ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 նոյեմբերի 2010 թվականի N 1481-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և Հայասատանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Վլադիմիր Մսրյանի մահարձանի պատրաստման, տեղադրման և գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն՝ Վլադիմիր Մսրյանի որդի Արման Մսրյանին տրամադրելու նպատակով Հայասատանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2010 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 2277.41 հազ. դրամ՝ Հայսատանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով)։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. նոյեմբերի 24 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|