ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 2010 թվականի N 1736-Ն
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1405-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, սկսած 2011 թվականից, յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում իրականացնում է կենսաթոշակային բարեփոխումների աջակցության ծրագիր:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1405-Ն որոշման 2-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) «ա» ենթակետից հանել «սոցիալական ապահովագրության,» բառերը, իսկ «նպատակը» բառից հետո լրացնել «կենսաթոշակային բարեփոխումներին աջակցելը,» բառերով, «իրականացումը» բառից հետո` «, կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում համապատասխան ծրագրերի մշակումը, իրականացումը և խորհրդատվական ծառայությունների մատուցումը» բառերով.
2) «բ» ենթակետում «սոցիոլոգիական հետազոտությունների անցկացում» բառերը փոխարինել «կիրառական և սոցիոլոգիական հետազոտությունների իրականացում, գիտահետազոտական ծրագրերի մշակում և իրականացում» բառերով.
3) «բ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ ուսուցման և վերապատրաստման ծրագրերի մշակում և իրականացում,
կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ ուսուցողական և տեղեկատվական սեմինարների, հանրային իրազեկման միջոցառումների կազմակերպում և իրականացում,
կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ ուսուցողական և տեղեկատվական նյութերի մշակում և հրատարակում,
կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում խորհրդատվական ծառայությունների մատուցում.»:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
1) կենսաթոշակային բարեփոխումների աջակցության ծրագիրն իրականացնել «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով` յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով «Մեթոդաբանական ձեռնարկների մշակում, հետազոտությունների անցկացում և սոցիալական ապահովության ոլորտի կադրերի վերապատրաստում» ծրագրի գծով նախատեսված միջոցների շրջանակներում.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում համապատասխան փոփոխություններ կատարել «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|