ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունվարի 2011 թվականի N 10-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-ԻՆ ԿՆՔՎԱԾ N 4095 AM ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2005 թվականի հուլիսի 20-ին կնքված «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագիր» N 4095 AM վարկային համաձայնագրի շրջանակներում կառուցված ոռոգման և ջրարբիացման համակարգերի, գլխամասային կառույցի, խմելու ջրագծի, ջրհավաք կառույցի, օրական կարգավորող ջրավազանների, կարգավորող հորերի, խմելու ջրի ջրագծի ներքին ցանցի, վերանորոգված խմելու ջրի մայր ջրագծի շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի շրջանակներում կառուցված գույքի կազմից 132.462.126,0 դրամ արժողությամբ գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել համայնքներին՝ համաձայն հավելվածի: Նվիրաբերված գույքի նպատակային օգտագործման պայմանները սահմանել համայնքների հետ կնքվող նվիրաբերության պայմանագրերում:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության Լոռու, Գեղարքունիքի ու Շիրակի մարզպետներին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝
1) ապահովել համապատասխան համայնքների հետ սույն որոշման հավելվածում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը՝ դրանցում սահմանելով, որ գույքային իրավունքների պետական գրանցման և հանձնման-ընդունման գործընթացներն իրականացվելու են համայնքների միջոցների հաշվին.
2) համապատասխան համայնքներին հանձնել կառուցված օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերը, ինչպես նաև կատարողական ակտերից մեկական օրինակներ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. հունվարի 17 |
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 10-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN |
Համայնքը |
Գույքի անվանումը |
Քանակը (հատ) |
Կառուց-ման |
Արժեքը |
Հաշվեկշռա- |
1. |
ՀՀ Լոռու մարզի Այգեհատի գյուղական համայնք |
ոռոգման համակարգ |
1 |
2008 թ. |
10.023.239,0 |
10.023.239, 0 |
2. |
ՀՀ Լոռու մարզի |
խմելու ջրի ջրագիծ, ջրհավաք կառույց, օրական կարգավորող ջրավազան |
1 |
2009 թ. |
37.016.982,0 |
37.016.982, 0 |
3. |
ՀՀ Լոռու մարզի |
խմելու ջրի օրական կարգավորող ջրավազան, կարգավորող հորեր |
1 |
2009 թ. |
36.257.376,0 |
36.257.376, 0 |
4. |
ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղարքունիքի գյուղական համայնք |
ոռոգման և ջրարբիացման համակարգեր, գլխամասային կառույց |
1 |
2008 թ. |
31.856.351, 0 |
31.856.351, 0 |
5. |
ՀՀ Շիրակի մարզի |
խմելու ջրի ջրագծի ներքին ցանց |
1 |
2009 թ. |
17.308.178,0 |
17.308.178,0 |
Ընդամենը |
5 |
132.462.126,0 |
132.462.126,0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |