Գլխավոր տեղեկություն
Համար
N 490-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (08.02.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.06.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.06.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունիսի 2010 թվականի N 490-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունում կատարված բիզնես գործընթացների նկարագրության արդյունքում առաջացած անհրաժեշտությունից ելնելով հաստատել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության բիզնես գործընթացների կանոնակարգման միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հունիսի 30
Երևան

 

 

 

 Հավելված
 ՀՀ վարչապետի 2010 թ.
 հունիսի 30-ի N 490-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԻԶՆԵՍ-ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

Միջոցառման անվանումը

Ակնկալվող արդյունքը

Կատարման պատասխա-նատուները

Կատարման ժամկետը

1. «Պետական թանգարաններից և պահոցներից թանգարանային առարկաները ժամանակավոր օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանի մշակում

1. Մշակել և հաստատել հստակ չափորոշիչներ, որոնց հիման վրա հնարավոր կլինի հավաքածուի ժամանակավոր օգտագործման տրամադրելու վերաբերյալ որոշում ընդունվել:
2. Ստեղծել և վարել ժամանակավոր օգտագործման տրամադրված թանգարանային առարկաների վերաբերյալ համապատասխան տվյալների շտեմարան, որտեղ կարտացոլվեն ժամանակավոր օգտագործման տրված առարկաները, չվերադարձված առարկաները այն կազմակերպությունների, որոնց ժամանակավոր օգտագործման են հանձնվել համապատասխան առարկաները: Այս դեպքում մոնիթորինգ կիրականացվի անմիջապես վարչությունում, ժամանակի կորուստ չի առաջանա:
3. Մշակութային առարկան ժամանակավոր օգտագործման տրամադրելու վերաբերյալ բացասական եզրակացության դեպքում նախարարին ներկայացնել զեկուցագիր` կցելով դիմողին մերժելու վերաբերյալ գրություն: Ներկայացնել առաջարկություններ չվերադարձված առարկաներ հայտնաբերելու և վերադարձնելու վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու հետ կապված:
4. Դրական եզրակացության դեպքում նախարարին ներկայացնել զեկուցագիր` կցելով համապատասխան հրաման:
5. Կարգում, ըստ գործընթացի քայլերի, սահմանել ժամկետները և պատասխանատուներին:

ՀՀ մշակույթի նախարարություն

2010 թվականի օգոստոսի 1-ին տասնօրյակ

2. 1) «ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի «Պետական պատվերով հրատարակված գրականության անվճար բաշխման և իրացման կարգը հաստատելու մասին» N 1285-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում
2) «Հայաստանի Հանրապետության պետական պատվերով հրատարակված, սակայն չիրացված գրականության անվճար բաշխման ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանի մշակում

1. Կարգի 10-րդ կետը խմբագրել` լրացնելով պետական պատվերով հրատարակված, սակայն 3 տարվա ընթացքում չիրացված գրականության անվճար բաշխման վերաբերյալ հստակ չափանիշները և հաշվետվության ներկայացման ժամկետը:
1. Ներառել այն չափանիշները, որոնց հիման վրա պետք է կազմվեն պետական պատվերով հրատարակված, սակայն 3 տարվա ընթացքում չիրացված գրականության բաշխման ցուցակները:
2. Սահմանել գործընթացի քայլերի հաջորդականությունը, ժամկետները և պատասխանատուներին:

ՀՀ մշակույթի նախարարություն

2010 թվականի օգոստոսի 1-ին տասնօրյակ

3. «Գրադարանների և թանգարանների իրենց տարեկան ծրագրերի և հաշվետվությունների ներկայացման և քննարկման ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանի մշակում

