Գլխավոր տեղեկություն
Համար
N 226-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (29.03.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.03.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 մարտի 2011 թվականի N 226-Ա

 

Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ՝ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

«Հզորացնել հակահարվածն ահաբեկչությանը՝ ուսումնասիրելով դրա կապը համապատասխան հանցավոր գործունեության տեսակների հետ» խորագրով գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության դատախազ Վ. Հովհաննիսյանի՝ 2011 թվականի մարտի 16-18-ը Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մարտի 28
Երևան