Գլխավոր տեղեկություն
Համար
N 75-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.02.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.02.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.02.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.02.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 փետրվարի 2011 թվականի N 75-Ա

 

Ս. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՍԱՖՅԱՆԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ս. Մնացականյանին (համաձայնությամբ) և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության միջազգային վիճակագրական համագործակցության բաժնի պետ Ա. Սաֆյանին 2011 թվականի փետրվարի 21-26-ը գործուղել Նյու Յորք (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)` ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովի 42-րդ նստաշրջանին մասնակցելու համար:

2. Ս. Մնացականյանի և Ա. Սաֆյանի` Նյու Յորք գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ս. Մնացականյանի և Ա. Սաֆյանի` Նյու Յորք մեկնելու հետ կապված հարցերը:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ս. Մնացականյանին գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Նյու Յորք գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. փետրվարի 3
Երևան