Գլխավոր տեղեկություն
Համար
N 1773-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.02.2011-19.07.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.03.02/13(816) Հոդ.94
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.01.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.02.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.07.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 2010 թվականի N 1773-Ն

 

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ, ԽՄԵԼՈՒ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հարկ վճարողների կողմից սպառողներին բնական գազի, էլեկտրական էներգիայի, խմելու և ոռոգման ջրի մատակարարման գործարքների վերաբերյալ հարկային մարմին տեղեկություններ ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման դրույթները չեն տարածվում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց բնական գազի, էլեկտրական էներգիայի, խմելու և ոռոգման ջրի մատակարարման գործարքների վրա:

3. Սահմանել, որ սույն որոշմամբ սահմանված տեղեկությունները չեն ներկայացվում`

1) եթե բնական գազի (բացառությամբ ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության մասով), էլեկտրական էներգիայի, խմելու և ոռոգման ջրի մատակարարման գործարքների արժեքը չի գերազանցում մեկ միլիոն դրամը,

2) բնական գազի, էլեկտրական էներգիայի, խմելու և ոռոգման ջրի մատակարարման այն գործարքներին վերաբերող տեղեկությունները, որոնց մասով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1504-Ն որոշման համաձայն էլեկտրոնային եղանակով դուրս են գրվել հարկային հաշիվներ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է որոշման ուժի մեջ մտնելու եռամսյակին հաջորդող ժամանակաշրջանում մատակարարման գործարքների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հունվարի 24
Երևան

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2010 թվականի

դեկտեմբերի 30-ի N 1773-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ, ԽՄԵԼՈՒ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան հարկ վճարողների կողմից սպառողներին բնական գազի, էլեկտրական էներգիայի, խմելու և ոռոգման ջրի մատակարարման գործարքների վերաբերյալ հարկային մարմին տեղեկությունների ներկայացնելու կարգը:

2. Սույն կարգի համաձայն տեղեկություններ ներկայացնում են բնական գազի, էլեկտրական էներգիայի, խմելու և ոռոգման ջրի մատակարարման ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործունեություն իրականացնող վճարողները:

3. Հարկ վճարողներն իրենց կողմից սպառողներին բնական գազի, էլեկտրական էներգիայի, խմելու և ոռոգման ջրի մատակարարման գործարքների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում են իրենց հաշվառման վայրի հարկային մարմին (այսուհետ` հարկային տեսչություն): Տեղեկությունները ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով` «էմ էս էքսել» (MS Exel) ֆայլի տեսքով:

4. Սպառողներին բնական գազի, էլեկտրական էներգիայի, խմելու և ոռոգման ջրի, մատակարարման գործարքների վերաբերյալ տեղեկությունները հարկային տեսչություն ներկայացնում են յուրաքանչյուր եռամսյակի համար` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ներառյալ:

5. Հարկ վճարողները հարկային տեսչություն տեղեկությունները ներկայացնում են`

1) սպառողներին (բացառությամբ ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության մասով) բնական գազի մատակարարման գործարքների վերաբերյալ` համաձայն N 1 ձևի.

2) ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողներին, այդ գործունեության մասով բնական գազի մատակարարման գործարքների վերաբերյալ` համաձայն N 2 ձևի: Ընդ որում, ավտոտրանսպորտային միջոցների գազալցման գործունեություն իրականացնողներին մատակարարված բնական գազի գործարքների վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են ըստ յուրաքանչյուր գազալցման (գազալիցքավորման) կայանի (կետի).

3) սպառողներին էլեկտրական էներգիայի մատակարարման գործարքների վերաբերյալ` համաձայն N 3 ձևի.

4) սպառողներին խմելու ջրի մատակարարման գործարքների վերաբերյալ` համաձայն N 4 ձևի.

5) սպառողներին ոռոգման ջրի մատակարարման գործարքների վերաբերյալ` համաձայն N 5 ձևի:

6. Հարկ վճարողների կողմից նախկինում ներկայացված տեղեկություններում սխալների հայտնաբերման դեպքում կարող են ներկայացվել ճշտված տեղեկություններ, բացառությամբ այն դեպքերի, երբ ճշգրտված տեղեկությունները վերաբերում են հարկային մարմինների կողմից ստուգվող կամ արդեն իսկ ստուգված ժամանակաշրջաններին:

7. Հարկային տեսչությունն ստացված տեղեկությունները երեք աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային կապի միջոցով ներկայացնում է վերադաս հարկային մարմին:

8. Վերադաս հարկային մարմինը հարկային տեսչությունից ստացված տեղեկությունների հետագա օգտագործումն իրականացնում է վերադաս հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱԶԱԼՑՄԱՆ (ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ) ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հարկ վճարողի անվանումը

 

2. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն)

               

3. Տեղեկություն ներկայացնելու ժամանակաշրջանը

տարի

       

թ.

