ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 փետրվարի 2011 թվականի N 71-Ա
Ն. ՍԱՐԳՍՅԱՆԻ` ԲՐԱԶԻԼԻԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն կառուցելու հետ կապված հարցերը տեղում ուսումնասիրելու և նախագծային աշխատանքները շարունակելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ, Հայաստանի Հանրապետության գլխավոր ճարտարապետ Ն. Սարգսյանի՝ 2011 թվականի հունվարի 27-ից փետրվարի 4-ը Բրազիլիա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ն. Սարգսյանի՝ Բրազիլիա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. փետրվարի 2 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|