«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 օգոստոսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 60014344
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
| 
 29 հուլիսի 2014 թ. ք. Երևան  | 
N 309-Ն | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 340-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 327-Ն, 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 291-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 27-րդ հոդվածի 1-ին, 4-րդ, 6-րդ մասերը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող ծառայությունների սակագների սահմանման մասին» N 340-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝
1) «Հիմնական տեղական հեռախոսակապի ծառայությունների առավելագույն սակագներ» N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
2) «ISDN (2B+D) 128 կբիթ/վրկ հիմնական և լրացուցիչ ծառայությունների առավելագույն սակագներ» N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի.
3) «2048 կբիթ/վրկ E-1 և ISDN 30B+D (PRA) թվային կապուղիների առավելագույն սակագներ» N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 3 հավելվածի.
4) «Միջքաղաքային, դեպի Հայաստանի Հանրապետության հանրային շարժական բջջային կապի ցանցեր և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք զանգերի առավելագույն սակագներ» N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 4 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի`
1) 2010 թվականի հունիսի 30-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված ցանցից դեպի այլ օպերատորի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված ցանց կատարվող զանգերի առավելագույն սակագների սահմանման մասին» N 327-Ն որոշումը.
2) 2013 թվականի օգոստոսի 7-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 30-ի N 327-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 291-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի սեպտեմբերի 1-ից:
| 
 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ`  | 
Ռ. Նազարյան | 
| 
 Հավելված N 1 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվականի հուլիսի 29-ի N 309-Ն որոշման  | 
| 
 «Հավելված N 1 Հաստատված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի N 340-Ն որոշմամբ  | 
ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱԿԱԳՆԵՐ
ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՂԱԿԱՆ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
| 
 Հ/հ  | 
 ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ  | 
 Չափի միավոր  | 
 Սակագինը (առանց ավելացված արժեքի հարկի)  | 
 Ավելացված արժեքի հարկ  | 
 Սակագինը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)  | 
| 
 1.  | 
 Հեռախոսագծի տեղադրման միանվագ ծառայություն  | 
||||
| 
 1)  | 
 բնակիչ բաժանորդի համար  | 
 դրամ  | 
 10,000.0  | 
 2,000.0  | 
 12,000.0  | 
| 
 2)  | 
 գործարար բաժանորդի համար  | 
 դրամ  | 
 12,000.0  | 
 2,400.0  | 
 14,400.0  | 
| 
 2.  | 
 Հիմնական հեռախոսագծի բաժանորդային վճար  | 
||||
| 
 1)  | 
 Գնային տարբերակ 1  | 
||||
| 
 ա.  | 
 բնակիչ բաժանորդի համար  | 
 դրամ/ամիս  | 
 916.67  | 
 183.33  | 
 1,100.0  | 
| 
 բ.  | 
 գործարար բաժանորդի համար  | 
 դրամ/ամիս  | 
 4,000.0  | 
 800.0  | 
 4,800.0  | 
| 
 2)  | 
 Գնային տարբերակ 2  | 
||||
| 
 ա.  | 
 բնակիչ բաժանորդի համար  | 
 դրամ/ամիս  | 
 4,300.0  | 
 860.0  | 
 5,160.0  | 
| 
 բ.  | 
 գործարար բաժանորդի համար  | 
 դրամ/ամիս  | 
 6,250.0  | 
 1,250.0  | 
 7,500.0  | 
| 
 3.  | 
 Զուգտակ հեռախոսագծի բաժանորդային վճար՝ բնակիչ բաժանորդի համար  | 
 դրամ/ամիս  | 
 600.0  | 
 120.0  | 
 720.0  | 
| 
 4.  | 
 Միացնող գծի ամսական վարձ (անկախ գծերի քանակից, կիրառվում են միևնույն տեղական զանգերի տարածքում)՝ բնակիչ և գործարար բաժանորդների համար  | 
 դրամ/ամիս  | 
 2,000.0  | 
 400.0  | 
 2,400.0  | 
| 
 5.  | 
 Ուղիղ գծի ամսական վարձ  | 
||||
| 
 1)  | 
 բնակիչ բաժանորդի համար  | 
 դրամ/ամիս  | 
 2,500.0  | 
 500.0  | 
 3,000.0  | 
| 
 2)  | 
 գործարար բաժանորդի համար  | 
 դրամ/ամիս  | 
 3,000.0  | 
 600.0  | 
 3,600.0  | 
| 
 6.  | 
 Գերատեսչական ԱՀԿ-ների միացնող գծի ամսական վարձ (միայն գործարար և կառավարական բաժանորդների համար)  | 
||||
| 
 1)  | 
 երկու լարով  | 
 դրամ/ամիս  | 
 2,000.0  | 
 400.0  | 
 2,400.0  | 
| 
 2)  | 
 երեք լարով  | 
 դրամ/ամիս  | 
 3,000.0  | 
 600.0  | 
 3,600.0  | 
| 
 7.  | 
 Տեղական զանգերի (ներառյալ՝ ինտերնետ հասանելիության համար) ծառայություն  | 
||||
| 
 1)  | 
 Գնային տարբերակ 1  | 
||||
| 
 ա.  | 
 ամսական տրամադրվող անվճար րոպեների չափաքանակը՝ յուրաքանչյուր հեռախոսագծի համար  | 
 րոպե/ամիս  | 
 360  | ||
| 
 բ.  | 
 տեղական զանգ՝ սկսած 361-րդ րոպեից  | 
 դրամ/րոպե  | 
 4.17  | 
 0.83  | 
 5.00  | 
| 
 2)  | 
 Գնային տարբերակ 2  | 
||||
| 
 ա.  | 
 ամսական տրամադրվող անվճար րոպեների չափաքանակը՝ յուրաքանչյուր հեռախոսագծի համար  | 
 րոպե/ամիս  | 
 1600  | ||
| 
 բ.  | 
 տեղական զանգ՝ սկսած 1601-րդ րոպեից  | 
 դրամ/րոպե  | 
 4.17  | 
 0.83  | 
 5.00  | 
| 
 3)  | 
 Ինտերնետ հասանելիության համար տեղական զանգի ծառայություն  | 
 դրամ/րոպե  | 
 0.83  | 
 0.17  | 
 1.00  | 
1. Սույն աղյուսակի 2-րդ և 7-րդ կետերով նախատեսված գնային տարբերակի ընտրության վերաբերյալ բաժանորդը գրավոր դիմում է ներկայացնում «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերություն՝ հաշվետու ամսվան նախորդող ամսվա ընթացքում: Բաժանորդի կողմից նշված տարբերակների ընտրության վերաբերյալ դիմում չներկայացնելու դեպքում ենթակա են կիրառման գնային տարբերակ 1-ով սահմանված սակագները:
2. Սույն աղյուսակի 7-րդ կետով սահմանված տեղական զանգերի և տեղական զանգի միջոցով ինտերնետ հասանելիության ծառայությունների սակագները կիրառվում են 1-ին և 2-րդ գնային տարբերակների համար սահմանված անվճար րոպեների չափաքանակները բաժանորդի կողմից օգտագործելուց հետո` անկախ տրամադրված անվճար րոպեների չափաքանակների օգտագործման ուղղություններից (տեղական զանգ, ինտերնետ հասանելիության ծառայության համար տեղական զանգ):
3. 2015 թվականի հուլիսի 1-ից սկսած սույն աղյուսակի 7-րդ կետով սահմանված անվճար րոպեների չափաքանակները կիրառվում են նաև միջքաղաքային զանգերի ծառայության համար:»։
| 
 Հավելված N 2 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվականի հուլիսի 29-ի N 309-Ն որոշման  | 
| 
 «Հավելված N 2 Հաստատված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի N 340-Ն որոշմամբ  | 
ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱԿԱԳՆԵՐ
ISDN (2B+D) BRA 128 ԿԲԻԹ/ՎՐԿ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
| 
 Հ/հ  | 
 Ծառայություն  | 
 Չափի միավոր  | 
 Սակագինը (առանց ավե-լացված արժեքի հարկի)  | 
 Ավելացված արժեքի հարկ  | 
 Սակագինը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)  | 
| 
 1.  | 
 Միանվագ ծառայություններ  | 
||||
| 
 1)  | 
 ISDN-2 (2B+D) 128 կբիթ/վրկ գծի տրամադրում 1 հեռախոսահամարի միացումով (NT սարքի հետ)  | 
 դրամ  | 
 9,083.33  | 
 1,816.67  | 
 10,900.0  | 
| 
 2)  | 
 Գործող հանրային հեռախոսային ցանցի (PSTN) գծի վերամիացում ISDN ցանցին  | 
 դրամ  | 
 5,000.0  | 
 1,000.0  | 
 6,000.0  | 
| 
 3)  | 
 ISDN-2(2B+D) 128կբթ/վրկ գծի վերատեղադրում նույն շենքում  | 
 դրամ  | 
 4,541.67  | 
 908.33  | 
 5,450.0  | 
| 
 4)  | 
 ISDN-2(2B+D) 128կբթ/վրկ գծի վերատեղադրում այլ շենքում  | 
 դրամ  | 
 9,083.33  | 
 1,816.67  | 
 10,900.0  | 
| 
 2.  | 
 ISDN BRA (2B+D) 128 կբիթ/վրկ գծի բաժանորդային վճար և տեղական զանգերի ծառայություն  | 
||||
| 
 1)  | 
 Գնային տարբերակ 1  | 
||||
| 
 ա.  | 
 ամսական բաժանորդային վճար՝ բնակիչ բաժանորդի համար  | 
 դրամ/ամիս  | 
 2,500.0  | 
 500.0  | 
 3,000.0  | 
| 
 բ.  | 
 ամսական բաժանորդային վճար՝ գործարար բաժանորդի համար  | 
 դրամ/ամիս  | 
 5,000.0  | 
 1,000.0  | 
 6,000.0  | 
| 
 գ.  | 
 ամսական տրամադրվող անվճար րոպեների չափաքանակը՝ մեկ ISDN գծի համար  | 
 րոպե/ամիս  | 
 360  | ||
| 
 դ.  | 
 տեղական զանգ՝ սկսած 361-րդ րոպեից  | 
 դրամ/րոպե  | 
 4.17  | 
 0.83  | 
 5.0  | 
| 
 ե.  | 
 ինտերնետ հասանելիության համար տեղական զանգի ծառայություն  | 
 դրամ/րոպե  | 
 0.83  | 
 0.17  | 
 1.0  | 
| 
 2)  | 
 Գնային տարբերակ 2  | 
||||
| 
 ա.  | 
 ամսական բաժանորդային վճար՝ բնակիչ բաժանորդի համար  | 
 դրամ/ամիս  | 
 7,000.0  | 
 1,400.0  | 
 8,400.0  | 
| 
 բ.  | 
 ամսական բաժանորդային վճար՝ գործարար բաժանորդի համար  | 
 դրամ/ամիս  | 
 8,500.0  | 
 1,700.0  | 
 10,200.0  | 
| 
 գ.  | 
 ամսական տրամադրվող անվճար րոպեների չափաքանակը՝ մեկ ISDN գծի համար  | 
 րոպե/ամիս  | 
 1600  | ||
| 
 դ.  | 
 տեղական զանգ՝ սկսած 1601-րդ րոպեից  | 
 դրամ/րոպե  | 
 4.17  | 
 0.83  | 
 5.0  | 
| 
 ե.  | 
 ինտերնետ հասանելիության համար տեղական զանգի ծառայություն  | 
 դրամ/րոպե  | 
 0.83  | 
 0.17  | 
 1.0  | 
1. Սույն աղյուսակի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված գնային տարբերակի ընտրության վերաբերյալ բաժանորդը գրավոր դիմում է ներկայացնում «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերություն՝ հաշվետու ամսվան նախորդող ամսվա ընթացքում: Բաժանորդի կողմից նշված տարբերակների ընտրության վերաբերյալ դիմում չներկայացնելու դեպքում ենթակա են կիրառման գնային տարբերակ 1-ով սահմանված սակագները:
