«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հոկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 10202251
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
22 հոկտեմբերի 2002 թ. |
N 553-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱԿԻ ՀՆՉԵՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 59-72 ԵՎ ՄԱՀԱՊԱՏԻԺ ՆԱԽԱՏԵՍՈՂ ԱՅԼ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՎ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԴԱՏԱՐԱՆՆԵՐ ՈՒՂԵԿՑԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի 1999 թ. հունվարի 29-ի թիվ Ց-8ՆԳ/Ե-26 ցուցումի՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ենք
1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի ներքին զորքերի թիվ 1035 զորամասի ուժերով դատարաններ ուղեկցել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 59-72 և մահապատիժ նախատեսող այլ հոդվածներով մեղադրվող, ինչպես նաև հասարակական առանձնակի հնչեղություն ունեցող քրեական գործերով կալանավորած անձանց՝ դատարանի որոշման հիման վրա:
2. Նշված աշխատանքների համակարգման և կատարման հսկողությունը հանձնարարել համապատասխանաբար՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ, միլիցիայի գեներալ-մայոր Հ. Վարյանին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, արդարադատության գնդապետ Ս. Հովհաննիսյանին:
ՀՀ արդարադատության նախարար՝ |
Դ. Հարությունյան |
ՀՀ ներքին գործերի նախարար՝ |
Հ. Հարությունյան |
«Համաձայն եմ» ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ՝ |
Հ. Դանիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.10.2003, N 358-Ն | 13.11.2003, N 553-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|