Գլխավոր տեղեկություն
Համար
N 358-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.11.2003-13.12.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.11.03/25(143) Հոդ.402
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
14.10.2003
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.10.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.11.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.12.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 հոկտեմբերի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 10203332

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

14 հոկտեմբերի 2003 թ.
Երևան

N 358-Ն/9-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՈՒՂԵԿՑՈՒՄՆԵՐՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն կալանավորված անձանց Հայաստանի Հանրապետության դատարաններ ուղեկցումներն ապահովելու նպատակով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝

 

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի թիվ 1035 զորամասի ուժերով դատարաններ ուղեկցել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 356-383 և ցմահ ազատազրկում նախատեսող հոդվածներով մեղադրվող, ինչպես նաև հասարակական առանձնակի հնչեղություն ունեցող քրեական գործերով կալանավորված անձանց՝ դատարանի որոշման հիման վրա:

2. ՀՀ քրեական օրենսգրքի այլ հոդվածներով կալանավորված անձանց ուղեկցումներն իրականացնել դատարանի որոշման հիման վրա ոստիկանության Երևան քաղաքի, Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզային վարչությունների ուղեկցող ստորաբաժանումների միջոցով:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և ՀՀ ՆԳ նախարարի 22.10.2002 թ. թիվ 553-Ն - 474-Ն համատեղ հրամանը:

 

ՀՀ արդարադատության նախարար,

արդարադատության պետական

խորհրդական՝

Դ. Հարությունյան

 

ՀՀ ոստիկանության պետ,

ոստ. գեներալ-լեյտենանտ՝

Հ. Հարությունյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ՝

Հ. Դանիելյան