Գլխավոր տեղեկություն
Համար
N 62-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.02.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.03.04/14(817) Հոդ.126
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.01.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.02.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.02.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունվարի 2011 թվականի N 62-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՎԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզա տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից հրավերի հաստատման և հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի «Այն պետությունների ցանկը հաստատելու մասին, որոնց քաղաքացիները Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ և միայն հրավերի հիման վրա» N 329-Ն որոշմամբ հաստատված ցանկում նշված պետությունների քաղաքացիներին ուղղված հրավերների վրա:

3. Սույն որոշման գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ ու հյուպատոսական հիմնարկներ և միայն հրավերի հիման վրա դիմելու իրավունք ունեցող պետությունների` ծագումով հայ և որոշակի կատեգորիայի այլ քաղաքացիների` հատուկ պայմաններով Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու կարգը հաստատելու մասին» N 1154-Ն որոշմամբ հաստատված կարգում նշված անձանց վրա:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշման մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոսական հիմնարկներին, միջազգային կազմակերպություններին և դրանց ներկայացուցչություններին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. փետրվարի 3
Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

հունվարի 20-ի N 62-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՎԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է օտարերկրացիներին ուղղված հրավերը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից հաստատվելու և հաշվառվելու կարգը:

2. Նախարարությունը հաստատում է օտարերկրացիներին ուղղված հրավերները, որոնք կարող են տալ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով սահմանված մարմինները:

3. Նախարարության հաստատմանը ներկայացվող հրավերները պետք է պարունակեն հետևյալ տվյալները`

1) հրավիրվողի անունը, երկրորդ անունը (առկայության դեպքում), ազգանունը.

2) հրավիրվողի քաղաքացիությունը, սեռը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը (երկիր, նահանգ (մարզ), քաղաք), էթնիկ պատկանելությունը (տվյալի առկայության դեպքում).

3) հրավիրվողի բնակության վայրը (հասցեն՝ երկիր, նահանգ (մարզ), քաղաք), հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում).

4) հրավիրվողի զբաղմունքը, աշխատանքի վայրը.

5) հրավիրվողի անձնագրի տեսակը, սերիան և համարը, անձնագիրը տալու և դրա վավերականության ժամկետները, անձնագիրը տրամադրող մարմինը.

6) հրավերի նպատակը.

7) Հայաստանի Հանրապետությունում գտնվելու նախատեսվող ժամկետը.

8) պահանջվող մուտքերի թիվը.

9) տեղեկատվություն հրավիրվողի կողմից հրավիրվողի կեցության, հնարավոր բուժօգնության և Հայաստանի Հանրապետությունից մեկնելու հետ կապված ծախսերը հոգալու կամ պարտավորություն այդ ծախսերը հրավիրողի կողմից հոգալու մասին.

10) հրավիրողի տվյալները:

4. Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձինք նախարարություն են ներկայացնում՝

1) հրավեր` համաձայն N 1 ձևի: Հրավերը պետք է տպված լինի իրավաբանական անձի ձևաթղթի վրա և ստորագրված՝ իրավաբանական անձի ղեկավարի կողմից.

2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության տված գրանցման վկայականի պատճենը` առաջին անգամ հրավեր ներկայացնելու դեպքում.

3) պետական տուրքի վճարման անդորրագիր` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

5. Հայաստանի Հանրապետության պետական մարմինները և տեղական ինքնակառավարման մարմինները հրավերը նախարարություն են ներկայացնում գրության, իսկ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները, հյուպատոսական հիմնարկները և միջազգային կազմակերպությունները կամ դրանց ներկայացուցչությունները` հայտագրի տեսքով, որոնք պետք է պարունակեն սույն կարգի 3-րդ կետում նշված տվյալները:

6. Հրավերը և կից փաստաթղթերը նախարարությունում ընդունվում և մեկ աշխատանքային օրվա ընթացքում հրավերի ճշտությունն ստուգվելուց հետո անմիջապես հաշվառվում են հրավերների էլեկտրոնային հաշվառման գրանցամատյանում՝ համաձայն N 2 ձևի: Եթե հրավերը թերի է կամ սխալ, նախարարությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է հրավիրողին` նշելով թերությունները և սխալները:

7. Հրավերների էլեկտրոնային հաշվառման գրանցամատյանում հաշվառվելուց հետո հրավիրվողի և հրավիրողի տվյալները նախարարության կողմից անմիջապես մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից (այսուհետ` ազգային անվտանգության ծառայություն) վարվող վիզային ավտոմատացված համակարգ:

8. Ազգային անվտանգության ծառայությունը 7 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասում նշված հիմքերի հնարավոր առկայությունը և համապատասխան եզրակացություն է ներկայացնում նախարարություն: Լրացուցիչ ստուգումներ պահանջող դեպքերում 7 աշխատանքային օրվա ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 15 աշխատանքային օր, և դրա մասին գրավոր տեղեկացվում է նախարարությանը:

9. Սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված իրավաբանական անձանցից հրավերի ստացման դեպքում ազգային անվտանգության ծառայության եզրակացության հիման վրա նախարարությունը 2 աշխատանքային օրվա ընթացքում իրավաբանական անձին գրավոր տեղեկացնում է հրավերը հաստատելու կամ մերժելու մասին:

10. Սույն կարգի 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված մարմիններից հրավերի ստացման դեպքում, ազգային անվտանգության ծառայության եզրակացության հիման վրա, նախարարությունը 2 աշխատանքային օրվա ընթացքում տվյալ մարմնին գրավոր տեղեկացնում է հրավերը հաստատելու կամ մերժելու մասին: Ազգային անվտանգության ծառայությունը բացասական եզրակացություն է տալիս «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում: Հայաստանի Հանրապետության համապատասխան դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը նշված տեղեկատվության մասին իրազեկվում է վիզային ավտոմատացված համակարգի միջոցով:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Ձև N 1

Հ Ր Ա Վ Ե Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ

 

_________________________ , ՀՀ արդարադատության նախարարության պետական

(կազմակերպության անվանումը)

 

ռեգիստրի գործակալության գրանցման ծածկագիրը՝ _______________________ ,

սույն հրավերով _____ _____________ 20___ թ. մինչև ____ _____________ 20___ թ. _____________________ նպատակով Հայաստանի Հանրապետություն է հրավիրում հետևյալ

 

օտարերկրացուն (քաղաքացիություն չունեցող անձին) (հրավիրվող անձի մասին պահանջվող անձնական տվյալները (շարադրել ստորև ներկայացված հերթականությամբ, լատինատառ)՝

1) ազգանունը.

2) անունը.

3) երկրորդ անունը (առկայության դեպքում).

4) անձնագրի տեսակը.

5) անձնագրի սերիան և համարը.

6) ում կողմից է տրվել անձնագիրը (տվյալի առկայության դեպքում).

7) անձնագիրը տալու և դրա վավերականության ժամկետները.

8) քաղաքացիությունը.

9) հեռախոսահամարը (առկայության դեպքում).

10) զբաղմունքը, աշխատանքի վայրը.

11) սեռը.

12) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

13) ծննդավայրը (երկիր, նահանգ (մարզ), քաղաք).

14) բնակության վայրը (հասցեն՝ երկիր, նահանգ (մարզ), քաղաք).

15) էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում).

16) էթնիկ պատկանելությունը (տվյալի առկայության դեպքում):

 

Խնդրում ենք հաստատել հրավերը և տրամադրել Հայաստանի Հանրապետություն եզակի (բազմակի) (նշել մուտքերի անհրաժեշտ թիվը) մուտքի վիզա_____________________-ում Հայաստանի Հանրապետության

                                                                          (ՀՀ ներկայացուցչության վայրը)

դեսպանությունում (հյուպատոսությունում):

 

 

 

 

 

 

Հայտնում ենք, որ հրավիրվողի կեցության, հնարավոր բուժօգնության և Հայաստանի Հանրապետությունից մեկնելու հետ կապված ծախսերը հոգում է հրավիրվողը (հրավիրողը) (նշել անհրաժեշտ տարբերակը՝ ըստ ծախսի նպատակի):

 

Ձև N 2

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

Գրանցման հերթական համարը

Հրավերը
ՀՀ արտաքին
գործերի նախարա-րությունում ստանալու օրը, ամիսը, տարեթիվը

Հրավիրողը

Հրա-վիրվողի ազգա-նունը, անունը

Հրավիրվողի
քաղաքացիու-թյունը

Վիզաների ավտոմա-տացված համակարգ տվյալների մուտքա-գրման օրը, ամիսը, տարե-թիվը

ՀՀ կառավա-րությանն առընթեր ազգային անվտան-գության ծառա-յության եզրակա-ցությունը (դրական կամ բացա-սական)

ՀՀ կառավա-րությանն առընթեր ազգային անվտան-գության ծառա-յության կողմից եզրակա-ությունը
տալու օրը, ամիսը,
տարեթիվը

Նշում-ներ

1

2

3

4

5

6

7

8

9