Գլխավոր տեղեկություն
Համար
N 1771-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.02.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.02.02/6(809) Հոդ.92
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.01.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.02.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 2010 թվականի N 1771-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 315 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառվող արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) մասին» N 315 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման 2-րդ կետում «հարկային պետական ծառայությունը» բառերը փոխարինել «պետական եկամուտների կոմիտեն» բառերով, «առևտրի և տնտեսական զարգացման» բառերը` «էկոնոմիկայի» բառով և կետից հանել «և էկոնոմիկայի» բառերը.

2) որոշման 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառվող արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) կարգի`

ա. 1-ին կետի երկրորդ պարբերությունը «չհամարվելու ժամանակահատվածում,» բառերից հետո լրացնել «ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողների վրա ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) այն կետերի մասով, որտեղ, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած տեխնիկական կանոնակարգին համապատասխան, առկա են լիցքավորման բաշխիչ աշտարակներ, «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաստատագրված վճար վճարողների վրա` բացառապես հաստատագրված վճարով հարկվող գործունեության մասով (անկախ օրենքով սահմանված սահմանային չափերը գերազանցելու հանգամանքից),» բառերով,

բ. 7-րդ կետի երկրորդ պարբերության առաջին նախադասությունը «անմիջապես հաջորդ տողում» բառերից հետո լրացնել «(սխալ գրառումից հետո գրքում տողեր լրացված լինելու դեպքում` վերջին գրառման տողից հետո)», իսկ երկրորդ նախադասությունը` «սխալ գրառման մասին» բառերից հետո «, նշելով սխալի ուղղման, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, ճիշտ գրառման տողի համարը` հաստատելով գրառում կատարողի ստորագրությամբ:» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հունվարի 21
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան