ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2010 թվականի N 1165-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԽՈՒՄԲ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Սինգապուրի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կազմակերպած դասընթացներին մասնակցելու նպատակով 2011 թվականի հունվարի 9-21-ը Սինգապուրի Հանրապետություն գործուղել Հայաստանի Հանրապետության գործադիր մարմինների աշխատողների խումբ` համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ խմբի անդամների` Սինգապուրի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության գործադիր մարմինների աշխատողների խմբի` Սինգապուրի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Կ Ա Զ Մ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-21-Ը ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԽՄԲԻ
Հ. Թաշչյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (խմբի ղեկավար) |
Վ. Ջիլավյան | - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Ս. Ավետիսյան | - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Ա. Գրիգորյան | - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար |
Լ. Հունանյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ |
Ա. Մարգարյան | - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ |
Գ. Մայիլյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ |
Մ. Ապրեսյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ |
Կ. Թամազյան | - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական շուկայի զարգացման վարչության պետ |
Ա. Այվազյան | - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ |
Ա. Տիգրանյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լրացուցիչ և շարունակական կրթության բաժնի պետ |
Ա. Զոհրաբյան | - ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ԱՊՀ հայ համայնքների վարչության Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ |
Մ. Հակոբյան | - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչության եվրաինտեգրման և զարգացման բաժնի պետ |
Ն. Մանուչարյան | - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ |
Է. Մաթևոսյան | - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի կառավարման քաղաքականության վարչության նպատակային ծրագրերի մշակման բաժնի պետ |
Լ. Դոխիկյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի միջազգային կապերի բաժնի պետի տեղակալ |
Հ. Սաֆարյան | - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի միջազգային կապերի բաժնի գլխավոր մասնագետ |
Ա. Հարությունյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչության առաջատար մասնագետ |
Ռ. Ստեփանյան | - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության հաշվառման և վերլուծության բաժնի առաջատար մասնագետ |
Ն. Խաչատրյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության առաջին կարգի մասնագետ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|