Գլխավոր տեղեկություն
Համար
N 1726-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.01.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.01.12/2(805) Հոդ.4
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.01.2011

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 դեկտեմբերի 2010 թվականի N 1726-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 840-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «2010 թվականի մայիս-հոկտեմբեր ամիսներին Չինաստանի ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում կայանալիք` «Բարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կյանք» խորագրով Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության պաշտոնական մասնակցության պայմանագրի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մասնակցության միջոցառումները նախապատրաստելու և անցկացնելու մասին» N 840-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2010 թ. դեկտեմբերի 30
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

դեկտեմբերի 23-ի N 1726-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍ-ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՆՀԱՅ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ` «ԲԱՐԵԿԵՑԻԿ ԿՅԱՆՔ, ԲԱՐԵԿԵՑԻԿ ՔԱՂԱՔ» ԽՈՐԱԳՐՈՎ ՇԱՆՀԱՅ ԷՔՍՊՈ-2010 ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

 Միջոցառումը

   Աշխատանքների նկարագիրը 

 Նախատեսվող ժամկետը 

 Պատասխանատու կատարողը

 Աշխատանքի կատարման վիճակը

1

2

3

4

5

6

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՇՐՋԱՆ

1.

Ազգային օրվա հայտի ներկայացում կազմակերպիչներին

Ցուցահանդեսի ընթացքում Հայաստանի ազգային օրվա անցկացման համար անհրաժեշտ է ներկայացնել հայտ կազմակերպիչներին, որում կնշվի նախընտրելի ժամկետը: Հայաստանի ազգային օրվա համար ներկայացվել է առաջարկություն անցկացնել այն 2010 թ. սեպտեմբերի 21-ին:

2009 թ. 1-ի եռամսյակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ

կատարված է

2.

Հայաստանյան մասնակցության հայեցակարգի մշակում

Կմշակվի հայաստանյան մասնակցության հայեցակարգը, որը հիմք կհանդիսանա ցուցահանդեսին մասնակցության խորագրի ներկայացմանը: Ստեղծագործական խումբը կնախագծի տաղավարը` ըստ մշակված հայեցակարգի։

2009 թ. 1-ին և 2-րդ եռամսյակներ

«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ

Կազմակերպչական կոմիտե

կատարված է

3.

Տեղեկատվության և համագործակցության մասին նամակ-առաջարկ կազմակերպություններին

Զարգացման հայկական գործակալության կողմից կուղարկվեն նամակներ՝ համապատասխան տեղեկատվություն ստանալու համար, ինչպես նաև կոմերցիոն մասի կազմակերպման մասին։

 

2009 թ. 1-ին և 2-րդ եռամսյակներ

«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ

կատարված է

4.

Մասնակցության պայմանագրի ներկայացում ՀՀ կառավարություն` հաստատելու նպատակով

Չինական կողմից ստացված մասնակցության պայմանագրի ձևի հիման վրա կլրամշակվի հայաստանյան մասնակցության պայմանագիրը, որը կուղարկվի ՀՀ կառավարություն` հավանություն ստանալու նպատակով:

2009 թ. 1-ին և 2-րդ եռամսյակ

«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ

 ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

կատարված է

5.

Կոմերցիոն մասի կազմակերպում

Կոմերցիոն մասով նախատեսվում է  Կազմակերպչական կոմիտեի ներկայացմամբ տարբեր միջոցառումների կազմակերպում, որոնք կխթանեն և  կաջակցեն կոմերցիոն մասի գործունեությանը: ԶՀԳ-ն և «Արմենիան Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերությունը համատեղ կֆինանսավորեն այդ միջոցառումները:

2009 թ. 4-րդ եռամսյակ

2010 թ. 1-ին, 2-րդ, 3-րդ և
4-րդ եռամսյակներ

«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ

«Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն

Կազմակերպչական կոմիտե

կատարված է

6.

Հաստատված մասնակցության պայմանագրի կնքում կազմակերպիչների հետ

ՀՀ կառավարության կողմից հաստատված մասնակցության պայմանագիրը կկնքվի կազմակերպիչների հետ:

2009 թ. 2-րդ եռամսյակ

«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

կատարված է

7.

Տաղավարի նախագծում

Կնախագծվի ՀՀ տաղավարը, կկատարվեն դիզայներական մշակումները, կհաստատվի էքսպոզիցիան, տաղավարը կներկայացվի 3-Դ անիմացիայի միջոցով: Ընտրված ճարտարապետական ընկերության կողմից կպատրաստվի և կթարգմանվի չիներեն նախագծի կառուցապատման և ձևավորման պլանը։

2009 թ. 3-րդ եռամսյակ

Կազմակերպչական կոմիտե

«Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն

կատարված է

8.

Չինական կողմին ֆինանսական աջակցության հայտի ներկայացում

Պայմանագիրը կնքելուց հետո բանակցություններ կվարվեն չինական կողմի հետ և կներկայացվի ֆինանսական աջակցության հայտ:

2009 թ. 2-րդ եռամսյակ

«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

կատարված է

9.

Ցուցահանդեսի կազմակերպիչների կողմից արտոնագրված ընկերության ընտրություն

ՀՀ տաղավարի ներքին հարդարանքը պետք է իրականացնի կազմակերպիչների կողմից արտոնագրված ընկերություններից մեկը, որի ընտրությունն էլ կկատարվի մրցույթի միջոցով։

2009 թ. 2-րդ և 3-րդ եռամսյակներ

«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ

Կազմակերպչական կոմիտե

«Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն

կատարված է

10.

Ցուցահանդեսի գովազդային նյութերի պատրաստում և ձեռքբերում

Կազմակերպչական կոմիտեի կողմից կներկայացվեն այն ընկերությունները, որոնցից կպահանջվի հետևյալը` հուշանվերների պատրաստում, Հայաստանը ներկայացնող գրքերի, ամսագրերի, ազգային օրվա հրավիրատոմսերի, թռուցիկների, թղթապանակների և այլ անհրաժեշտ նյութերի պատրաստում և տպագրում, Հայաստանը գովազդող վերնաշապիկների և Հայաստանի մասին տեսահոլովակի ստեղծում

2010 թ. 1-ին, 2-րդ, 3-րդ և
4-րդ եռամսյակներ

«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ

Կազմակերպչական կոմիտե

 «Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն

կատարված է

11.

ՀՀ տաղավարի ցուցանմուշների և դեկորացիաների ձեռքբերում ընտրված ընկերություններից

Կազմակերպչական կոմիտեի կողմից ընտրված ընկերությունները  կիրականացնեն ՀՀ տաղավարում ցուցադրվելիք ցուցանմուշների, թեմատիկ դեկորացիաների պատվիրում և ձեռքբերում, ինչպես նաև Հայաստանը, Հայկական տաղավարը և Աշխարհի քաղաքը ներկայացնող կայքերի և համակարգերի պատրաստում և արդիականացում: Դրանք պետք է համապատասխանեն ՀՀ տաղավարի ընդհանուր թեմատիկային:

2010 թ. 1-ին, 2-րդ, 3-րդ և
4-րդ եռամսյակներ

«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ

Կազմակերպչական կոմիտե

«Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն

կատարված է

12.

Ցուցանմուշների և այլ անհրաժեշտ պարագաների տեղափոխում ցուցահանդես

Ձեռք բերված նյութերը և դեկորացիաները կհավաքագրվեն, կփաթեթավորվեն, ընտրված ընկերության կողմից կմաքսավորվեն Հայաստանում, կառաքվեն, կմաքսազերծվեն Չինաստանում, կառաքվեն ցուցահանդես, կպահեստավորվեն ցուցահանդեսի տարածքում։ Ցուցահանդեսի հետ կապված փաստաթղթերը կուղարկվեն և կառաքվեն` կմատուցվի սուրհանդակային և փոստային ծառայություն:

2009 թ. 4-րդ եռամսյակ 2010 թ. 1-ին 2-րդ, 3-րդ և
4-րդ եռամսյակներ

«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ

«Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն

կատարված է

13.

ՀՀ տաղավարի ներքին հարդարանք և դեկորացիաների տեղադրում

Կազմակերպչական կոմիտեի կողմից ընտրված արտոնագրված ընկերությունների կողմից կիրականացվի ՀՀ տաղավարի ներքին հարդարանքը և դեկորացիաների տեղադրումը` կազմակերպչական կոմիտեի կողմից ներկայացված նախագծի հիման վրա:

2009 թ. 4-րդ եռամսյակ
2010 թ. 1-ին և 2-րդ եռամսյակներ

«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ

Կազմակերպչական կոմիտե

 «Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն

կատարված է

14.

Մուլտիմեդիա ծրագրի պատվիրում

Տաղավարում առկա տեղեկատվական ակտիվ էկրանների (touch screen) մրցութային կարգով ընտրված ընկերությունից կպատվիրվեն համապատասխան համակարգչային ծրագրեր, որոնք էլեկտրոնային ձևով կներկայացնեն ՀՀ տաղավարը և Հայաստանը:

2009 թ. 4-րդ եռամսյակ

«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ

«Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն

Կազմակերպչական կոմիտե

կատարված է

15.

Տաղավարի նախապատրաստման նպատակով աշխատողների գործուղում Շանհայ

ՀՀ տաղավարի շինարարության ընթացքի վերահսկման համար կապալառու ընկերությունների հետ բանակցությունների իրականացման նպատակով ԶՀԳ-ի աշխատողներն ու կազմակերպչական կոմիտեի անդամները կգործուղվեն Շանհայ:

2009 թ. 4-րդ եռամսյակ
2010 թ. 1-ին և 2-րդ եռամսյակներ

«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ

Կազմակերպչական կոմիտե

կատարված է

16.

Գույքի ապահովագրություն

Ցուցահանդեսի անցկացման ժամանակահատվածում ցուցադրվելիք գույքն ապահովագրվելու է կազմակերպիչների կողմից արտոնագրված ընկերության կողմից:

2010 թ. 4-րդ եռամսյակ

«Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն

կատարված է

17.

Տաղավարի ենթակառուցվածքի ձեռքբերում և մոնտաժում/ տեխնիկական հագեցվածության ապահովում

Ընտրված ընկերության կողմից կիրականացվեն հետևյալ աշխատանքները` օդափոխության համակարգի մոնտաժում և համապատասխան պարագաների ձեռքբերում, գրասենյակի կահավորման և սարքավորումների ձեռքբերում, մոնտաժում և ապամոնտաժում, ջրի և կոյուղու համակարգերի մոնտաժում, էլեկտրականության, հեռահաղորդակցա- կան ցանցի և անվտանգության համակարգերի մոնտաժում և համապատասխան պարագաների ձեռքբերում, մուլտիմեդիա համակարգի, ձայնային համակարգի, լուսավորության համակարգի և վիդեոհամակարգի ձեռբերում և մոնտաժում։

2010 թ. 1-ին և 2-րդ եռամսյակներ

«Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն

կատարված է

ԷՔՍՊՈ-2010 ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆ

18.

Սպասարկող անձնակազմի գործուղում ցուցահանդես

Հայաստանի տաղավարում աշխատանքների իրականացման, համակարգման վերահսկողության նպատակով նախատեսվում է ՀՀ վարչապետի խորհրդականի գործուղում, ինչպես նաև ԶՀԳ-ի,  կազմակերպչական կոմիտեի աշխատողների, 2 ֆրանսիացի մասնագետների գործուղում ցուցահանդեսի անցկացման ընթացքում` 44 անձի հաշվարկով (օրապահիկ, գիշերավարձ, ավիատոմսեր):

2010 թ. ընթացքում

«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ

Կազմակերպչական կոմիտե

կատարված է

19.

Ընթացիկ աշխատանքներ

Տաղավարի աշխատանքների իրականացման համար անհրաժեշտություն կա վարձել համապատասխան մասնագետներ՝ 2 մասնագետ, որոնք կաշխատեն ցուցահանդեսի նախապատրաստման և ամբողջ ցուցահանդեսի ընթացքում, 8 թարգմանիչ և 6 սպասարկող անձնակազմ, ինչպես նաև կազմկոմիտեի 5 անդամ և Կազմկոմիտեի կողմից ընտրված 6 մասնագետ,  որոնք կաշխատեն հերթափոխով՝ ամբողջ ցուցահանդեսի ընթացքում): Կիրականացվեն նաև տաղավարի շահագործման համար անհրաժեշտ ընթացիկ վճարումներ, դրանք են՝ էլեկտրաէներգիայի վճար, ջրմուղ-կոյուղու վճար, հեռահաղորդակցության վճար, աղբահանության վճար, անվտանգության և սանիտարական աշխատանքների վճար, ինչպես նաև տաղավարի շահագործում և դրանից բխող աշխատանքների իրականացում՝ ցուցահանդեսի ընթացքում:

2009 թ. 4-րդ եռամսյակ
2010 թ. ընթացքում

«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ

«Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն

Կազմակերպչական կոմիտե

կատարված է

20.

Ցուցահանդեսի ընթացքում Հայաստանի ազգային օրվա անցկացում

Ցուցահանդեսի անցկացման ընթացքում նախատեսվում է անցկացնել Հայաստանի ազգային օր, որն ըստ նախնական պայմանավորվածու-թյան կանցկացվի 2010 թ. սեպտեմբերի 21-ին: Օրը պատշաճ անցկացնելու նպատակով Հայաստանից ցուցահանդես կգործուղվեն ստեղծագործական համույթներ, ինչպես նաև կիրականացվի ՀՀ պաշտոնական պատվիրակության ընդունելություն: Սեպտեմբերի 21-ին նախատեսվում է կազմակերպել տոնական ֆուրշետ, որտեղ հյուրերը կճաշակեն հայկական ուտեստներ և կկազմակերպվեն ներկայացումներ: Կնկարահանվի ֆիլմ Ազգային օրվա վերաբերյալ, ինչպես նաև նախօրոք նկարահանված տեսահոլովակները կցուցադրվեն այդ օրը:

2010 թ. 3-րդ եռամսյակ

ՀՀ մշակույթի նախարարություն

«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ

Կազմակերպչական կոմիտե

«Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն

Կատարված է

21.

Հայաստանյան մասնակցության ազգային օպերատորի գլխավորությամբ անկախ փորձագետի և կազմակերպիչների կողմից համապա-տասխան փաստաթղթերի ստորագրում, ցուցահանդեսի փակում

ԶՀԳ-ի կողմից կազմակերպիչների հետ միասին կիրականացվեն ցուցահանդեսի կատարողական ակտերի ստորագրման գործընթացները։

2010 թ. 4-րդ եռամսյակ

«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ

 

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

22.

Ցուցահանդեսի ավարտից հետո տաղավարի ապամոնտաժում

Ցուցահանդեսի փակումից հետո կիրականացվեն տաղավարի ապամոնտաժում, գույքի փաթեթավորում, մաքսային ձևակերպումներ և տեղափոխում Հայաստան։

2010 թ. 4-րդ եռամսյակ

«Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն

 

ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾԱԽՍԵՐ

23.

Չնախատեսված ծախսեր

 

2009-2010 թթ. ընթացքում

«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ

«Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն

Կազմակերպչական կոմիտե

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան