման համար ոչ պիտանի պեստիցիդներն ընդունող կազմակերպության ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերը: Ոչ պիտանի պեստիցիդների վերափաթեթավորման փոխանցման ակտի բնօրինակը մնում է չվերափաթեթավորված ոչ պիտանի պեստիցիդների սկզբնական հաշվառումն իրականացնողի մոտ, իսկ պատճենը հանձնվում է ոչ պիտանի պեստիցիդները վերափաթեթավորման փոխանցված կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը:

15. Միասնական հաշվառման և գույքագրման ենթակա են սույն կանոններով նախատեսված կարգով վերափաթեթավորված ոչ պիտանի պեստիցիդները:

16. Ոչ պիտանի պեստիցիդների միասնական հաշվառումն ու գույքագրումն իրականացնում է այն կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, ով պատասխանատու է ոչ պիտանի պեստիցիդների վերափաթեթավորման համար:

17. Վերափաթեթավորված ոչ պիտանի պեստիցիդների քանակությունը որոշվում է կշռման եղանակով և ստացված արդյունքները մուտքագրվում տվյալ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից սույն հավելվածի N 4 ձևին համապատասխան կազմված ոչ պիտանի պեստիցիդների յուրաքանչյուր տեսակի գույքագրման թերթիկում: Միասնական գույքագրման տվյալները գրանցվում են սույն հավելվածի N 3 ձևին համապատասխան կազմված վերափաթեթավորված ոչ պիտանի պեստիցիդների միասնական հաշվառման գրքում:

18. Միասնական գույքագրման ավարտից հետո յուրաքանչյուր տեսակի վերափաթեթավորված ոչ պիտանի պեստիցիդների գույքագրման թերթիկները և միասնական հաշվառման գիրքը փոխանցվում են դրանց երկարաժամկետ պահումն իրականացնող կազմակերպության պատասխանատու պաշտոնատար անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը:

19. Վերափաթեթավորված ոչ պիտանի պեստիցիդների յուրաքանչյուր տեսակի գույքագրման թերթիկները և միասնական հաշվառման գիրքը պահվում են վերափաթեթավորված ոչ պիտանի պեստիցիդների պահման ժամկետի ամբողջ ընթացքում կամ մինչև դրանց փոխանցումը` վնասազերծման համար:

20. Վերափաթեթավորված ոչ պիտանի պեստիցիդները վնասազերծման նպատակով դուրս բերելու դեպքում վերափաթեթավորված ոչ պիտանի պեստիցիդների միասնական հաշվառման գիրքը և գույքագրման թերթիկները դրանց երկարաժամկետ պահումն իրականացնող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից փոխանցվում են վնասազերծման օբյեկտներին:

21. Ոչ պիտանի պեստիցիդների վերափաթեթավորման համար պատասխանատու կազմակերպության ղեկավարի կողմից հաստատված վերափաթեթավորված ոչ պիտանի պեստիցիդների միասնական հաշվառման գրքի պատճենն ուղարկվում է բնապահպանության ոլորտում լիազորված պետական կառավարման մարմնին:

 

 Գ Լ ՈՒ Խ  3

 

ՈՉ ՊԻՏԱՆԻ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ՊԱՀՄԱՆԸ ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

22. Ոչ պիտանի պեստիցիդները, որոնք առկա են Հայաստանի Հանրապետության տարածքում, ենթակա են վերափաթեթավորման` հատուկ տարաներում և երկարաժամկետ պահման` ոչ պիտանի պեստիցիդների պահման հատուկ օբյեկտներում:

23. Ոչ պիտանի պեստիցիդների պահման տարաները, առնվազն 25 տարի ժամկետով, մարդու առողջության և շրջակա միջավայրի համար պետք է լինեն անվտանգ: Ոչ պիտանի պեստիցիդների պահման ընթացքում պետք է բացառվի ոչ պիտանի պեստիցիդների և (կամ) դրանց քայքայման արգասիքների թափանցումը (արտահոսքը) շրջակա միջավայր, ինչպես նաև պետք է ապահովվի վնասազերծման կամ ոչնչացման նպատակով ոչ պիտանի պեստիցիդների անվտանգ փոխադրումը:

24. Հայաստանի Հանրապետությունում ոչ պիտանի պեստիցիդների վերափաթեթավորման և պահման համար օգտագործվող տարաները պետք է համապատասխանեն սույն բաժնի 25-րդ կետում նշված պահանջներին:

25. Տարան պետք է`

1) պատրաստված լինի պլաստմասսայե կամ այլ նյութերից, որոնք չեն կորցնում իրենց հատկությունները ոչ պիտանի պեստիցիդների և անդրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից և իներտ են ոչ պիտանի պեստիցիդների նկատմամբ.

2) փակվի այնպես, որպեսզի բացառվի փոխադրման ժամանակ դրա պարունակության արտահոսքը, ինչի պատճառ կարող են հանդիսանալ վիբրացիան, ջերմաստիճանի, խոնավության կամ ճնշման փոփոխությունները և այլ գործոններ.

3) դիմանա փոխադրման սովորական պայմաններում առաջացող ներքին ճնշմանը.

4) ունենա վնասակար ազդեցության հանդեպ կայուն և ընթեռնելի պիտակ, որում նշված կլինեն`

ա. ՄԱԿ-ի փաթեթավորման խորհրդանիշը (UN),

բ. տարայի տեսակը, տիպը, խորհրդանիշը` նեղաբերան (1H1) կամ, լայնաբերան կամ հանովի կափարիչով (1H2),

գ. փաթեթավորման խմբի ծածկագիրը` X- փաթեթավորման I, II և III խմբեր, Y - փաթեթավորման I և II խմբեր, Z - փաթեթավորման III խումբ,

դ. զտաքաշը (նետտո) և տարայի տարողությունը,

ե. թվեր, որոնք բնութագրում են հիդրավլիկ ճնշման նկատմամբ տարայի դիմադրողականությունը,

զ. արտադրող ընկերության առևտրային մակնիշը,

է. պատրաստման տարեթիվն ու ամսաթիվը,

ը. առավելագույն անզուտ քաշը (բրուտտո) կիլոգրամներով` ներդրակներ ունեցող տարաների համար:

26. Ոչ պիտանի պեստիցիդների վերափաթեթավորման համար օգտագործվում են 120 լ, 200 լ տարողությամբ տակառներ, ինչպես նաև լայնաբերան և նեղաբերան այլ տարողություններ:

27. 120 լ տարողությամբ լայնաբերան տակառներն օգտագործվում են կոշտ, օրինակ` փոշենման ոչ պիտանի պեստիցիդների, փոքր տարողությամբ տարաներում պահվող ոչ պիտանի պեստիցիդների վերափաթեթավորման համար և ոչ պիտանի պեստիցիդների վերափաթեթավորումից գոյացած թափոնների վերափաթեթավորման համար:

28. 200 լ տարողությամբ լայնաբերան տակառներն օգտագործվում են հեղուկ ոչ պիտանի պեստիցիդների վերափաթեթավորման համար, որոնք պահվում են փոքր տարողությամբ տակառներում, կանիստրներում կամ տարաներում` առանց հեռացնելու դրանցում պարունակվող հեղուկ ոչ պիտանի պեստիցիդները:

29. Ոչ պիտանի պեստիցիդների երկարաժամկետ պահման համար օբյեկտներ կարող են ծառայել`

1) ոչ պիտանի պեստիցիդների պահման համար հատուկ նախատեսված կառույցները.

2) ոչ պիտանի պեստիցիդների պահման համար հարմարեցված և (կամ) վերազինված կառույցները` հանքային պարարտանյութերի կամ պեստիցիդների պահման համար նախատեսված պահեստային տարածքները:

30. Ոչ պիտանի պեստիցիդների երկարաժամկետ պահման օբյեկտները (առնվազն 25 տարի ժամկետով) պետք է ապահովեն ոչ պիտանի պեստիցիդների պահման անվտանգությունը մարդու առողջության և շրջակա միջավայրի համար և համապատասխանեն հետևյալ պահանջներին`

1) օբյեկտը պետք է ապահովված լինի հակահրդեհային պաշտպանության տեխնիկական միջոցներով և հրդեհի մարման նախնական միջոցներով` օբյեկտի տեխնիկական նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան.

2) ոչ պիտանի պեստիցիդների պահման ներքին տարածքը պետք է ունենա բավարար մակերես` ամբարձիչ տրանսպորտային մեխանիզմների աշխատանքն ապահովելու համար.

3) ոչ պիտանի պեստիցիդների պահման ժամանակ առաջացած վթարային իրավիճակների, հրդեհի, տարածքի գազով լցվածության ու փոշոտվածության դեպքում մարդկանց անվտանգ տարհանումն ապահովելու նպատակով օբյեկտը պետք է ունենա անձնակազմի տարհանման համար անհրաժեշտ ուղիներ.

4) օբյեկտը պետք է ունենա օդափոխության համակարգեր` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2004 թվականի օգոստոսի 4-ի N 83-Ն հրամանով հաստատված` ՀՀՇՆ IV-12.02.01-2000 «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» շինարարական նորմերի պահանջներին համապատասխան.

5) օբյեկտում պետք է ապահովվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բնապահպանական նորմերի ու կանոնների պահանջների պահպանումը:

31. Ոչ պիտանի պեստիցիդների երկարաժամկետ պահման օբյեկտների ընտրությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 22-ի «Ռադիոակտիվ հումքի որոնման, հետախուզման, շահագործման և ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման նպատակով ընդերքօգտագործման հատուկ թույլտվության տրամադրման կարգերը հաստատելու մասին» N 228-Ն որոշմամբ սահմանված կարգի պահանջներին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 29-ի N 273-Ն և 2009 թվականի դեկտեմբերի 29-ի N 321-Ա հրամաններով հաստատված պահանջներին, ինչպես նաև քաղաքաշինական այլ նորմերի, կանոնների ու ստանդարտների պահանջներին համապատասխան:

 32. Տարածքներում ոչ պիտանի պեստիցիդների երկարաժամկետ պահման օբյեկտների քանակությունը պետք է ապահովի տվյալ տարածքում վերափաթեթավորված բոլոր ոչ պիտանի պեստիցիդների պահումը:

33. Ոչ պիտանի պեստիցիդների երկարաժամկետ պահման յուրաքանչյուր օբյեկտի տրվում է կարգահամար:

34. Վերափաթեթավորված ոչ պիտանի պեստիցիդների երկարաժամկետ պահման դեպքում պետք է օգտագործվեն այնպիսի կառույցներ, որոնք համապատասխանում են սույն կանոնների պահանջներին:

35. Վերափաթեթավորված ոչ պիտանի պեստիցիդներ պարունակող տարաները պահվում են դարսակներում` տակդիրների կամ դարակաշարերի վրա: Դարսակի բարձրությունը պետք է լինի 3 հարկից ոչ պակաս: Դարսակի պատի և շարքի միջև նվազագույն հեռավորությունը պետք է լինի 0.8 մ, շարքերի միջև` 3 մ, վերևի շարքում տարայի կափարիչի և ծածկի միջև` 1 մ-ից ոչ պակաս: Տակդիրի չափերը կազմում են 1x1.2 մ: Տակդիրները պատրաստվում են առնվազն 20 մմ հաստությամբ փայտե տախտակներից: Տարան տեղադրվում է կափարիչով դեպի վեր:

36. Անհրաժեշտ է բացառել ոչ պիտանի պեստիցիդների համատեղ պահումը գյուղատնտեսական սարքավորումների ու գույքի, անասնակերի և գյուղատնտեսական նշանակության այլ առարկաների ու սարքավորումների հետ:

37. Պեստիցիդների պահեստավորումը պետք է իրականացվի սույն կանոնների 35-րդ կետով սահմանված պահանջները բավարարող պայմաններում:

38. Չվերափաթեթավորված և վերափաթեթավորված ոչ պիտանի պեստիցիդների փոխադրումն իրականացվում է «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, սանիտարական և բնապահպանական նորմերի ու կանոնների պահանջներին համապատասխան:

39. Վերափաթեթավորման նպատակով ոչ պիտանի պեստիցիդների փոխադրումն իրականացվում է`

1) ոչ պիտանի պեստիցիդների սեփականատիրոջ կողմից կամ`

2) ոչ պիտանի պեստիցիդների փոխադրման համար պատասխանատու կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից:

40. Վերափաթեթավորման վայրեր ոչ պիտանի պեստիցիդների փոխադրումն իրականացվում է շրջակա միջավայր դրանց թափանցումը կամ տարածումը կանխող տարաներով, իսկ փոխադրամիջոցը պետք է ապահովված լինի անթափանց ծածկով:

41. Անհրաժեշտ է բացառել միմյանց խառնված տարբեր տեսակի ոչ պիտանի պեստիցիդների փոխադրումը:

42. Ոչ պիտանի պեստիցիդներով աղտոտված տրանսպորտային միջոցների վնասազերծումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 30-ի N 790-Ն հրամանով սահմանված պահանջներին համապատասխան:

43. Վնասազերծման նպատակով վերափաթեթավորված ոչ պիտանի պեստիցիդների փոխադրումն իրականացվում է այնպիսի տարաներով, որոնք օգտագործվում են ոչ պիտանի պեստիցիդների երկարաժամկետ պահման համար` վտանգավոր բեռների փոխադրման պահանջներին համապատասխան:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՈՉ ՊԻՏԱՆԻ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ

 

44. Ոչ պիտանի պեստիցիդների միասնական գույքագրման ժամանակ կատարվում է դրանց նույնականացում` ոչ պիտանի պեստիցիդների վնասազերծման եղանակներն ու մեթոդներն ընտրելու նպատակով:

45. Ամբողջական սկզբնական փաթեթվածքով և վնասված սկզբնական փաթեթվածքով ոչ պիտանի պեստիցիդների, բայց ոչ դրանց խառնուրդների, նույնականացումը տարայի պիտակի պահպանման դեպքում իրականացվում է տարայի պիտակի տվյալները գույքագրման թերթիկի վրա փոխանցելու ճանապարհով: Այս դեպքում, մասնավորապես, մանրակրկիտ պետք է ստուգել պահվող ոչ պիտանի պեստիցիդներում մագնեզիումի քլորատ օքսիդիչի առկայությունը, որն անհրաժեշտ է պահել մյուս ոչ պիտանի պեստիցիդներից առանձին: Խառնուրդում մագնեզիումի քլորատի առկայությունն այլ օրգանական պեստիցիդների հետ միասին կարող է խառնուրդի բոցավառման պատճառ հանդիսանալ:

46. Խառնուրդներում, առանց սկզբնական փաթեթավորման, ոչ պիտանի պեստիցիդների նույնականացման աշխատանքներն իրականացվում են միայն նմանատիպ աշխատանքներ կատարելու համար հավատարմագրված փորձարկման լաբորատորիաներում:

47. Չնույնականացված ոչ պիտանի պեստիցիդների նույնականացման աշխատանքներն սկսվում են կայուն օրգանական աղտոտիչների խմբին դասվող հալոգեն պարունակող պատրաստուկները որոշելու պահից, որոնք առավել կայուն են ջերմային վնասազերծման նկատմամբ: Բավական է միայն որոշել միացության տեսակը (քլորօրգանական, ֆոսֆորօրգանական, ցիանական, սնդիկ, արսեն, ֆտոր պարունակող միացություններ): Հետազոտությունների հետագա մակարդակը կախված է ոչ պիտանի պեստիցիդների վնասազերծման եղանակից ու մեթոդից:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՈՉ ՊԻՏԱՆԻ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ՎԵՐԱՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

48. Վերափաթեթավորման ենթակա են բոլոր ոչ պիտանի պեստիցիդները` անկախ սկզբնական փաթեթավորման ամբողջականությունից:

49. Ոչ պիտանի պեստիցիդների վերափաթեթավորումն իրականացվում է սույն գլխում սահմանված կարգով` ապահովելով պահման օբյեկտներում ոչ պիտանի պեստիցիդների երկարաժամկետ պահման և մարդու առողջության ու շրջակա միջավայրի համար անվտանգ պայմանները:

50. Ոչ պիտանի պեստիցիդների վերափաթեթավորումն իրականացվում է ոչ պիտանի պեստիցիդների վերափաթեթավորման համար պատասխանատու կազմակերպության և անհատ ձեռնարկատիրոջ կամ ոչ պիտանի պեստիցիդների սեփականատերերի կողմից:

51. Այն կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը, որն իրականացնում է ոչ պիտանի պեստիցիդների վերափաթեթավորում, մինչ վերափաթեթավորումը պետք է`

1) որոշի ոչ պիտանի պեստիցիդների վերափաթեթավորման տարածքը (վայրը).

2) ունենա ոչ պիտանի պեստիցիդների վերափաթեթավորման համար անհրաժեշտ սարքավորումներ.

3) իրականացնի ոչ պիտանի պեստիցիդների վերափաթեթավորման համար անհրաժեշտ քանակությամբ տարաների հաշվարկում.

4) կազմի ոչ պիտանի պեստիցիդների վերափաթեթավորման աշխատանքային պլան, որը կսահմանի ոչ պիտանի պեստիցիդների հայտնաբերված խմբերի վերափաթեթավորման հաջորդականությունը (կարգը).

5) ունենա անհրաժեշտ քանակությամբ հատուկ աշխատանքային համազգեստ և անհատական պաշտպանության միջոցներ.

6) ստեղծի ոչ պիտանի պեստիցիդների վերափաթեթավորումն իրականացնող խմբեր և նշանակի այդ աշխատանքների կատարման համար պատասխանատու անձ:

52. Ոչ պիտանի պեստիցիդների վերափաթեթավորման տարածքը (վայրը) պետք է`

1) ապահովված լինի աշխատողների զգեստափոխման, աշխատանքային համազգեստը և անհատական պաշտպանության միջոցները պահելու սենյակով, լոգանքի խցիկներով` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 20-Ն հրամանով հաստատված «Վտանգավոր քիմիական թափոնների գործածությանը և վտանգավոր քիմիական նյութերի պահպանմանը և փոխադրմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.1.7.001-09 սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին համապատասխան.

2) ունենա ոչ պիտանի պեստիցիդների վերափաթեթավորման համար այնպիսի ներքին տարածք, որն ապահովի վերափաթեթավորման համար անհրաժեշտ ամբարձիչ տրանսպորտային մեխանիզմների աշխատանքը.

3) ապահովված լինի օդափոխության համակարգերով` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2004 թվականի օգոստոսի 4-ի N 83-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-12.02.01-2000 «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» շինարարական նորմերի պահանջներին համապատասխան.

4) ունենա անձնակազմի տարհանման համար անհրաժեշտ ուղիներ` ոչ պիտանի պեստիցիդների վերափաթեթավորման ժամանակ առաջացած վթարային իրավիճակների, հրդեհի, տարածքի գազով հագեցվածության կամ փոշոտվածության դեպքերում մարդկանց անվտանգ տարհանումն ապահովելու նպատակով:

53. Ոչ պիտանի պեստիցիդների վերափաթեթավորման համար անհրաժեշտ սարքավորումները ներառում են`

1) կշեռքներ` ոչ պիտանի պեստիցիդների կշռման համար.

2) սայլակներ` տարաների փոխադրման համար.

3) գործիքներ` տարաները լցնելու համար.

4) ամբարձիչ տրանսպորտային մեխանիզմներ:

54. Ոչ պիտանի պեստիցիդների վերափաթեթավորման դատարկ տարաների անհրաժեշտ քանակությունը հաշվարկվում է` ելնելով ոչ պիտանի պեստիցիդների տարբեր տեսակների փաթեթավորման պահանջներից` հիմք ընդունելով`

1) ոչ պիտանի պեստիցիդների վերափաթեթավորման համար փոխանցման ակտերի տվյալները.

2) չվերափաթեթավորված ոչ պիտանի պեստիցիդների սկզբնական հաշվառման գրքի տվյալները:

55. Ոչ պիտանի պեստիցիդների հեղուկ տեսակներով տարաները լցնելու համար անհրաժեշտ պայման է տարայում բավարար չափով դատարկ տարածության առկայությունը, որն անհրաժեշտ է ջերմաստիճանի հնարավոր բարձրացման դեպքում հեղուկի ընդարձակման արդյունքում առաջացած արտահոսքը կանխարգելելու համար:

56. Տարայի լցման պահին հեղուկի ջերմաստիճանը պետք է լինի 150C, որի դեպքում տարայի լցման աստիճանը կորոշվի սույն հավելվածի N 1 աղյուսակի համաձայն:

57. Ոչ պիտանի պեստիցիդների վերափաթեթավորումը տարայում սկզբնական փաթեթվածքի հետ համատեղ իրականացվում է, եթե`

1) սկզբնական փաթեթվածքը չի վնասի տարային.

2) տարայում տեղադրվող սկզբնական փաթեթվածքը (տարողության տեսքով) պատված է մեղմիչ-ամորտիզացիոն նյութով` փոխադրման ժամանակ դրա շարժունակությունը նվազեցնելու և այն վնասումից պաշտպանելու նպատակով.

3) սկզբնական փաթեթվածքից ոչ պիտանի պեստիցիդների ցանկացած արտահոսք չի հանգեցնի արտաքին տարայի կամ ամորտիզացիոն նյութի ակտիվ հատկությունների էական փոփոխությունների:

58. Ոչ պիտանի պեստիցիդների վերափաթեթավորումն անհրաժեշտ է իրականացնել միայն նոր (նախկինում չօգտագործված) տարաների մեջ, որոնք համապատասխանում են սույն կանոնների 3-րդ գլխի պահանջներին:

59. Տարայի մեջ ոչ պիտանի պեստիցիդների վերափաթեթավորումից առաջ անհրաժեշտ է զննել ու համոզվել, որ այն վնասված չէ:

60. Ոչ պիտանի պեստիցիդների վերափաթեթավորման աշխատանքներն սկսելուց առաջ վերափաթեթավորման տարածքն անհրաժեշտ է օդափոխել և ստուգել օդափոխության համակարգի սարքինությունը, հակահրդեհային պաշտպանության տեխնիկական միջոցները, թափված ու շաղ տված պեստիցիդների վնասազերծման միջոցների և անհատական պաշտպանության միջոցների առկայությունը:

61. Ոչ պիտանի պեստիցիդների վերափաթեթավորումն իրականացվում է ոչ պիտանի պեստիցիդների վերափաթեթավորման աշխատանքային պլանի համաձայն` այդ աշխատանքների համար թույլատրված աշխատողների խմբերի կողմից:

62. Ոչ պիտանի պեստիցիդների վերափաթեթավորումը բաղկացած է աշխատանքների հետևյալ փուլերից`

1) վերափաթեթավորման ենթակա ոչ պիտանի պեստիցիդների նմուշառում (հայտնի բաղադրությամբ կամ անհայտ (չնույնականացված) ոչ պիտանի պեստիցիդներ` խառնուրդներում)` կազմելով համապատասխան ակտ.

2) որոշակի տեսակի ոչ պիտանի պեստիցիդների ամբողջ քանակության վերափաթեթավորում.

3) տարայի կշռում` դրանում փաթեթավորված ոչ պիտանի պեստիցիդների հետ միասին.

4) տարայի պիտակավորում.

5) գույքագրման թերթիկի կազմում.

6) վերափաթեթավորման արդյունքների մուտքագրում` վերափաթեթավորման ոչ պիտանի պեստիցիդների միասնական հաշվառման գրքում.

7) ոչ պիտանի պեստիցիդների նույնականացում:

63. Ոչ պիտանի պեստիցիդների վերափաթեթավորումն ավարտելուց հետո տարայավորման և հաշվառման ենթակա են նաև ոչ պիտանի պեստիցիդների վերափաթեթավորումից գոյացած թափոնները:

64. Ոչ պիտանի պեստիցիդների հատկությունների հետագա ուսումնասիրման նպատակով իրականացվում է նմուշառում` առանց տարան բացելու, որի մեջ վերափաթեթավորված է ոչ պիտանի պեստիցիդը:

65. Վերափաթեթավորման ենթակա ոչ պիտանի պեստիցիդների նմուշառումն իրականացվում է հետևյալ պահանջներով`

1) լցակույտերով պահվող չնույնականացված պեստիցիդների նմուշառումն իրականացվում է հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում.

2) առանց պիտակի, վնասված, ամբողջական փաթեթվածքում պահվող, բայց չխառնված ոչ պիտանի պեստիցիդների նմուշառումն իրականացվում է պտտվող կափարիչով ապակյա տարաներում:

66. Ապակյա տարաները պետք է լինեն կայուն մեխանիկական ու քիմիական ազդեցությունների նկատմամբ և, որպես կանոն, պլաստմասսայից կամ կայծեր չառաջացնող մետաղից: Ապակյա տարայի ծավալը պետք է լինի առնվազն 0,5 լ` լայն բերանով: Նմուշառման համար օգտագործվում են միայն չօգտագործված ապակյա տարաներ:

67. Ապակյա տարայի վրա դրվում է նմուշի համարը, որում նշվում են տարածքի (մարզ, համայնք), պահեստի և գույքագրման թերթիկի համարները: Համարն ապակյա տարայի վրա դրվում է`

1) հատուկ, ջրում չլուծվող մատիտով (ֆլոմաստերով), որն ապահովում է մակագրության պահպանումը երկար ժամանակի ընթացքում.

2) կպչուն ժապավենի միջոցով, որի վրա տպված է համարը:

68. Ոչ պիտանի պեստիցիդների վերափաթեթավորման աշխատանքներն ավարտելուց հետո յուրաքանչյուր տարայի վրա ամրացվում է համապատասխան պիտակ: Պիտակն ամրացվում է այնպես, որպեսզի ոչ պիտանի պեստիցիդների պահպանման, փոխադրման կամ վերափաթեթավորման ժամանակ չպոկվի:

69. Պիտակի վրա նշվում է տարայի ծածկագիրը, փաթեթավորված ոչ պիտանի պեստիցիդի անվանումը և զտաքաշը:

70. Տարայի ծածկագիրը թվերի հաջորդականություն է, որում նշված են տարածքի (մարզի, համայնքի), ոչ պիտանի պեստիցիդների երկարաժամկետ պահման օբյեկտի համարները, գույքագրման թերթիկի կարգահամարը և ոչ պիտանի պեստիցիդների նմուշառման ակտի կարգահամարը:

71. Վերափաթեթավորված ոչ պիտանի պեստիցիդների տարայի պիտակի ծածկագրում տարածքին (մարզի, համայնքի) տրվող համարները նշվում են համաձայն սույն հավելվածի N 2 աղյուսակի:

72. Ոչ պիտանի պեստիցիդների վերափաթեթավորման դեպքում անհրաժեշտ է բացառել`

1) ոչ պիտանի պեստիցիդների վերափաթեթավորումն այնպիսի տարաներում, որոնք չեն համապատասխանում սույն կանոնների 3-րդ գլխով սահմանված պահանջներին.

2) մինչև այդ առանձին պահվող ոչ պիտանի պեստիցիդների տարբեր տեսակների, չնույնականացված խառնուրդների, սկզբնական փաթեթվածքը խախտված և(կամ) առանց մակնշման ոչ պիտանի պեստիցիդների և դրանց վերափաթեթավորումից գոյացած թափոնների համատեղ փաթեթավորումը.

3) ոչ պիտանի պեստիցիդների փաթեթավորումը մեկ տարայում, որտեղ դրանք կարող են վտանգավոր ռեակցիայի մեջ մտնել մեկը մյուսի հետ` առաջացնելով տարայի քայքայում, հրդեհ, վտանգավոր նյութերի արտահոսք և այլ վտանգավոր իրավիճակներ.

4) ոչ պիտանի պեստիցիդների միաժամանակյա փաթեթավորումը, որոնց շաղ տված կամ թափված մասերի միմյանց հետ խառնվելը կարող է առաջացնել հրդեհ (օրինակ` օքսիդիչները և բոլոր դյուրավառ պատրաստուկները, դյուրավառ հեղուկները և դյուրավառ փոշենման պատրաստուկները).

5) աշխատանքի պաշտպանության, անվտանգության տեխնիկայի և հրդեհային անվտանգության պայմանների ու պահանջների խախտմամբ ոչ պիտանի պեստիցիդների վերափաթեթավորման աշխատանքների իրականացումը:

73. Ոչ պիտանի պեստիցիդների վերափաթեթավորման աշխատանքներն ավարտելուց հետո վերափաթեթավորված ոչ պիտանի պեստիցիդները փոխադրվում են դրանց երկարաժամկետ պահման օբյեկտներ:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՈՉ ՊԻՏԱՆԻ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

 74. Ոչ պիտանի պեստիցիդների վնասազերծումն իրականացվում է հատուկ դրա համար նախատեսված օբյեկտներում: Ոչ պիտանի պեստիցիդների վնասազերծումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ գործունեությամբ զբաղվելու լիցենզիա ունեցող և թափոնների հեռացման վայրերի (վնասազերծման ու տեղադրման օբյեկտների) ռեեստրում գրանցված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից:

75. Ոչ պիտանի պեստիցիդների վնասազերծման օբյեկտների համար տարածքների ընտրությունն ու շինարարությունն իրականացվում է սույն հավելվածի 31-րդ կետում վկայակոչված իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

76. Վնասազերծման մեթոդն ու եղանակը սահմանվում են ոչ պիտանի պեստիցիդի յուրաքանչյուր տեսակի համար` բացառելով ոչ պիտանի պեստիցիդների թաղման ճանապարհով վնասազերծումը:

77. Ոչ պիտանի պեստիցիդների վնասազերծումն իրականացվում է միայն դրանց նույնականացումից հետո` պահպանելով ոչ պիտանի պեստիցիդների շրջակա միջավայրի վրա ազդեցության թույլատրելի մակարդակը:

78. Չնույնականացված ոչ պիտանի պեստիցիդների վնասազերծումն իրականացվում է միայն լաբորատոր հետազոտություններ անցկացնելուց հետո:

79. Ոչ պիտանի պեստիցիդների երկարաժամկետ պահում իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը ոչ պիտանի պեստիցիդների պահման օբյեկտների տեղակայման վայրերում իրականացնում են շրջակա միջավայրի մոնիթորինգ:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՈՉ ՊԻՏԱՆԻ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

80. Ոչ պիտանի պեստիցիդների գործածության ընթացքում գործածությանը մասնակցող անձնակազմը պետք է ապահովված լինի հետևյալ սանիտարակենցաղային պայմաններով`

1) ոչ պիտանի պեստիցիդների սանիտարակենցաղային սենքերով` հանդերձարանով և լվացող ու ախտահանող միջոցներով ապահովված լվացարանով, ցնցուղային լոգարանով ու զուգարանով.

2) առաջին բուժօգնության միջոցների դեղարկղով:

81. Ոչ պիտանի պեստիցիդների գործածությանը մասնակցող անձնակազմը ենթակա է պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի «Արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող բնակչության առանձին խմբերի առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության անցկացման կարգը, գործոնների ծավալի, բժշկական հակացուցումների ցանկերը և աշխատանքի պայմանների հիգիենիկ բնութագրման կարգը հաստատելու մասին» N 1089-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան:

82. Ոչ պիտանի պեստիցիդների գործածությանը մասնակցող անձնակազմն ապահովվում է անհատական պաշտպանության միջոցներով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Անհատական պաշտպանության միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» 1631-Ն որոշմամբ հաստատված ցանկին համապատասխան:

83. Ոչ պիտանի պեստիցիդների գործածությանը մասնակցող անձնակազմի օգտագործած արտահագուստի վնասազերծումը, մաքրումը և լվացումը կատարվում է ամեն օր` աշխատանքի ավարտից հետո, գործատուի կողմից կենտրոնացված ձևով:

84. Ոչ պիտանի պեստիցիդների վերափաթեթավորման սենքերում ապահովվում է աշխատանքային գոտու օդում քիմիական նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև N 1

ՍԿԶԲՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳԻՐՔ

 

ՉՎԵՐԱՓԱԹԵԹԱՎՈՐՎԱԾ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ

(Տիտղոսաթերթ)

Մարզը

Ոչ պիտանի պեստիցիդների սեփականատեր

NN
ը/կ

Անվանումը

անվանումը

գտնվելու վայրը,
բնակության վայրը

պատասխանատու
պաշտոնատար անձը

         

Համայնքը

     

NN
ը/կ

Անվանումը

     
         

Էջերը

NN
ը/կ

Ոչ պիտանի պեստի-ցիդի անվա-նումը

Ոչ պիտանի պեստիցիդի հատկություն-ները

Պահման եղանակը

Քանակու- թյունը մեկ փաթեթ-վածքում, կգ

Փաթեթ-վածքների քանակը, հատ

Ընդհանուր քանա-կությունը, կգ

սկզբնական փաթեթ-վածքի տեսակը

սկզբնական փաթեթվածքի վիճակը

1

2

3

4

5

6

7

8

Ձև N 2

 Փ Ո Խ Ա Ն Ց Մ Ա Ն  Ա Կ Տ

 

ՈՉ ՊԻՏԱՆԻ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ՎԵՐԱՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ

Մարզը

Վերափաթեթավորման նպատակով ոչ
պիտանի պեստիցիդների փոխանցման ակտ N---__________________________ից
դեպի________________________
փոխանցման ամսաթիվ_________

N

Անվանումը

   

Համայնքը

N

Անվանումը

   

Ոչ պիտանի պեստիցիդների տեսակը

Ոչ պիտանի պեստիցիդների ընդհանուր քանակությունն ըստ դրանց սեփականատիրոջ տվյալների, կգ

Վերափաթեթավորման համար ընդունված քանակությունը, կգ

1

2

3

1. Սահմանված բաղադրությունը

     

ամբողջական սկզբնական փաթեթվածքում

   

վնասված սկզբնական փաթեթվածքում

2. Նույնականացված

   
     

ամբողջական սկզբնական փաթեթվածքում

վնասված սկզբնական փաթեթվածքում

   

3. Չնույնականացված

   
     

Հանձնեց -----------------------------
                                (պաշտոնը)

------------------------------- 
(անունը, ազգանունը)

----------------------
(ստորագրությունը)

 

Ընդունեց -----------------------------
                                   (պաշտոնը)

 

------------------------------- 
(անունը, ազգանունը)

 

----------------------
(ստորագրությունը)

 

Ձև N 3

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳԻՐՔ

 

ՎԵՐԱՓԱԹԵԹԱՎՈՐՎԱԾ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ

(Տիտղոսաթերթ)

Վերափաթեթավորված ոչ պիտանի պեստիցիդների երկարաժամկետ պահման օբյեկտի անվանումը
Գտնվելու վայրը

Էջեր

Վերափաթեթա-վորված ոչ պիտանի պեստիցիդների անվանումը

Ոչ պիտանի պեստիցիդներով մեկ միավոր տարայի ծավալը, լ

Միավոր տարաների քանակությունը, հատ

Ոչ պիտանի պեստիցիդների ընդհանուր
քաշը, կգ

Գտնվելու վայրը,
խմբաքանակի համարը

1

2

3

4

5

         
         

Ձև N 4

 

Գ ՈՒ Յ Ք Ա Գ Ր Մ Ա Ն  Թ Ե Ր Թ Ի Կ

 

ՎԵՐԱՓԱԹԵԹԱՎՈՐՎԱԾ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՊԵՍՏԻՑԻԴԻ

 

Մարզը

Համայնքը

Պահման օբյեկտը

Աղբյուրը

Թերթի կարգահամարը

Խմբաքանակ N          
 

Տվյալ տեսակի պեստիցիդի անվանումը

 

Առևտրային անվանումը

Քիմիական բանաձևը

Ոչ պիտանի պեստիցիդների քանակությունը, կգ

   
 
Տարաների քանակությունը   120լ 220լ Այլ ծավալի
 
Նմուշ 4 15 50 0  
Ծծումբ (S)   Նմուշի համարը
Սնդիկ (Hg)
Կադմիում (Cd)  
Ֆտոր (F)
Քլոր (Cl)
Բրոմ (Br)
PH
Օքսիդացնող (Oxidizing)
Վերականգնող (Reducing)
Ռեակցունակ (Reactive)

Ոչ պիտանի պեստիցիդի նկարագրությունը

Պատասխանատու անձի

-------------------------
(պաշտոնը)

--------------------------------------
(անունը, ազգանունը)

----------------------------- 
(ստորագրությունը)

Ամսաթիվ ------------------------------

Աղյուսակ N 1

 

Ց Ա Ն Կ

 

ՀԵՂՈՒԿ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ՎԵՐԱՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՏԱՐԱՅԻ ԼՑՄԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ

NN
ը/կ

Հեղուկ նյութի եռման
կետը, C0 

Տարայի լցման աստիճանը` դրա
տարողության տոկոսներով

1.

<60

90

2.

60-100

92

3.

100-200

94

4.

200-300

96

5.

>300

98

  Աղյուսակ N 2

Ց Ա Ն Կ

 

ՎԵՐԱՓԱԹԵԹԱՎՈՐՎԱԾ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՊԵՍՏԻՑԻԴԻ ՏԱՐԱՅԻ ՊԻՏԱԿԻ ԾԱԾԿԱԳՐԻ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔԻՆ (ՄԱՐԶ, ՀԱՄԱՅՆՔ) ՏՐՎՈՂ ՀԱՄԱՐՆԵՐԻ

01 . 1

NN
ը/կ

Մարզը

NN
ը/կ

Համայնքը
1. Երևան    
2. Արագածոտն 1. Աշտարակ
2. Ապարան
3. Արագած
4. Թալին
3. Արարատ 1. Արարատ
2. Արտաշատ
3. Մասիս
4. Արմավիր 1. Արմավիր
2. Բաղրամյան
3. Էջմիածին
5. Գեղարքունիք 1. Կամո
2. Կրասնոսելսկ
3. Մարտունի
4. Սևան
5. Վարդենիս
6. Լոռի 1. Գուգարք
2. Թումանյան
3. Սպիտակ
4. Ստեփանավան
5. Տաշիր
7. Կոտայք 1. Կոտայք
2. Հրազդան
3. Նաիրի
8. Շիրակ 1. Ախուրյան
2. Ամասիա
3. Անի
4. Աշոցք
5. Արթիկ
9. Սյունիք 1. Գորիս
2. Կապան
3. Մեղրի
4. Սիսիան
10. Վայոց ձոր 1. Եղեգնաձոր
2. Վայք
11. Տավուշ 1. Իջևան
2. Նոյեմբերյան
3. Տավուշ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան