Basic information
Number
N 733-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (06.08.2014-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2014.08.15/19(498).1 Հատուկ բաժին
Enactment organisation
Էկոնոմիկայի նախարար
Enactment date
05.08.2014
Signing organisation
Էկոնոմիկայի նախարար
Signing date
05.08.2014
Effective date
06.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

5 օգոստոսի 2014 թ.

ք. Երևան

N 733-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՄԱԴԷԼԻՆԱ-ԼԵՆԱ» ՍՊԸ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի ԹԻՎ 683-Ա ՀՐԱՄԱՆՈՎ ՏՐՎԱԾ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N OO 0123 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և նույն մասի վերջին պարբերությամբ, ինչպես նաև հիմք ընդունելով «ՄԱԴԷԼԻՆԱ-ԼԵՆԱ» ՍՊԸ-Ի 2014 թվականի հուլիսի 22-ի դիմումը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի մայիսի 15-ի N 307-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի 2014 թվականի հուլիսի 31-ի N 9 եզրակացությունը.

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի օգոստոսի 2-ի թիվ 683-Ա հրամանով «ՄԱԴԷԼԻՆԱ-ԼԵՆԱ» ՍՊԸ-ին տրված առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության N OO 0123 լիցենզիան` գործունեության իրականացման վայրը` ք.Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի, թիվ 1/3 շենք, 80 շինություն:

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում կամ ՀՀ վարչական դատարան` օրենքով սահմանված ժամկետներում:

 

  Կ. Ճշմարիտյան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation