ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունվարի 2011 թվականի N 36-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` ԱՆՀԱՊԱՂ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՈՒ ԿԱԶՄՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԱԶՄՎԱԾ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերի գրանցման և կազմման չափորոշիչները` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. հունվարի 27 |
Հավելված N 1 |
Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` ԱՆՀԱՊԱՂ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԿԱԶՄՄԱՆ
1. Սույն չափորոշիչներով կարգավորվում են անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերի (այսուհետ՝ ցանկ) կազմման չափորոշիչները:
2. Ցանկում անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային արժեքների գրանցման չափորոշիչներն են`
1) արժեքը կենցաղավարում է կորուստներով.
2) կենցաղավարում է մի խումբ մարդկանց շրջանում (համերկրացիներ, ազգականներ).
3) պահպանված է միայն որոշակի խմբերի հիշողության մեջ.
4) խաթարված է ժառանգական փոխանցումը.
5) հիշատակվում է բանահյուսական տեքստերում.
6) մոռացված է, սակայն վերականգնումն ազգային ինքնության պահպանության տեսանկյունից կարևորվում է:
3. Անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերի կազմման չափորոշիչներն են`
1) արժեքի անվանումը.
2) բնագավառը (ժանրը, ոճը).
3) բնութագիրը (նկարագրությունը).
4) պատմական տեղեկանքը (երբ և ինչպես է ձևավորվել, զարգացումներն ու փոփոխությունները).
5) կրողը (անհատ, խումբ, համայնք).
6) կորստի վտանգի պատճառները և պահպանման անհրաժեշտությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ԱՆՀԱՊԱՂ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ
NN |
Արժեքի անվանումը |
Բնագավառը |
Բնութագիրը (նկարագրությունը) |
Պատմական տեղեկանքը (երբ և ինչպես է ձևավորվել, զարգացումներն ու փոփոխությունները) |
Կրողը (անհատ, խումբ, համայնք) |
Կորստի վտանգի պատճառները և պահպանման անհրաժեշտությունը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1. |
«Կարոս խաչ» վիպերգ |
ժողովրդական բանահյուսություն, կրոնական վիպերգ |
Վիպերգը հայ ավանդական բանահյուսության էպիքական ժանրերում առանձնահատուկ արժեք է ներկայացնում: Դասվում է այն վիպերգերի շարքը, որոնք սկզբից մինչև վերջ «ձենով» էին ասվում, այսինքն` երգվում էին: Կարոս խաչը պատրաստվել է կարոս բույսից` անմեղ մանուկների` հոտաղների կամ որևէ սրբի կողմից և ինչ-որ իրական, պատմական վայրում ունեցել է իր իսկ անունով սրբարան` եկեղեցի, մատուռ կամ այլ քարեղեն միջավայր: Կարոսն ընկալվել է որպես նվիրյալ, օրհնված բույս: Ըստ սյուժեի` հոտաղ երեխաները (40 հովիվ) կարոսի մարգերում կարոսից խաչ են պատրաստում: Նրա զորությունը հայտնի է դառնում, երբ այն թողնում են իր պատրաստման վայրում` կարոսի ածուներում: Հայտնությունից (երազի կամ տեսիլքի միջոցով) հետո մարդիկ պետք է փորձեին այն տեղափոխել իրենց ուզած վայրը (կամ գողանալ, յուրացնել և այլն), բայց խաչը չպիտի ենթարկվեր բռնի ուժին. դիմադրելով ու սեփական կամքով պետք է ընտրեր իր վերջնական հանգրվանը: Այս հանգրվանը, ըստ սյուժեի, պատրաստի եկեղեցի կամ սրբատեղի չէր, այլ նոր յուրացվող տարածք, որն այսուհետ սրբացվում էր ու կոչվում «Կարոս խաչ»: |
Բանահավաքները գրառել են «Կարոս խաչի» 2 արձակ և 17 չափածո տարբերակ: Երաժշտական առաջին տարբերակը գրանցել է Կոմիտասը՝ 1901 թ., Վաղարշապատում: Վիպերգի նախատիպ հանդիսացող ավանդության ծագումը մոտավորապես թվագրվում է IV-V դարերով: Հավանաբար, հիմք է հանդիսացել միջնադարյան խաչի պատմություններից մեկը, որը պաշտոնական խմբագրմամբ մեզ չի հասել: Ցարդ հայտնի տվյալներով` վիպվել ու տարածված է եղել Սասնո կից գավառներում` Մոկսում, Տարոնում և Վասպուրականում: Կրում է Հայաստանում ժամանակին տարածված հեթանոսական հավատալիքների հետքեր: 19-20-րդ դարերում գրառված տարբերակների համադրումը ցույց է տալիս, որ վիպերգն ունեցել է մի հեղինակային սկիզբ, նոր ժանրի մի անհայտ ձևավորող, որն այն դարձրել է միահանգ, հավասարատող-ութվանկանի ոտանավոր և երգել է: Հեղինակը նախկին առասպելի հակադրությունը նրբորեն փոխարկել է հայ-ոչ հայ, քրիստոնյա-ոչ քրիստոնյա հակադրության: Վիպերգի հինգ-վեցհարյուրամյա բանավոր ուղին հանգեց 19-20-րդ դդ. գրառումներին, իսկ 20-րդ դարավերջին այն ամբողջովին անցել է գրքային կյանքի, ուստի, գրավոր վիպականացման ընթացքը ծայր է առնում նշանավոր բանահավաքների կամա թե ակամա միջամտություններից և շարունակվում է հետագա գիտական հետազոտություններում: |
«Կարոս խաչ» վիպերգի ժամանակակից կրողները բանագետներ, երաժշտագետներ են և նախկին վանեցիների սփյուռքաբնակ ժառանգները: |
Հայոց ցեղասպանության հետևանքով վիպերգը կորցրեց իր կենցաղավարման բուն տարածքը` Վան-Վասպուրականը, ինչի արդյունքում նրա հիմնական կրողները հայտնվեցին օտար մշակութային պայմաններում: Նման իրավիճակում «Կարոս խաչը» աստիճանաբար դուրս մղվեց կիրառությունից, խախտվեց նրա ժառանգական փոխանցման ավանդույթը: Վիպերգն ունի աղբյուրագիտական նշանակություն հայ ժողովրդի կողմից քրիստոնեության ընդունման և առաջին խաչերի ստեղծման պատմության ուսումնասիրման համար, հետևաբար, նրա վերականգնումը կարևորվում է նաև ազգային ինքնության պահպանության տեսանկյունից: |
2. |
Լարախաղացություն (փահլևանի խաղեր) |
ժողովրդական պարարվեստ, ծիսական պար |
Լարախաղացությունը հայ ժողովրդի թատերական-պարային ներկայացումներում զբաղեցնում է կարևորագույն տեղերից մեկը, որի արմատները գնում են դեպի հեթանոսական պաշտամունքային թատրոն: Լարախաղացը (փահլևան, պարանագնաց, պարանախաղաց, ճամբազ, քանդրբազ, ձողագնաց) Սուրբ Կարապետի ուխտավորն է: Ըստ ավանդության` Մշո Սուրբ Կարապետ վանքի ուխտավորներ են եղել միջնադարյան Հայաստանի երգիչները, գուսաններն ու լարախաղացները: Ըստ էության, հեթանոսական ժամանակաշրջանի այս պաշտամունքային ավանդությունը քրիստոնեացվել է, և ավելին` նրան տրվել է քրիստոնեական սրբի հովանավորություն: Լարախաղացը հայտնվում է կարմիր կամ ծիրանագույն ատլասե արխալուղով, որը կոճկված է, իսկ պարանոցի մոտ` բաց, առանց կոճակների: Պարանոցը զարդարում էին մետաքսե, ճերմակաթույր, ժանեկազարդ կրծկալ-օձիքը և հուռութների ժապավենները, որոնք գունավոր եռանկյունիների ձև ունեին ու նման էին ծաղիկների: Դրանցում Նարեկացուց կամ «Ժամագրքից» գրված աղոթքներով թղթեր կային: Ներկայացումն սկսվում է զուռնա-դհոլի նվագածությամբ: Լարախաղացը վերցնում է հավասարակշռության ձողը և դանդաղ ու հանդիսավոր բարձրանում թեք լարի վրայով: Ձողափայտը և նրա ուղիղ մարմինը խաչի են նմանվում: Լարախաղացը, վեր բարձրանալով, սրբազան արարողություն է կատարում, քանի որ իր գործը նա համարում է սրբին ծառայելու տեսակ: Հասնելով կայմի ծայրին` լարախաղացը կանգ է առնում, ձողափայտը մոտեցնում է շուրթերին, ինչպես խաչն են համբուրում և, հայացքը բարձրացնելով դեպի երկինք, արտասանում է. «Մշու սուլթան Սուրբ Կարապետ, մեռնեմ քո զորութենին. ես վերու էս թարազու քու զորութենով ուժովցած. ընձի ամոթով չանես»: Այս աղոթքով լարախաղացն օգնություն է աղերսում հովանավոր սրբից, որից հետո աջ ոտքը սեղմում է լարին, դանդաղ սահեցնելով առաջ հրում, ապա հենման կետից պոկում ձախ ոտքը և թռիչքաձև վազքով անցնում լարի մյուս ծայրն ու պարելով հետ գալիս: Մինչ լարախաղացը լարի վրա է` ներքևում հայտնվում է ծաղրածուն՝ կարճ ճիպոտը ձեռքին: Լարախաղացն ու ծաղրածուն հակոտնյա կերպարներ են` լարախաղացը՝ իմաստուն, ամենակարող ու անձնուրաց, իսկ ծաղրածուն` վախկոտ ու անհեթեթ: Ներկայացման ընթացքում ծաղրածուի դերը գնալով փոքրանում է, լարախաղացինը` մեծանում: Լարախաղացությունը, որպես միջնադարյան ծիսական խաղ, չունի դրությունների պատճառահետևանքային ընթացք: Դա անկախ դրվագների շղթա է, որի սկիզբն ու ավարտը տեսնում ենք հնարների աստիճանական բարդացման մեջ, ինչը նշանակում է հերոսականի վեհացում, աստվածայինի ու հրաշալիի հաստատում, և ծաղրածուի դերի նսեմացման մեջ արտահայտվում է առօրեականի պարտությունը: Լարախաղացները ելույթ են ունենում հիմնականում կրոնական տոներին` վանքերի ու եկեղեցիների մոտ: Այսօր լարախաղացների կարելի է հանդիպել քաղաքային հրապարակներում, մարդաշատ ճանապարհների եզրերին, գյուղամեջերում: |
Հեթանոսական ժամանակաշրջանի ժողովրդական ներկայացումների տվյալ բնագավառը սերտորեն առնչվում է Առաջավոր և Փոքր Ասիայի ժողովուրդների պաշտամունքային ավանդույթներին: Այն մասին, որ լարախաղացակրոբատների արվեստը հայտնի էր դեռևս հեթանոսական ժամանակներից, վկայված է հռոմեացի կատակերգու Պուբլիոս Տերենտիոսի (Ք. ա. 194-159 թթ.) «Սկեսուրը» ստեղծագործության մեջ: Հայ մատենագիտության մեջ սրա մասին առաջին վկայությունը տալիս է Դավիթ Անհաղթի «Սահմանքը»: Այն, իրավամբ, համարվում է թատրոնի և կրկեսի նախատիպ: Քրիստոնեության ընդունումից հետո եկեղեցին ոչ միայն հանդուրժեց այս արվեստը, այլև ժամանակի ընթացքում սկսեց հովանավորել այն: Դարեր շարունակ լարախաղացությունը հայ ժողովրդի կյանքում առավել ակտիվ կենսավարում ունեցող արժեքներից է եղել և կազմել է տոնախմբությունների անքակտելի մասը: Այն որոշակի վերելք ապրեց նաև խորհրդային ժամանակաշրջանում: Անկախության առաջին տարիներին ստեղծված սոցիալ-տնտեսական և մշակութային իրավիճակի պատճառով լարախաղացությունը կորցրեց իր երբեմնի նշանակությունը և հայտնվեց մոռացության եզրին: |
Հաշվի առնելով, որ լարախաղացությունը սերտորեն առնչվում էր Մշո Սուրբ Կարապետի պաշտամունքին, այն հիմնականում տարածված էր Տարոն աշխարհում, մասնավորապես, մշեցիների շրջանում: Հետագայում այն մեծ տարածում գտավ բոլոր ազգագրական շրջաններում: Այսօր լարախաղացների կարելի է հանդիպել ՀՀ Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերում, Երևանի մի շարք հին թաղամասերում: |
Լարախաղացությունը երկարատև, բարդ ուսուցման գործընթաց է, պահանջում է մարմնամարզական լավ պատրաստվածություն: Մյուս կողմից էլ` հասարակության մեջ առկա է այս արվեստի վերաբերյալ տեղեկույթի պակաս, ինչն էլ պատճառ է դառնում լարախաղացների նկատմամբ հետաքրքրության նվազման: Երիտասարդները վստահ չեն, որ, լարախաղաց դառնալով, կարող են հոգալ իրենց կեցությունը, հետևաբար, խուսափում են այս արվեստում մասնագիտացման ուղին ընտրելուց: Լարախաղացությունը հայ ժողովրդի ազգային ինքնության գեղեցիկ արտահայտչամիջոցներից մեկն է: Դրա պահպանությունը և կենսունակության խթանմանը նպաստող միջոցառումների կազմակերպումը հնարավորություն կտան սերունդների միջև ստեղծելու առավել ամուր կապ, ինչպես նաև կապահովեն լարախաղացության միջոցով միջազգային հանրության հաղորդակցությունը հայ ժողովրդի գեղարվեստական ու հավատալիքային պատկերացումներին, խորհրդանշանային համակարգին: |
3. |
«Վիճակի երգեր» |
ժողովրդական երաժշտարվեստ, ժողովրդական բանահյուսություն, ժողովրդական տոներ |
Ավանդական գարնանային տոնաշարի, մասնավորապես, Համբարձման տոնի հիմնական բաղկացուցիչն է: Խիստ քնարերգական երգեր են, որոնց միջոցով արտահայտվում են ինչպես սիրո, սեռերի հարաբերությունների մասին պատկերացումները, այնպես էլ՝ փոխադարձ հարաբերությունները, պատկերացումները: Դրանք կատարվում են նաև գուշակությունների նպատակով: Վիճակի երգերում ցայտուն արտահայտվում է նաև տիեզերական մարմինների և երևույթների կապն անհատի և հասարակության հետ: Մեկ նմուշ` |
Վկայված են վաղ միջնադարից, բայց նմուշները գրանցվել են 19-րդ դարից և 20-րդ դարի ընթացքում: |
Պահպանվել են շատ տարեց բնակչության միջավայրում, ամբողջ հայ ժողովրդի մեջ: |
Խորհրդային տարիների տոնածիսական կյանքի գաղափարախոսական համահարթեցման պայմաններում մոռացված լինելով` վիճակի երգերը դարձել են պակաս ճանաչված: Երիտասարդ սերունդը հետաքրքրված է ավանդական մշակույթով և համապատասխան միջոցառումների իրականացման պարագայում հնարավոր է պաշտպանել վիճակի երգերի կենսունակությունը: Արժեքի կենսունակության պաշտպանությունը կնպաստի ինչպես սերունդների փոխհաղորդակցությանը, այնպես էլ սեռերի` աղջիկների և տղաների հարաբերությունների ամրացմանը: Վիճակի երգերը կատարման համապատասխան միջավայրի առկայության դեպքում կարող են նպաստել հասարակության ընդհանուր կենսունակության, հասարակական խմբերի և համայնքների ներքին հարաբերությունների ամրապնդմանը: Արժեքը կարևորվում է նաև նրանով, որ վիճակի երգերի միջոցով հնարավոր է վերստեղծել երաժշտական բանահյուսության դաշտը: |
4. |
«Ավետիս» |
ժողովրդական բանահյուսություն, երաժշտաբանաստեղծական ժանր |
Տարբեր դարաշրջաններում հայերն ունեցել են գարնանային, ամառային և աշնանային Նոր տարվա տոներ: Քրիստոնեության հաստատումից հետո ամենատարածված Ամանորը եղել է Սուրբ Ծնունդը, այսինքն` ձմեռային արևադարձի օրը, որին էլ նվիրված են բազում հատուկ ծիսական երգեր` «ավետիսներ»: «Ավետիս» կոչվում է այն երգը, որը Սուրբ Ծննդյան տոնի երեկոյան երգում են մեծ մասամբ տղա (որոշ շրջաններում` նաև աղջիկ) երեխաները: Տնետուն շրջելով՝ նրանք ավետում էին Քրիստոսի ծննդյան լուրը և մաղթանքներ անում ընտանիքների անդամներին ու դրա դիմաց հավաքում քաղցրեղեն: Ավետիսները երբեմն մեկնաբանվում են իբրև քրիստոնեական ժողովրդական երգեր: Դրանց որոշ մասը բանաստեղծական բովանդակությամբ և երաժշտական լեզվի մասնակի առանձնահատկություններով նմանվում է հայ եկեղեցական երաժշտությանը: Ավետիսներ երգվել են նաև Զատկին, որը, հատկապես, միջագետքյան ազդեցության շրջանում եղել է հայերի գարնանային Նոր տարին: Կարևորվում է որպես կրոնական և ժողովրդական համալիր երաժշտարվեստի և ժողովրդական բանահյուսության նմուշ` բարեկեցության, բարոյականության, արդարության և արարչագործության մասին ժողովրդական պատկերացումներով: Նշանակությունը կարևորվում է ժողովրդական ստեղծագործական հնարավորությունների բացահայտման տեսանկյունից: |
Վկայված է վաղ միջնադարից, սակայն նմուշները գրանցվել են 19-րդ դարից և 20-րդ դարի ընթացքում: Ավետիսների ժանրը հայերի շրջանում ձևավորվել է, հավանաբար, նախաքրիստոնեական ժամանակաշրջանում: Պահպանելով զարգացման մի քանի փուլերի նշմարելի առանձնահատկություններ` ավետիսները ներկայանում են կիրառական և բովանդակային ավարտուն տեսքով ու հստակ կառուցվածքով: Ծիսականի և վիպականի սահմանագծում գտնվող իրենց բանաստեղծական տեսքով և երաժշտությամբ ավետիսները յուրահատուկ տեղ են գրավում ոչ միայն տոմարային երգերի շարքում, այլև հայկական ժողովրդական երգաստեղծության մեջ՝ ընդհանրապես: 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին կային «Ավետիս» երգողների և ստեղծողների կայուն երիտասարդական ու պատանեկան խմբեր, որոնք իրենց հմտությունները փոխանցում էին հաջորդ սերնդին՝ հատուկ այդ նպատակով ձևավորված «դպրոցներում»: |
ՀՀ տարածքում ավետիսների՝ կենցաղում կիրառությունը գործնականում դադարել է, մասամբ շարունակվում է սփյուռքի որոշ գաղթօջախներում, պահպանվել է միայն շատ տարեց բնակչության միջավայրում: |
Հայաստանում ավանդույթները կորցրած Ծննդյան տոնը Նոր տարվա տոնակատարության բնական շարունակությունը չի դառնում: Նոր տարին քաղաքացիական է, Ծնունդը` եկեղեցական-կրոնական, և, որպես տոնական մեկ միավոր, դրանք միմյանց հետ աղերսներ չունեն: Խորհրդային տարիների տոնածիսական կյանքի գաղափարախոսական համահարթեցման պայմաններում մոռացված լինելով` ավետիսները դարձել են պակաս ճանաչված: Մշակութային որոշ միջոցառումների շնորհիվ հնարավոր դարձավ ՀՀ Արագածոտնի մարզում ակտիվացնել ավետիսների կիրառումը` ստեղծելով նպաստավոր պայմաններ՝ տարեցներից երիտասարդներին փոխանցման համար: |
5. |
«Խաչբուռ» |
բնության և տնտեսության զարգացման մասին պատկերացումներ, ժողովրդական տոներ |
Հացահատիկի հասունացման շրջանում հասկերից հյուսվող կանացիակերպ կամ խաչաձև, ծառաձև պատկերներ, որոնք պարունակում էին հացահատիկի պաշտամունքի դրսևորումներ և հացահատիկի հասկերի օգտագործման միջոցով` հացահատիկը հովանավորող ուժերին զոհաբերության խորհուրդը: Վարդավառին կամ Աստվածածնի տոնին նվիրաբերվում էին եկեղեցիներին: Օգտագործվում էին (են) որպես հացահատիկի շտեմարանների պահպանակներ, որպես տան զարդ: Խաչբուռը Վարդավառ տոնի խորհրդանշաններից մեկն է: Հնձվորներն արտերում հունձն սկսելուց առաջ խաչբուռներ էին հյուսում, որոնք հիշեցնում էին կնոջ արտաքինը, և նվիրում իրենց արտատերերին: Խաչբուռ ստացած տանտիկինները, որպես օրվա գլխավոր զարդ ու խորհրդանիշ, դրանք դնում էին ցորենի կամ ալյուրի ամբարի վրա և պահում մինչև հաջորդ Վարդավառ: Խաչբուռների կարելի է հանդիպել առանձին ընտանիքների պատերին փակցրած, երբեմն նաև` գյուղական գրասենյակներում: Նախնական գործառույթները եղել են տարբեր՝ |
Վկայված է վաղ միջնադարից: Առաջին գրավոր հիշատակությունն Ագաթանգեղոսինն է, բայց պատկերային և կիրառական նմուշները գրանցվել են 19-րդ դարից և 20-րդ դարի ընթացքում: Որոշ հետազոտողներ խաչբուռի մեջ տեսնում են բերքի հովանավոր Անահիտ աստվածուհու ծպտված կերպարը և նրա պաշտամունքի թաքուն պահպանվածությունը հայերի կենցաղում: |
Պահպանվել է միայն գյուղական բնակչության միջավայրում: |
Հայաստանի Հանրապետության տարածքում խաչբուռների՝ կենցաղում կիրառությունը խիստ նվազել է, պահպանվել է գյուղական բնակչության առանձին խմբերում: Ավանդույթի կենսունակության ակտիվացումը կնպաստի գեղագիտական ճաշակի և ժողովրդական մշակույթի ժառանգորդմանը, տոնահանդեսի մշակույթի զարգացմանը: |
6. |
Ասեղնագործություն |
ավանդական արհեստների հետ կապված հմտություններ և գիտելիքներ, դեկորատիվ-կիրառական արվեստի ժանր |
Ասեղնագործությունը դեկորատիվ-կիրառական արվեստի հնագույն տեսակներից է: Հայկական ասեղնագործ արվեստը մեծ տեղ է գրավում ոչ միայն ազգային գեղարվեստական մշակույթում, այլև կարևոր ներդրում է համաշխարհային արվեստի գանձարանում: Հայ կնոջ համար ասեղնագործությունը գեղեցիկի չափանիշ է, սեփական հմտության ու վարպետության արտահայտություն: Հայկական ասեղնագործությունն ինքնատիպ է. տարբերվում է զարդանախշերով, զարդակարերով, կատարման տեխնիկայով, գույներով և ոճով: Հայկական ասեղնագործության մեջ առկա են երկրաչափական, բուսական, կենդանական, երկնային մարմինների երևակայական ձևերի պարզ ու բարդ բովանդակությամբ զարդանախշեր, պատկերագրություններ: Երկրաչափական զարդանախշերի մեջ հաճախ հանդիպում է շրջանագիծը` որպես պտուղների և սերմերի դրսևորման ձև: Քառակուսին, շեղանկյունը ներկայացնում էին մարդու բնակարանը, դաշտը, արտը, կորաձև գծերը` լեռների ու ձորերի ուրվագիծն են: Մեծ տեղ են զբաղեցնում բուսական մոտիվները, որոնց գլխավոր արտահայտությունը Կենաց ծառն է: Կենդանական նախշերում առկա են Հայաստանում բնակվող վայրի և ընտանի կենդանիների պատկերները` կապված նախնադարյան մարդու պաշտամունքի, կենցաղի հետ: Ասեղնագործության համար օգտագործվող հիմնական նյութերն են գործվածքը (կտորը) և թելերը: Դրանց ընտրությունը կախված է այն բանից, թե ասեղնագործությունն ինչ նպատակով է կատարվում, ինչպիսի կարատեսակով, ինչ զարդանախշ է ասեղնագործվում: Աշխատանքային գործիքներն են՝ մատնոցը, մեծ ու փոքր մկրատները, սանտիմետրաժապավենը, պատճենաթղթերը, քանոնը, թափանցիկ թղթերը, ոսկրե կամ մետաղե հելունը, գնդասեղները: Ասեղնագործությունը կատարվում է օղակների օգնությամբ: Այն զգալիորեն հեշտացնում է ասեղնագործելը, կտորը պահում է ձգված վիճակում և ասեղնագործվող զարդանախշը պահպանում է ձևափոխվելուց: Բոլոր զարդակարերը կարելի է բաժանել երկու խմբի: Առաջին խումբը կազմում են համրովի զարդակարերը, որոնց թվին են պատկանում խաչկարի և թելքաշի ասեղնագործության տեսակները: Երկրորդ խմբի մեջ մտնում են ազատ զարդակարերը, որոնք կատարվում են ըստ նախօրոք գծված զարդանախշի` առանց հաշվելու: Դրանց թվին են պատկանում հարթակարերը: Հայտնի են կարերի հետևյալ տեսակները` շարակար, դարձակար, ցողունակար, պարանակար, պատկար, շղթայակար, օղակար, խաչկար, հանգուցային կարեր, վերադիր կար, հարթակար, գեղարվեստական հարթակար, ստվերի կար, Զեյթունի կար, Մարաշի կարեր, Այնթապի ասեղնագործություն, Քիլիսի կար, Տարսոնի կար, Սվազի կար, քանդակար (թելքաշ ասեղնագործություն): |
Հայ ժողովրդի ասեղնագործ արվեստն անցել է երկարատև պատմական ուղի, հաստատվել որպես ժողովրդի հոգեբանության, ինտելեկտի ու ճաշակի զարգացումն իր մեջ կրող գեղարվեստական գործունեության ոլորտ: Հին հայկական ասեղնագործության բարձր աստիճանի մասին են վկայում մատենագրական տվյալները (Ագաթանգեղոս, Մովսես Խորենացի, Անանիա Շիրակացի, Մովսես Կաղանկատվացի, Հովհաննես Դրասխանակերտցի, Թովմա Արծրունի, Ստեփանոս Տարոնեցի և ուրիշներ): Դեռևս 5-րդ դարից պահպանվել են նկարագրություններ, վկայություններ ասեղնագործ շքեղ հանդերձանքի, եկեղեցական զարդարանքների մասին: Հայկական ասեղնագործությունը հիմնականում զարգացել է երեք ճյուղով` |
Կրողները հիմնականում Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, սփյուռքի հայկական գաղթօջախներում միջին տարիքի և տարեց կանայք են: |
Հայոց ցեղասպանության հետևանքով կորսվեց ասեղնագործության ավանդական տարածքների և արվեստի այս տեսակի կրողների միջև կապը: Հայաստանում այն ընթացավ տարերային կերպով` մոռացության եզրին հասցնելով առանձին դպրոցների տեխնիկական առանձնահատկությունները: Կենցաղում նվազել է ասեղնագործ պարագաների կիրառությունը, ինչի արդյունքում էլ խաթարվել է ընտանիքում այս արվեստի բնականոն ժառանգական փոխանցումը: Ուսուցման ճիշտ մեթոդիկայի կիրառման դեպքում հնարավոր է ակտիվացնել կենսունակությունը, ինչը կնպաստի գեղագիտական ճաշակի և ժողովրդական մշակույթի ժառանգորդմանը: |
7. |
Բարեկենդան |
ժողովրդական տոն |
Բարեկենդանը բուն ժողովրդական տոն է, որը շարժական է՝ պայմանավորված Զատիկով: Տևողությունը երկու շաբաթ է: Երկրորդ շաբաթը կոչվում է Բուն Բարեկենդան: Տոնը բնութագրվում է համայնական երգ ու պարով, խնջույքով, զանազան խաղերով ու զվարճություններով, դիմակավորված ներկայացումներով, ավանդական կանոնավորված կենցաղային բարքերի գլխիվայր շրջմամբ (ներառյալ վանական խստակյաց բարքերով` Աբեղաթողի ծեսով), բազմազան ու համադամ ուտեստով և այլն: Լինելով շարժական՝ տոնը կատարվում էր փետրվարին կամ մարտի սկզբին և կապ ուներ գարնան սկսվելու հետ։ Զվարճություններն արթնացող բնությանն ուրախ դիմավորելու խորհուրդն ունեին, ու մարդիկ միմյանց մաղթում էին բարի կենդանություն: Բարեկենդանյան ներկայացումները խմբավորվում են կենցաղային, պատմական, էթնոմշակութային, սիրային, ներհամայնքային կամ միջհամայնքային կոնֆլիկտները և արժեքային համակարգը ներկայացնող թեմաների շուրջ: Պարերգերը բազմաթիվ էին: Տարբեր ազգագրական գավառներում երգվում էին տարբեր բարբառներով, մեծ մասը՝ սիրային, պանդուխտի կարոտի, ապրելու ուրախության բովանդակությամբ: |
Բարեկենդանն ընդհուպ մինչև 20-րդ դարի սկիզբը հայկական ամենասիրված տոներից էր` ներկայացումներով, խաղերով, պարերով, խնջույքներով, հնարամտություններով, զվարճանքներով, դիմակներով, կերպարանափոխումներով: Քսաներորդ դարի սկզբներին ընդհատված հայոց Բարեկենդանը մեծ ընդհանրություններ ուներ եվրոպական և սլավոնական ժողովուրդների դիմակահանդեսների հետ: 20-րդ դարի տնտեսական, քաղաքական, հասարակական, մշակութային կյանքի խելահեղ արագությունը, մարդկանց մշակութային, գեղագիտական և հասարակական նոր պահանջմունքները, արագ տեղաշարժման հնարավորությունները, լրատվական դաշտի մատչելիությունը, անշուշտ, ներգործում են նաև տոնահանդեսների ընթացքի, ձևի, բովանդակության, իմաստի փոփոխությունների վրա։ Այդ առումով Բարեկենդանը ևս նոր զարգացումներ է ապրում՝ ինչպես ավանդական տոնահանդեսի վերածննդի, այնպես էլ՝ ծավալների և նոր ձևերի զարգացումների իմաստով։ |
ՀՀ տարածքում Բարեկենդանի՝ կենցաղում կիրառությունը գործնականում դադարել է, մասամբ շարունակվում է սփյուռքի որոշ գաղթօջախներում: Պահպանվել է միայն շատ տարեց բնակչության միջավայրում: |
Բարեկենդանը կարող է վերածնվել և իր հախուռն տոնահանդեսով դրականորեն ազդել Հայաստանի հասարակության տարբեր շերտերի և |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.11.2023, N 2097-Ն | 02.12.2023, N 36-Ն | |
04.11.2021, N 1825-Ն | 06.11.2021, N 36-Ն | |
21.02.2019, N 130-Ն | 07.03.2019, N 36-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|