Գլխավոր տեղեկություն
Համար
N 74-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.02.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.03.02/13(816) Հոդ.141
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.02.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.02.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.02.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 փետրվարի 2011 թվականի N 74-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման մեջ կատարել լրացումներ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում` 4/4 և 11/3, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում` 28 և 31 սահմանային նշանների հատվածներում Արաքս գետի վթարված արգելաթմբի, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում` 10 սահմանային նշանի հատվածում Հրազդան-Արաքս կոլեկտորի Արաքս գետի միացման հանգույցի վերականգնման աշխատանքների կատարման նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2011 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 345344.17 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):

3. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում` 4/4 և 11/3, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում` 28 և 31 սահմանային նշանների հատվածներում Արաքս գետի վթարված արգելաթմբի, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում՝ 10 սահմանային նշանի հատվածում Հրազդան-Արաքս կոլեկտորի Արաքս գետի միացման հանգույցի վերականգնման աշխատանքների, դրանց նախագծանախահաշվային փաստաթղթերի և աշխատանքների կատարման որակի նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների գնումներն իրականացվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն.

2) Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը «Գյուղատնտեսական հողատեսքերի պահպանում, բարելավում և ինժեներական կառուցվածքների վերականգնում» ծրագրով` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գեոդեզիական-քարտեզագրական ծախսեր» հոդվածով նախատեսված Արաքս գետի ափամերձ տարածքի տեղագրական հատակագծերի ստեղծման ծառայության գնումներն իրականացվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2011 թ. փետրվարի 9
Երևան 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

փետրվարի 3-ի N 74-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

 (հազ. դրամ)

Գնման առարկայի

Գումարի
փոփոխությունը (ավելացումները նշված
են դրական նշանով)

անվանումը

չափի միավորը

քանակը

գնման ձևը

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Բաժին N 11

Խումբ N 01

Դաս N 01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

345,344.17

ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

345,344.17

Ջրային տնտեսության կառույցների շինարարություն

դրամ

1

ԲԸ

339,887.05

Շենքերի և շինությունների տեխնիկական հետազննում

դրամ

1

ԲԸ

5,457.12

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան