ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
1 փետրվարի 2011 թ. |
թիվ 12-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱԼԵՔՍ ԳՐԻԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԹԻՎ 8 ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2011 թվականի հունվարի 19-ի թիվ 3 արձանագրություն) և քննարկելով «ԱԼԵՔՍ ԳՐԻԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2010 թվականի դեկտեմբերի 24-ի և 2011 թվականի հունվարի 17-ի միջնորդագրերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «ԱԼԵՔՍ ԳՐԻԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ 8 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ վարչ. շրջան, Բագրատունյաց 5/3 հասցեում գործունեություն իրականացնելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը։
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
ք. Երևան |