2. Սույն աղյուսակի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված տեղական զանգերի և տեղական զանգի միջոցով ինտերնետ հասանելիության ծառայությունների սակագները կիրառվում են 1-ին և 2-րդ գնային տարբերակների համար սահմանված անվճար րոպեների չափաքանակները բաժանորդի կողմից օգտագործելուց հետո` անկախ տրամադրված անվճար րոպեների չափաքանակների օգտագործման ուղղություններից (տեղական զանգ, ինտերնետ հասանելիության ծառայության համար տեղական զանգ):
3. 2015 թվականի հուլիսի 1-ից սկսած սույն աղյուսակի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված անվճար րոպեների չափաքանակները կիրառվում են նաև միջքաղաքային զանգերի ծառայության համար:»։
| 
 Հավելված N 3 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվականի հուլիսի 29-ի N 309-Ն որոշման  | 
| 
 «Հավելված N 3 Հաստատված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի N 340-Ն որոշմամբ  | 
ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱԿԱԳՆԵՐ
2048 ԿԲԻԹ/ՎՐԿ E-1 ԵՎ ISDN 30B+D (PRA) ԹՎԱՅԻՆ ԿԱՊՈՒՂԻՆԵՐԻ
  | 
»: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| 
 Հավելված N 4 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվականի հուլիսի 29-ի N 309-Ն որոշման  | 
| 
 «Հավելված N 4 Հաստատված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի N 340-Ն որոշմամբ  | 
ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱԿԱԳՆԵՐ
ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՑԱՆՑԵՐ, ՄԻՋՔԱՂԱՔԱՅԻՆ, ԴԵՊԻ ԱՅԼ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄՐԱԿՑՎԱԾ ՑԱՆՑ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԶԱՆԳԵՐԻ
| 
 Հ/հ  | 
 ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ  | 
 Չափի միավոր  | 
 Սակագինը (առանց ավելացված արժեքի հարկի)  | 
 Ավելացված արժեքի հարկ  | 
 Սակագինը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)  | 
| 
 1.  | 
 Դեպի հանրային շարժական բջջային կապի ցանցեր զանգերի ծառայություն  | 
||||
| 
 1)  | 
 ժամը 07:00 - 23:00  | 
 դրամ/րոպե  | 
 58.33  | 
 11.67  | 
 70.0  | 
| 
 2)  | 
ժամը 23:00 - 07:00 | 
 դրամ/րոպե  | 
 40.83  | 
 8.17  | 
 49.0  | 
| 
 2.  | 
 Միջքաղաքային հեռախոսային ծառայություն  | 
 դրամ/րոպե  | 
 4.17  | 
 0.83  | 
 5.0  | 
| 
 3.  | 
 Դեպի Հայաստանի Հանրապետության այլ օպերատորի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված ցանց զանգերի ծառայություն  | 
 դրամ/րոպե  | 
 4.17  | 
 0.83  | 
 5.0  | 
| 
 4.  | 
 Դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք զանգերի ծառայություն  | 
||||
| 
 1)  | 
 Դեպի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված ցանց  | 
 դրամ/րոպե  | 
 4.17  | 
 0.83  | 
 5.0  | 
| 
 2)  | 
 Դեպի հանրային շարժական բջջային կապի ցանց` ժամը 07:00 - 23:00  | 
 դրամ/րոպե  | 
 58.33  | 
 11.67  | 
 70.0  | 
| 
 3)  | 
 Դեպի հանրային շարժական բջջային կապի ցանց` ժամը 23:00 - 07:00  | 
 դրամ/րոպե  | 
 40.83  | 
 8.17  | 
 49.0  | 
1. 2015 թվականի հուլիսի 1-ից սկսած սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված սակագինը կիրառվում է սույն որոշման NN 1-3 հավելվածներով նախատեսված անվճար րոպեների չափաքանակները սպառվելուց հետո:»։