Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 123-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.12.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.12.30/31(383).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
23.12.2010
Ստորագրող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.2010

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

23 դեկտեմբերի 2010 թ.

        ք. Երևան

 թիվ 123-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Թվային հեռարձակման ցանցի միջոցով տարածքային սփռման (Կոտայքի մարզ), ընդհանուր ուղղվածության ու տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու թիվ 22 մրցույթում հաղթող ճանաչելու մասին

 

Սույն թվականի հուլիսի 27-ին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (այսուհետ` ՀՌԱՀ) կողմից հայտարարված թվային հեռարձակման ցանցի միջոցով տարածքային սփռման (Կոտայքի մարզ), ընդհանուր ուղղվածության ու տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու թիվ 22 մրցույթին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով 26.10.2010թ. մասնակցելու հայտ են ներկայացրել «ԱԲՈՎՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊ ընկերությունը և 27.10.2010թ.` «ՍԻՐԱԿ» ՍՊ ընկերությունը։

03.11.2010թ. կայացած ՀՌԱՀ-ի դռնբաց նիստում «ԱԲՈՎՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊ ընկերությունը և «ՍԻՐԱԿ» ՍՊ ընկերությունը հրապարակել են իրենց կողմից ներկայացված հայտերը և կից փաստաթղթերը։

«ԱԲՈՎՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊ ընկերության և «ՍԻՐԱԿ» ՍՊ ընկերության ներկայացրած հայտերի և կից փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանք բավարարում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները։

Համադրելով երկու ընկերությունների հայտերը և կից փաստաթղթերը, ՀՌԱՀ-ը պարզեց`

1. «ԱԲՈՎՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊ ընկերության սեփական արտադրության հաղորդումների միջին ծավալը լիցենզիայի գործողության ժամկետում կազմում է օրական 14.02 ժամ (ըստ ՀՌԱՀ-ի հաշվարկի, «Բիզնես ծրագիր», էջ 27 ):

«ՍԻՐԱԿ» ՍՊ ընկերության սեփական արտադրության հաղորդումների ծավալը լիցենզիայի գործողության ժամկետում կազմում է օրական 10.44-11.70 ժամ (ըստ ՀՌԱՀ-ի հաշվարկի, ըստ հայտի):

2. «ԱԲՈՎՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊ ընկերության հայրենական արտադրության հաղորդումների ծավալը լիցենզիայի գործողության ժամկետում միջին հաշվարկով կազմում է օրական 20.04 ժամ (ըստ ՀՌԱՀ-ի հաշվարկի, «Բիզնես ծրագիր», էջ 27 ):

«ՍԻՐԱԿ» ՍՊ ընկերության սեփական արտադրության հաղորդումների ծավալը լիցենզիայի գործողության ժամկետում կազմում է օրական 12.06-15.6 ժամ (ըստ ՀՌԱՀ-ի հաշվարկի, ըստ հայտի):

3. «ԱԲՈՎՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊ ընկերության Բիզնես ծրագիրը կազմված է լիցենզիայի գործողության ողջ ժամկետի համար: Այն համակողմանիորեն նախատեսում ու ծրագրավորում է ընկերության գործունեությունը։ Ըստ Բիզնես ծրագրի (էջ 69) ընկերությունը 2011-2020թթ. նախատեսում է աշխատել շահույթով` լիցենզիայի գործողության ողջ ժամկետում այն պետք է կազմի 223448000 ՀՀ դրամ:

«ՍԻՐԱԿ» ՍՊ ընկերության Բիզնես ծրագիրը կազմված է լիցենզիայի գործողության ողջ ժամկետի համար: Մրցութային առաջարկում ներկայացված են ծախսերի երկարաժամկետ կանխատեսումները (տոկոսներով) և դրամական միջոցների երկարաժամկետ կանխատեսումները (բացարձակ թվերով) («ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ», էջ 46, 53, 54):

«ԱԲՈՎՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊ ընկերության և «ՍԻՐԱԿ» ՍՊ ընկերության Բիզնես ծրագրերի ելքային տվյալները և նախատեսված միջոցառումները բավարար են նախատեսվող հեռուստատեսային գործունեություն իրականացնելու համար:

4. «ԱԲՈՎՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊ ընկերության Բիզնես ծրագրում բազմակարծությունը արտացոլված է հեռուստածրագրերի և հաղորդումների նկարագրության մեջ («Բիզնես ծրագիր», էջ 30-35):

«ՍԻՐԱԿ» ՍՊ ընկերության բազմակարծությունը արտացոլված է ծրագրային քաղաքականության բաժիններում («ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ», էջ 3, 10):

«ԱԲՈՎՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊ ընկերության և «ՍԻՐԱԿ» ՍՊ ընկերության բազմակարծությունը խթանելու կարողությունները գնահատվում են բավարար։

5. «ԱԲՈՎՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊ ընկերության առկա տեխնիկական միջոցների ու սարքավորումների մասին տեղեկությունները ներկայացված են «Տեխնիկական միջոցներ և սարքավորումներ» գլխում («Բիզնես ծրագիր», էջ 39-45): Տրված է նաև ձեռքբերման ենթակա տեխնիկական միջոցների ու սարքավորումների ցանկը` 16935000 ՀՀ դրամ արժողությամբ: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 250000 ՀՀ դրամ («Բիզնես ծրագիր», էջ 11):

«Ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր» բաժնում ներկայացված է Ընկերության հիմնադրի հայտարարությունը` տեխնիկական վերազինման նպատակով 52000000 ՀՀ դրամ ներդնելու պատրաստակամության մասին («Բիզնես ծրագիր», էջ 83):

«ՍԻՐԱԿ» ՍՊ ընկերության առկա և ձեռքբերման ենթակա տեխնիկական միջոցների ու սարքավորումների ցանկը և նկարագրերը ներկայացված են «ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ» 56-80, 116-143 էջերում: «ՍԻՐԱԿ» ՍՊ ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 50000 ՀՀ դրամ («Հիմնադիր փաստաթղթեր», էջ 6): «Ֆինանսական միջոցներ» հավելվածում («ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ», էջ 144-155) ներկայացված են ֆինանսական ներդրումները հիմնավորող փաստաթղթերը, ինչպես նաև «ՆԱՐԵԿ» ՍՊ ընկերության և «ՍԻՐԱԿ» ՍՊ ընկերության ֆինանսական, տեխնիկական և ստեղծագործական միջոցները միավորելու մասին համաձայնագիրը: «ՆԱՐԵԿ» ՍՊ ընկերության տեխնիկական և ֆինանսական միջոցների մասին որևէ տեղեկություն ներկայացված չէ:

«Կապիտալ ներդրումների բյուջե» բաժնում («ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ», էջ 55), ներկայացված են «ՍԵՐՎԻՍ ԻՆ ՔԼԱՍ ԸՆԴ ՍԹԱՅԼ» ընկերության ներդրման համաձայնագիր` 60000-70000 եվրո, «ԴԻՏԱ ՍԵՐՎԻՍԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻ ԴԻ ՍԱԲԻՆՈ ՄԵՍԻՆԱ» ընկերության ներդրման համաձայնագիր` 50000-60000 եվրո և «ԱՐԵԴԻՍԻՄԱ» ընկերության ներդրման համաձայնագիր` 60000-70000 եվրո: Մինչդեռ «Ֆինանսական միջոցներ» հավելվածում («ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ», էջ 149-151) այդ ընկերությունների կողմից տրամադրված փաստաթղթերում երաշխավորվում են համապատասխանաբար 60 եվրոյից մինչև 70000 եվրոյի, 50 եվրոյից մինչև 60000 եվրոյի և 60 եվրոյից մինչև 70000 եվրոյի չափով: Բացի այդ «ԴԻՏԱ ՍԵՐՎԻՍԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻ ԴԻ ՍԱԲԻՆՈ ՄԵՍԻՆԱ» ընկերության կողմից տրամադրված համաձայնագրի միևնույն էջում տրված հայերեն, իտալերեն և անգլերեն տարբերակները հակասական են։ Նմանատիպ հակասություններ կան նաև «ԱՐԵԴԻՍԻՄԱ» ընկերության կողմից տրամադրված համաձայնագրում:

6. «ԱԲՈՎՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊ ընկերության ծրագրում («Բիզնես ծրագիր», էջ 46-54, 144-155) ներկայացված է աշխատակիցների ցուցակը (20 աշխատակից), նրանց մասնագիտական կարողությունները հիմնավորող տեղեկություններով։

«ՍԻՐԱԿ» ՍՊ ընկերության Մրցութային առաջարկում («ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ», էջ 81-115) ներկայացված է աշխատակիցների ցուցակը (16 աշխատակից), նրանց մասնագիտական կարողությունները հիմնավորող տեղեկություններով։

«ԱԲՈՎՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊ ընկերության և «ՍԻՐԱԿ» ՍՊ ընկերության աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը, համաձայն ներկայացված տեղեկությունների և ծրագրերում նախատեսված միջոցառումների, գնահատվում են բավարար։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ առաջին, երկրորդ և հինգերորդ չափանիշների մրցակցին գերազանցել է «ԱԲՈՎՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊ ընկերությունը, իսկ ըստ երրորդ, չորրորդ և վեցերորդ չափանիշների ընկերությունների առաջարկները հավասարապես բավարար են, 23.12.2010թ. ՀՌԱՀ անդամները վարկանիշային քվեարկությամբ «ԱԲՈՎՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊ ընկերության և «ՍԻՐԱԿ» ՍՊ ընկերության ներկայացրած հայտերին տվել են հետևյալ գնահատականները.

Անուն, ազգանուն

«ԱԲՈՎՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԽՄԲԱ-

ԳՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊ ընկերություն

«ՍԻՐԱԿ» ՍՊ ընկերություն

Գրիգոր Ամալյան

6

3

Ժիրայր Դադասյան

6

3

Կորյուն Առաքելյան

6

3

Սիմավոն Անդրեասյան

6

3

Արամ Մելքոնյան

6

3

Արմեն Մկրտչյան

6

3

Հայկ Քոթանյան

6

3

 

Ընդամենը` 42

Ընդամենը` 21

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 46-49-րդ և 62-րդ հոդվածներով, ինչպես նաև 28.06.2010թ. ՀՌԱՀ թիվ 23-Ն որոշմամբ հաստատված «Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստաընկերությունների մրցույթի անցկացման կարգ»-ի դրույթներով` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է`

Թվային հեռարձակման ցանցի միջոցով տարածքային սփռման (Կոտայքի մարզ), ընդհանուր ուղղվածության ու տվյալ տարածքի բնակչության հետաքրքրությունները բավարարող հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու թիվ 22 մրցույթում հաղթող ճանաչել «ԱԲՈՎՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊ ընկերությանը:

 

Նախագահ

Գ. Ամալյան