եռամսյակ

 

NN
ը/կ

Սպառող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ

Չափի միավորը (խոր. մետր)

Իրացված բնական գազի ծավալը

Միավորի վաճառքի գինը` առանց ԱԱՀ-ի
 (դրամ)

Ընդհանուր արժեքը` առանց ԱԱՀ-ի (դրամ)

անվանումը կամ անունը և ազգանունը

ՀՎՀՀ-ն

             
             
             
             
             

 Հարկ վճարողի    
 _____________________ _____________________   _____________________

(ներկայացուցչի պաշտոնը)

(ստորագրությունը)

          (անունը, ազգանունը)
 _______ _________________ 20 թ.    

 

Ձև N 2

 

 Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱԶԱԼՑՄԱՆ (ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻՆ` ԱՅԴ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հարկ վճարողի անվանումը

 

2. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն)

               

3. Տեղեկություն ներկայացնելու ժամանակաշրջանը

տարի

       

թ.

եռամսյակ

 

NN
ը/կ

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն)

Հարկ վճարողի անվանումը

Ավտոտրանս-պորտային միջոցների գազալցման (գազալիցքա-վորման) կայանի գտնվելու վայրը (հասցեն)

Մատակարարված բնական գազի ֆիզիկական ծավալը (քանակությունը)(խոր. մետր)

Մեկ խոր. մետր գազի արժեքը` առանց ԱԱՀ-ի (դրամ)

Ընդամենը արժեքը` առանց ԱԱՀ-ի (դրամ)

             
             
             
             

 Հարկ վճարողի    
 _____________________ _____________________   _____________________

(ներկայացուցչի պաշտոնը)

(ստորագրությունը)

          (անունը, ազգանունը)
 _______ _________________ 20 թ.    

 

Ձև N 3

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հարկ վճարողի անվանումը

 

2. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն)

             

3. Տեղեկություն ներկայացնելու ժամանակաշրջանը

տարի

       

թ.

եռամսյակ

 

NN
ը/կ

Սպառող կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

Սպառող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ ՀՎՀՀ-ն

Չափի միավորը, կվտ/ժ

Իրացված էլեկտրա-էներգիայի ծավալը (քանակը)

Իրացված էլեկտրաէներգիայի արժեքը` առանց ԱԱՀ-ի (դրամ)

ԱԱՀ-ի գումարը
 (դրամ)

ցերեկային

գիշերային

ցերեկային

գիշերային

ցերեկային

գիշերային

                   
                   
                   
                   

 Հարկ վճարողի    
 _____________________ _____________________   _____________________

(ներկայացուցչի պաշտոնը)

(ստորագրությունը)

          (անունը, ազգանունը)
 _______ _________________ 20 թ.    

 

Ձև N 4

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հարկ վճարողի անվանումը

 

2. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն)

               

3. Տեղեկություն ներկայացնելու ժամանակաշրջանը

տարի

       

թ.

եռամսյակ

NN
ը/կ

Սպառող կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անձի անունը, ազգանունը

Սպառող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ ՀՎՀՀ-ն

Չափի միավորը

Իրացված ջրի ծավալը (քանակու-թյունը)

Միավորի վաճառքի գինը` առանց ԱԱՀ-ի (դրամ)

Ընդամենը արժեքը` առանց ԱԱՀ-ի (դրամ)

             
             
             
             
             
             
             
             

 Հարկ վճարողի    
 _____________________ _____________________   _____________________

(ներկայացուցչի պաշտոնը)

(ստորագրությունը)

          (անունը, ազգանունը)
 _______ _________________ 20 թ.    

 

Ձև N 5

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հարկ վճարողի անվանումը

 

2. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն)

             

3. Տեղեկություն ներկայացնելու ժամանակաշրջանը

տարի

       

թ.

եռամսյակ

NN
ը/կ

Սպառող կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

Սպառող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ ՀՎՀՀ-ն

Չափի միավորը

Իրացված ջրի ծավալը (քանակը)

Միավորի վաճառքի գինը` առանց ԱԱՀ-ի (դրամ)

Ընդամենը արժեքը` առանց ԱԱՀ-ի(դրամ)

1

2

3

4

5

6

7

             
             
             
             
             
             
             
             

 

 Հարկ վճարողի    
 _____________________ _____________________   _____________________

(ներկայացուցչի պաշտոնը)

(ստորագրությունը)

          (անունը, ազգանունը)
 _______ _________________ 20 թ.    

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.07.2012, N 839-Ն 19.07.2012, N 1773-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան