ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 փետրվարի 2011 թվականի N 70-Ա
«ԵՐԵՎԱՆԻ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԵԿ ՏԱՐՎԱՆԻՑ ԱՎԵԼԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի N 1929-Ն որոշմամբ հաստատված «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 11-րդ կետի «է» ենթակետն ու 86-րդ կետը, ինչպես նաև ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 609-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ` ԵՊԼՀ) իրեն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացված` Երևան քաղաքի Թումանյան 42 հասցեում գտնվող շենքի նկուղային և կիսանկուղային հարկերից 370 քառ. մետր մակերեսով տարածքը «Գաուդեամուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` ընկերություն) հանձնել վարձակալության` 25 տարի ժամկետով:
2. Սահմանել, որ`
1) վարձակալության պայմանագիրը կնքելիս` անհրաժեշտ է վարձավճարը հաշվարկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի) վարձակալության կարգը հաստատելու մասին» N 125 որոշման համաձայն, սակայն ոչ պակաս, քան ամսական 400.0 հազ. դրամ.
2) վարձակալությունից գոյացած վճարները սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.
3) վարձակալությամբ տրամադրված տարածքում վարձակալի կողմից անբաժանելի բարելավումներ կարող են կատարվել` առանց դրանց արժեքի փոխհատուցման:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Գաուդեամուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ համատեղ վարձակալության պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` ընկերության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. փետրվարի 9 |