1. Սահմանել թանգարանների և գրադարանների կողմից իրենց տարեկան ծրագրերի ներկայացման ժամկետները և ձևաչափը:
2. Սահմանել թանգարանների և գրադարանների կողմից իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման ժամկետները, ձևաչափը և պարբերականությունը (եռամսյակային և տարեկան):
3. Սահմանել հաշվետվությունների ընդունման, վերլուծության և քննարկման ներկայացման հաջորդական քայլերի ժամկետները և պատասխանատուներին:
4. Սահմանել նաև քննարկումների ձևաչափը, մասնակիցներին, ժամկետները, բացահայտված խնդիրների վերացման վերաբերյալ տեղեկատվության ներկայացման ձևաչափը և ժամկետները, ինչպես նաև խնդիրների վերացման վերաբերյալ տեղեկանքների ձևաչափը:

ՀՀ մշակույթի նախարարություն

2010 թվականի հոկտեմբերի 1-ին տասնօրյակ

4. «Հուշարձանների տեղեկատվական շտեմարանի ստեղծման և վարման ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանի մշակում

1. Հուշարձանների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը միասնական շտեմարանում կենտրոնացնելու նպատակով սահմանել ՀՀ մշակույթի նախարարության ստորաբաժանումների և ՊՈԱԿ-ների կողմից hուշարձանների վերաբերյալ տեղեկատվության ներկայացման ձևաչափը և ժամկետները:
2. Սահմանել ստացված տեղեկատվության մուտքագրման, շտեմարանի վարման պատասխանատուներին և ըստ գործընթացի քայլերի սահմանել ժամկետները:
3. Սահմանված ընթացակարգը կարելի է տարածել մշակույթի բոլոր բնագավառներում շտեմարանների ստեղծման գործընթացի վրա:

ՀՀ մշակույթի նախարարություն

2010 թվականի հուլիսի 3-րդ տասնօրյակ

5. (5-րդ կետն ուժը կոցրել է 28.09.10 N 770-Ա)

6. «Հոբելյանական միջոցառումների կազմակերպման ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանի մշակում

1. Հաշվի առնելով հոբելյանական միջոցառումների կազմակերպման ընթացակարգի առանձնահատկությունները, մշակել և հաստատել հոբելյանների կազմակերպման ներքին ընթացակարգ:
2. Ստեղծագործական կազմակերպություններին և շահագրգիռ կազմակերպություններին պետք է մինչև դեկտեմբերի 1-ը շրջաբերական ուղարկվի նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից` հաջորդ տարվա ընթացքում հոբելյանների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար` նշելով ժամկետը:
2. Կարգում հստակ սահմանել հոբելյանների ընտրության, ինչպես նաև միջոցառումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության չափանիշները:
3. Տվյալ տարվա ընթացքում նշել ենթակա հոբելյանները, ինչպես նաև հոբելյանական հանձնաժողովի կողմից կազմակերպվող հաստատված չափանիշների հիման վրա հոբելյանների ցուցակները` հիմնավորումներով միասին ներկայացնել նախարարի համաձայնեցմանը:

ՀՀ մշակույթի նախարարություն

2010 թվականի նոյեմբերի 1-ին տասնօրյակ

7. «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների շնորհման ներկայացնելու ընտրության ներքին ընթացակարգ հաստատելու մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանի նախագծի մշակում

1. Սահմանել հայտերին կից պարտադիր պահանջվող փաստաթղթերի ցանկը` հայտի հետ միասին բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու համար:
2. Սահմանել ստացված հայտերի ամփոփման հստակ ժամկետ:
3. Կարգում, ըստ գործընթացի հաջորդական քայլերի, սահմանել ժամկետները և պատասխանատուներին:

ՀՀ մշակույթի նախարարություն

2010 թվականի հուլիսի 3-րդ տասնօրյակ

8. «ՀՀ մշակույթի նախարարության պատվերով մշակութային ծրագրերի իրականացման գործընթացում նախարարության աշխատակազմի գործառույթների մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանի մշակում

1. Գործող կարգում հստակեցնել և տարանջատել ստորաբաժանումների մասնակցությունը մշակութային ծրագրերի իրականացման համար սուբսիդիայի պայմանագրի կնքման գործընթացի իրականացմանը:
2. Կարգով սահմանել գործընթացի հաջորդական քայլերի հստակ ժամկետները և պատասխանատուներին:

ՀՀ մշակույթի նախարարություն

2010 թվականի
սեպտեմբերի 3-ին տասնօրյակ

9. «Մշակութային ծրագրերի մոնիթորինգի իրականացման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանի մշակում

1. Մշակել մոնիթորինգի իրականացման ընթացակարգ` սահմանելով նպատակները, մեթոդները, ցուցանիշները, իրականացման ժամկետները և պատասխանատուներին:
2. Նախատեսել մոնիթորինգի արդյունքներով նախատեսվող գործողությունների կամ հանձնարարականների կատարման հսկողության հարցը:

ՀՀ մշակույթի նախարարություն

2010 թվականի հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ

10. «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի աշխատողներին հատկացվող թղթի և գրենական պիտույքների տրամադրման կարգը և չափաքանակները հաստատելու մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանի մշակում

Մշակել սույն գործընթացի իրականացման կարգ` պարտադիր սահմանելով պատասխանատուներին, ժամկետները, պահանջագրերի օրինակելի ձևերը, սահմանել նաև ստորաբաժանումների համար տարվա կտրվածքով հատկացվելիք առարկաների չափաքանակները:

ՀՀ մշակույթի նախարարություն

2010 թվականի հուլիսի 3-րդ տասնօրյակ

11. «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմում համակարգչային տեխնիկայի սպասարկման կարգը հաստատելու մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանի մշակում

Կարգում ամրագրել համակարգչային տեխնիկայի, կապի միջոցների, էլեկտրասարքավորումների և այլ տեխնիկական անսարքությունների վերացման վերաբերյալ դրույթները և ընթացակարգը

ՀՀ մշակույթի նախարարություն

2010 թվականի հուլիսի 2-րդ տասնօրյակ

12. «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի ծառայողական ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման կարգը և պայմանները հաստատելու մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանի մշակում

Կարգով ամրագրել ավտոմեքենաների ընթացիկ նորոգման և պահպանման վերաբերյալ դրույթները և ընթացակարգը:

ՀՀ մշակույթի նախարարություն

2010 թվականի հուլիսի 2-րդ տասնօրյակ

13. «Գույքի դուրսգրման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանի մշակում

1. Մշակել սույն գործընթացի իրականացման կարգ` սահմանելով պատասխանատուներին և ժամկետները: 2.Առաջնորդվել հետևյալ առաջարկությունով` գույքի դուրսգրման թույլտվություն ստանալու նպատակով նախարարություն դիմել միայն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007թ. հոկտեմբերի 31-ի «Պետական կառավարչական հիմնարկների և ՊՈԱԿ-ների լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի) գույքի դուրսգրման կարգը հաստատելու մասին» N 787-Ն հրամանի 13-րդ կետով սահմանված դեպքերում:
3. Դուրսգրման թույլտվության վերաբերյալ զեկուցագիրը ներկայացնել աշխատակազմի ղեկավարին` միաժամանակ ներկայացնելով հիմնավորված առաջարկություն (եզրակացություն) դրա վերաբերյալ:

ՀՀ մշակույթի նախարարություն

2010 թվականի սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ

14. «Օտարման ենթակա հիմնական միջոցների (բացառությամբ անշարժ գույքի) օտարման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանի մշակում

1.Մշակել սույն գործընթացի իրականացման ներքին ընթացակարգ` սահմանելով պատասխանատուներին և ժամկետները: 2.Տարանջատել սույն գործընթացը գույքի դուրսգրման գործընթացից: 3.Մշակել որոշակի չափորոշիչներ, որոնք հիմք կծառայեն օտարման վերաբերյալ որոշում ընդունելու համար:

ՀՀ մշակույթի նախարարություն

2010 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

15. «Պայմանագրերի մշակման, կնքման և պահպանման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանի մշակում

Մշակել սույն գործընթացի իրականացման ներքին ընթացակարգ` սահմանելով պատասխանատուներին և ժամկետները:

ՀՀ մշակույթի նախարարություն

2010 թվականի հուլիսի 3-րդ տասնօրյակ

16. «ՀՀ մշակույթի նախարարի 2010թ. մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 220-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանի մշակում

Սահմանել պատասխանատուներին, ժամկետները, բլանկերի հաշվառման, տրամադրման, բլանկավորված գրության (հրամանի) և նախագծի նույնականացման մեխանիզմները:

ՀՀ մշակույթի նախարարություն

2010 թվականի հուլիսի 2-ին տասնօրյակ

17. «Գնումների գործընթացի կազմակերպման և իրականացման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանի մշակում

Մշակել սույն գործընթացի իրականացման կարգ` սահմանելով պատասխանատուներին և ժամկետները: Կարգում ամրագրել առաջնահերթությունների որոշման հիմքերը, օրինակ` տարբեր իրավական ակտեր, սահմանված պահանջներ, նախորդ տարիների փորձ, արդիականություն, խնայողատարություն և այլն:

ՀՀ մշակույթի նախարարություն

2010 թվականի հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ

18. «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմում գույքագրման ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանի մշակում

1. Մշակել սույն գործընթացի իրականացման կարգ` սահմանելով պատասխանատուներին և ժամկետները:
2. Ներառել հետևյալ սկզբունքները` գույքագրման հանձնաժողովի կազմը հաստատելու վերաբերյալ աշխատակազմի ղեկավարի հրամանը ներկայացնել անմիջապես աշխատակազմի ղեկավարին, հրամանում ներառել աշխատանքների իրականացման ժամանակացույցը` նշելով, թե ե՞րբ և որտե՞ղ է իրականացվելու գույքագրումը, գույքագրման արդյունքների մասին զեկուցել աշխատակազմի ղեկավարին:

ՀՀ մշակույթի նախարարություն

2010 թվականի նոյեմբերի 1-ին տասնօրյակ

19. «ՀՀ կառավարության 2005թ. հունիսի 23-ի «Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու կարգը և ձևը հաստատելու մասին» N 981-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում

1. Տեղեկատվության և առգրավված կամ բռնագրավված մշակութային արժեքների պահպանության բաժնի դրական եզրակացության դեպքում, մշակութային արժեքի փորձագիտական եզրակացության հիման վրա, նախապատրաստել եզրակացություն (որոշում) և ներկայացնել գործակալության պետի հաստատմանը:
2. Գործընթացի իրականացման կարգում սահմանել պատասխանատուներին և ժամկետները:
3. Քննարկել և նպատակահարմարության դեպքում սահմանել համապատասխան չափորոշիչներ` փորձագիտական եզրակացություններին ներկայացվող պահանջների վերաբերյալ:
4.Ուսումնասիրել մշակութային արժեքների պահպանության գործակալության կազմում որակավորված փորձագետի (փորձագետների) առկայության անհրաժեշտությունը:

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2010 թվականի նոյեմբերի 1-ին տասնօրյակ

20.
1) «ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 1-ի «Մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման կարգը սահմանելու մասին» N 827-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում
2) «Մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման կարգը հաստատելու մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանի մշակում

1. Կարգերում սահմանել պահանջվող լուսանկարի վերաբերյալ չափորոշիչներ (ո՞վ է լուսանկարում, արդյո՞ք գունավոր լուսանկար է անհրաժեշտ և այլն):
2. Տեղեկատվության և առգրավված կամ բռնագրավված մշակութային արժեքների պահպանության բաժնի դրական եզրակացության դեպքում, մշակութային արժեքի փորձագիտական եզրակացության հիման վրա, նախապատրաստել եզրակացություն (որոշում) և ներկայացնել գործակալության պետի հաստատմանը:
3. Գործընթացի իրականացման կարգում սահմանել պատասխանատուներին և ժամկետները:
4. Քննարկել և նպատակահարմարության դեպքում սահմանել համապատասխան չափորոշիչներ` փորձագիտական եզրակացություններին ներկայացվող պահանջների վերաբերյալ:
5. Ուսումնասիրել մշակութային արժեքների պահպանության գործակալության կազմում որակավորված փորձագետի (փորձագետների) առկայության անհրաժեշտությունը:
6. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության մշակութային արժեքների պահպանության վարչության 1998թ. հունիսի 10-ի «Մշակութային արժեքների ներմուծման, ժամանակավոր ներմուծման կարգը հաստատելու մասին» N 19 հրամանը:

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ կառավարու-թյանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2010 թվականի նոյեմբերի 1-ին տասնօրյակ

21. «Բռնագրավված մշակութային արժեքները պետական պահոցներին հանձնելու ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանի մշակում

1. Բռնագրավված մշակութային արժեքների ժամանակավոր պահպանության համար սահմանել ներքին ընթացակարգ` անվտանգության նկատառումներից ելնելով:
2. Կարգում սահմանել գործընթացի հաջորդական քայլերի համար ժամկետներ և պատասխանատուներին:

ՀՀ մշակույթի նախարարություն

2010 թվականի
հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

22. (22-րդ կետն ուժը կորցրել է 07.02.11 N 89-Ա)

23. «Պահպանական ցուցակում պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքների կամավոր սկզբունքով գրանցման կարգը սահմանելու մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանի մշակում

1. Ներկայումս գործող ՀՀ մշակույթի նախարարի 2005 թ. օգոստոսի 11-ի N 389-Ն և N 390-Ն հրամանների փոխարեն մշակել և հաստատել սույն գործընթացի իրականացման մեկ միասնական կարգ:
2. Կարգում մանրամասն սահմանել գործընթացի հաջորդական քայլերի ժամկետները և պատասխանատուներին:

ՀՀ մշակույթի նախարարություն

2010 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

24. «ՀՀ մշակույթի նախարարի 2005թ. հուլիսի 25-ի «Ժամանակավոր արտահանումից վերադարձված մշակութային արժեքների նույնականացման կարգը սահմանելու մասին» N 348-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանի մշակում

Ժամանակավոր արտահանումից վերադարձված մշակութային արժեքների նույնականացման գործընթացում ներգրավել նաև մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման թույլտվության համար փորձագիտական եզրակացություն ներկայացրած փորձագետին կամ առնվազն որպես պարտադիր պայման սահմանել վերադարձված մշակութային արժեքների նույնականացման կամ անհամապատասխանության մասին ակտում փորձագետի ստորագրության առկայությունը:

ՀՀ մշակույթի նախարարություն

2010 թվականի հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ

25. «ՀՀ մշակույթի նախարարի 2009 թ. հուլիսի 23-ի «Հազվագյուտ աղեղնավոր նվագարանների պետական հավաքածուի` նվագարանների օգտագործումը կանոնակարգելու մասին» N 431-Ա հրամանում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանի մշակում

1. Գործող կարգի N 1 հավելվածով հաստատված «Հազվագյուտ աղեղնավոր նվագարանների պետական հավաքածուի» վարձակալության կարգում հստակեցնել նվագարանների տրամադրման չափանիշները:
2. Կարգում սահմանել գործընթացի իրականացման քայլերի ժամկետները և պատասխանատուներին: Կարգի վերամշակման ժամանակ օգտագործել գործընթացի նկարագրությամբ ներկայացված քայլերը:

ՀՀ մշակույթի նախարարություն

2010 թվականի հուլիսի 3-րդ տասնօրյակ

26. «Հուշարձանների հայտնաբերման, հաշվառման և փորձագիտական հանձնաժողովում քննարկման ներքին ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանի մշակում և հաստատում

Սահմանել նորահայտ օբյեկտների հայտնաբերման, ուսումնասիրման, հաշվառման, վկայագրերի կազմման և փորձագիտական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու ժամկետները, ձևաչափը և պատասխանատուներին

ՀՀ մշակույթի նախարարություն

2010 թվականի նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

27.«Պատմամշակութային հուշարձանների օգտագործման հանձնման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանի մշակում

1. Հուշարձանների օգտագործման հանձնելու գործընթացը կանոնակարգելու նպատակով մշակել ներքին ընթացակարգ:
2. Մանրամասն սահմանել գործընթացի հաջորդական քայլերի ժամկետները և պատասխանատուներին:

ՀՀ մշակույթի նախարարություն

2010 թվականի
նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

28. «Պատմամշակութային տարածքների պահպանական գոտիների համաձայնեցման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանի մշակում

1. Պատմամշակութային տարածքների պահպանական գոտիների հաստատման գործընթացը կանոնակարգելու նպատակով մշակել ներքին ընթացակարգ:
2. Մանրամասն սահմանել գործընթացի հաջորդական քայլերի ժամկետները և պատասխանատուներին:

ՀՀ մշակույթի նախարարություն

2010 թվականի
նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

29. «Քաղաքաշինական, շինարարական և այլ աշխատանքների իրականացման նախագծային փաստաթղթերի համաձայնեցման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանի մշակում

1. Մշակել ներքին ընթացակարգ` սահմանելով շինարարական և այլ աշխատանքների իրականացման նախագծային փաստաթղթերի համաձայնեցման ընթացակարգը:
2. Մանրամասն սահմանել գործընթացի հաջորդական քայլերի ժամկետները և պատասխանատուներին:

ՀՀ մշակույթի նախարարություն

2010 թվականի
հոկտեմբերի 1-ին տասնօրյակ

30. «Պատմամշակութային հուշարձանների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և վերականգնողական աշխատանքների կազմակերպման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանի մշակում

1. Մշակել պատմամշակութային հուշարձանների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, վերականգնողական աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև վերականգնողական աշխատանքների նկատմամբ մոնիթորինիգի իրականացման ընթացակարգը:
2. Մանրամասն սահմանել գործընթացի հաջորդական քայլերի ժամկետները և պատասխանատուներին:

ՀՀ մշակույթի նախարարություն

2010 թվականի
հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ

31.
(1-ին ենթակետն ուժը կորցրել է 28.09.10 N 770-Ա)
2) «Հողերի կատեգորիաների փոփոխության համաձայնեցման ներքին ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանի մշակում

 Հողերի կատեգորիաների փոփոխության գործընթացը կանոնակարգելու նպատակով մշակել համապատասխան կարգ:
Կարգում մանրամասն սահմանել գործընթացի հաջորդական քայլերի ժամկետները և պատասխանատուներին:

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարություն

2010 թվականի
նոյեմբերի 2-րդ տասնօրյակ

32. «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու հատուկ պահպանվող պատմամշակութային տարածքների հետախուզման և պեղման աշխատանքների իրականացման համար թույլտվություն տալու ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ մշակույթի նախարարի հրամանի մշակում

1. Մշակել ներքին ընթացակարգ` մանրամասն սահմանելով պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու հատուկ պահպանվող պատմամշակութային տարածքների հետախուզման և պեղման աշխատանքների իրականացման համար թույլտվություն տալու չափանիշները:
2. Սահմանել գործընթացի հաջորդական քայլերը, դրանց իրականացման ժամկետները և պատասխանատուներին:

ՀՀ մշակույթի նախարարություն

2010 թվականի
նոյեմբերի 1-ին տասնօրյակ

(Հավելվածը փոփ. 28.09.10 N 770-Ա, խմբ., փոփ. 27.10.10 N 914-Ա, փոփ. 29.10.10 N 922-Ա, 07.02.11 N 89-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.02.2011, N 89-Ա 08.02.2011, N 490-Ա
29.10.2010, N 922-Ա 30.10.2010, N 490-Ա
27.10.2010, N 914-Ա 28.10.2010, N 490-Ա
28.09.2010, N 770-Ա 29.09.2010, N 490-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան