Գլխավոր տեղեկություն
Համար
N 1768-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.02.2011-16.02.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.03.02/13(816) Հոդ.89
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.01.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.02.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.02.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 դեկտեմբերի 2010 թվականի N 1768-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի N 97-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝

1) մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա երրորդ աշխատանքային օրը համակատարողը միջոցառման համար պատասխանատու մարմին է ներկայացնում ծրագրում ընդգրկված միջոցառումների կատարման ընթացքի մասին հաշվետվություն.

2) մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա ութերորդ աշխատանքային օրը պատասխանատու մարմինը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում հաշվետվություն ծրագրում ընդգրկված միջոցառումների կատարման ընթացքի մասին՝ բացառությամբ այն միջոցառումների, որոնց պատասխանատու մարմինը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն է: Հաշվետվությունը պետք է պարունակի մանրամասն տեղեկատվություն իրականացված (իրականացվող) միջոցառման ազդեցության մասին, մասնավորապես, պետք է ներկայացնել տեղեկատվություն միջոցառման կատարման արդյունքում ընթացակարգերի, դրանց ժամկետների և (կամ) ծախսի կրճատման վերաբերյալ.

3) ապահովել թեժ գծի առկայությունը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համապատասխան պատասխանատուի և (կամ) տնտեսավարողների կողմից բարձրացված խնդիրներին արագ արձագանքելու և օպերատիվ լուծումներ տալու համար: Թեժ գծի մասին տեղեկատվությունը հրապարակել համապատասխան մարմնի կայքի առաջին էջում, փակցնել տնտեսավարողների համար տեսանելի վայրերում, հրապարակել մամուլում և տարածել այլ զանգվածային լրատվության միջոցներով:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝

1) ամփոփել ներկայացված ամսական տեղեկատվությունը և մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 15-րդ աշխատանքային օրը կատարված աշխատանքների ընթացքի մասին հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմեր.

2) նշանակել թեժ գծի պատասխանատու, որը տնտեսավարողների կողմից բարձրացված խնդիրների լուծման նպատակով ոլորտի համապատասխան թեժ գծի միջոցով կաջակցի բարձրացված խնդիրների արագ լուծմանը և կվարի լուծում ստացած խնդիրներին վերաբերող վիճակագրություն:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 21-ի N 97-Ն որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2011 թ. հունվարի 20
Երևան 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

դեկտեմբերի 9-ի N 1768-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Առաջարկվող միջոցառումը

Նպատակը

Իրականացնող մարմինները

Կատարման ժամկետը

պատասխանատու մարմինը

համակատարողը

1

2

3

4

5

6

1. Հարկերի վճարում

1.1.

Իրավական ակտերում փոփոխությունների իրականացում, որի արդյունքում էլեկտրոնային հարկային հաշվետվություններ ներկայացնելու պահանջը կտարածվի 58.35 մլն դրամից ավելի տարեկան շրջանառություն ունեցող հարկատուների վրա:

Էլեկտրոնային հարկային հաշվետվություններ ներկայացնող տնտեսվարող սուբյեկտների ավելացում:

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ ԿԱ ՊԵԿ

01.03.2011 թ.

1.2.

Հարկային հաշվետվությունների ներկայացման գործող իրավական ակտերում փոփոխությունների կատարում, որով հաշվետվությունների ձևերում կսահմանվի տնտեսավարող սուբյեկտների տնտեսական գործունեության տեսակի (ըստ ՏԳՏՀԴ) վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու պահանջ:

Տեղեկատվության հավաքագրման կրկնորդությունների բացառում միասնական դասակարգչային հենքի
վրա միասնական տեղեկատվական շտեմարանի ձևավորման միջոցով:

ՀՀ ԿԱ ՊԵԿ

ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ ԱՎԾ (համաձայնությամբ)

01.03.2011 թ.

1.3.

Իրավական ակտերում փոփոխությունների իրականացում, որով կհանվեն պետական վիճակագրական հաշվետվությունների 1-Ֆ և 2-Ֆ ձևերի,
ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների Ձև N 1
և Ձև N 2-ի ներկայացման պարտադիր պահանջը:

Միևնույն տեղեկատվությունը պարունակող հաշվետվողականության կրկնորդության վերացում:

ՀՀ ԿԱ ՊԵԿ ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ ԱՎԾ (համաձայնությամբ)

01.03.2011 թ.

1.4.

«Շահութահարկի մասին» և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխությունների իրականացում, ինչի արդյունքում կկրճատվեն հարկային վճարումներ անելու և հարկային հաշվետվություններ ներկայացնելու պարբերականությունները:

Շահութահարկի գծով ամսական վճարումները (կանխավճար, շահութահարկի նվազագույն գումար) վճարումները կկրճատվեն 8-ով, ինչպես նաև 8-ով կկրճատվի պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվետվությունը:

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ ԿԱ ՊԵԿ
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

01.02.2011 թ.

1.5.

Քննարկել գույքահարկի և հողի հարկի վճարումների եռամսյակայինից կիսամյակային կամ տարեկան դարձնելու նպատակահարմարությունը և անհրաժեշտության դեպքում
ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել «Հողի հարկի մասին» և «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին իրավական ակտերի նախագծեր:

Հողի հարկի վճարումները կկրճատվեն 2-ով, իսկ գույքահարկինը` 4-ով (շինությունների և փոխադրամիջոցների):

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ ԿԱ ՊԵԿ
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

01.03.2011 թ.

1.6.

Ձեռնարկատիրական գործունեության առարկաների, այսինքն` առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքի, ապրանքների, ինչպես նաև կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների գրանցման պարտադիր պահանջի վերացում էլեկտրոնային եղանակով հատուկ համար և սերիա ունեցող հարկային հաշիվներ կիրառողների համար:

Ձեռնարկատիրական գործունեության առարկաների գրանցման պարտադիր պահանջի և չգրանցելու դեպքում կիրառվող տուգանքների վերացում:

ՀՀ ԿԱ ՊԵԿ

ՀՀ ֆինանսների նախարարություն

01.03.2011 թ.

1.7.

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից հավաքագրվող էլեկտրոնային հաշվետվությունների ընդունման ծրագրի և տնտեսվարողների կողմից օգտագործվող հաշվապահական հաշվառման ծրագրերի ինտեգրացիայի ապահովում:

Բոլոր հարկային հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման տեխնիկական խնդիրների վերացում:

ՀՀ ԿԱ ՊԵԿ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

01.03.2011 թ.

1.8.

Ձեռնարկել միջոցառումներ տնտեսավարողների կողմից օնլայն-բանկինգի ծառայություններից օգտվողների քանակը ավելացնելու ուղղությամբ: ՀՀ կառավարություն ներկայացնել ծառայությունից օգտվողների քանակի վերաբերյալ վիճակագրական տվյալներ:

Հարկերի վճարման համար ծախսվող ժամանակի կրճատում:

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

01.03.2011 թ. շարունակա-կան

1.9.

Հարկային հաշտարարի ինստիտուտ ստեղծելու վերաբերյալ ուսումնասիրության անցկացում և արդյունքների վերաբերյալ հաշվետվության ներկայացում
ՀՀ կառավարություն:

Տնտեսավարողների և հարկային մարմինների միջև ծագող խնդիրների արագ և անաչառ լուծում:

Միջազգային ֆինանսական կորպորացիա (համաձայնությամբ)

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

01.03.2011 թ.

1.10.

ՀՀ կառավարության 2009թ. սեպտեմբերի 17-ի թիվ 1135 որոշմամբ հաստատված «Հայաստանում տեսչական բարեփոխումների հայեցակարգին» համահունչ մշակել և ներդնել ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգ:

Տնտեսավարողների մոտ հարկային ստուգումների իրականացում միայն ռիսկային չափանիշների հիման վրա ընտրության արդյունքում:

ՀՀ ԿԱ ՊԵԿ

ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

01.04.2011 թ.

2. Արտաքին առևտուր

2.1.

«Ապրանքների ծագման երկրի հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 31-ի N 895-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 24-ի N 1246-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 30-ի N 869-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման մեջ փոփոխությունների իրականացում:

Ծագման երկրի հավաստագրերի տրամադրման համար անհրաժեշտ ծախսերի և ժամանակի կրճատում, մասնավորապես` սերիական արտադրության ապրանքներին պարբերաբար ծագման երկրի հավաստագիր տրամադրելիս միայն առաջին անգամ փորձաքննություն իրականացնելու պահանջի սահմանում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ ԿԱ ՊԵԿ

01.02.2011 թ.

2.2.

«Վերահսկվող ապրանքների մաս-նագիտական փորձաքննության անցկացման կարգի մասին»
ՀՀ կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 765-Ն
որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում:

Հսկվող ապրանքների և ոչ նյութական արժեքների մասնագիտական փորձաքննության ժամկետների և վճարի առավելագույն չափի սահմանում, արդյունքում` մաքսային ձևակերպումների համար պահանջվող ժամանակի և գումարների կրճատում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ ԿԱ ՊԵԿ

01.02.2011 թ.

2.3.

Ներմուծման ժամանակ համապատասխանության պարտադիր հավաստման գործընթացի պարզեցման վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի մշակում:

Համապատասխանության պարտադիր հավաստման գործընթացի իրականացումը մաքսազերծումից հետո մինչև իրացնելը իրականացնելու պահանջի սահմանում, արդյունքում` մաքսային ձևակերպումների համար պահանջվող ժամանակի կրճատում: Միաժամանակ ռիսկերի վրա հիմնված ստուգումներ իրականացնելու նպատակով ՀՀ ԿԱ ՊԵԿ-ից անհրաժեշտ տեղեկատվության ստացում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ վարչապետի խորհրդական
Ա. Ղարիբյան
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ ԿԱ ՊԵԿ

01.02.2011 թ.

2.4.

«Չափումների միասնականության ապահովման մասին»
ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում:

Չափման միջոցների տեսակի հաստատումը մաքսազերծումից հետո մինչև իրացում կամ շահագործում իրականացնելու պահանջի սահմանում, արդյունքում` մաքսային ձևակերպումների համար պահանջվող ժամանակի կրճատում: Միաժամանակ ռիսկերի վրա հիմնված ստուգումներ իրականացնելու նպատակով ՀՀ ԿԱ ՊԵԿ-ից անհրաժեշտ տեղեկատվության ստացում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ ԿԱ ՊԵԿ

01.02.2011 թ.

2.5.

Մաքսատուրքերի վճարման վերաբերյալ տեղեկատվության ստացման ապահովում TWM համակարգի միջոցով:

Մաքսային ձևակերպումների համար պահանջվող ժամանակի կրճատում:

ՀՀ ԿԱ ՊԵԿ

ՀՀ ֆինանսների նախարարություն

01.03.2011 թ.

2.6.

Մաքսային ծառայության TWM ավտոմատ համակարգչային ծրագրում կիրառվող «կանաչ ուղու» լիարժեք ներդրում: Մաքսազերծման ժամկետների կրճատման և հետբացթողումային հսկողության կիրառման վերաբերյալ վիճակագրական տվյալների հավաքագրում և ներկայացում
ՀՀ կառավարություն: Ցուցանիշների սահմանում:

Մաքսային ձևակերպումների համար պահանջվող ժամանակի կրճատում` հետբացթողումային հսկողության լայնածավալ կիրառման միջոցով:

ՀՀ ԿԱ ՊԵԿ

ՀՀ ֆինանսների նախարարություն

01.03.2011 թ.

2.7.

«Մաքսային օրենսգրքում փոփոխություններ անելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում և ներկայացում
ՀՀ կառավարություն

Ժամանակավոր ներմուծում վերամշակման համար մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների ներմուծման և արտահանման ընթացակարգերի պարզեցում և պահանջվող փաստաթղթերի կրճատում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ ԿԱ ՊԵԿ

01.02.2011 թ.

Ժամանակավոր ներմուծում վերամշակման համար մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների արտահանման ժամանակ ՀՀ ծագման երկրի սերտիֆիկատի առկայության դեպքում արտահանման ժամանակ ձևակերպում իրականացնել «արտահանում ազատ շրջանառության համար» ռեժիմով:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ ԿԱ ՊԵԿ

01.02.2011 թ.

2.8.

Իրավական ակտերի նախագծերի ներկայացում, որով անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջական ներկայացնելու դեպքում մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը գործարքի գնի մեթոդով հաշվարկելու թույլտվություն տալու համար պահանջվող ժամկետը կսահմանվի 2 օր: Միաժամանակ օրենքով սահմանել մերժման հիմքերը ներկայացնելու պահանջ: Եթե մերժման հիմքերը չեն ներկայացվում, ապա մաքսային արժեքը գործարքի գնի մեթոդով հաշվարկելու թույլտվությունը համարվում է ստացված:

Մաքսային ձևակերպումների համար պահանջվող ժամանակի կրճատում:

ՀՀ ԿԱ ՊԵԿ

ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

01.03.2011 թ.

3. Ընկերության հիմնադրում

3.1.

ՄՊԿ սկզբունքով պետական գրանցում իրականացնելու հետ կապված իրավական ակտերի փոփոխությունները ԱԺ կողմից հաստատվելուց հետո գրանցման գործընթացը կանոնակարգող գործող կարգերում փոփոխությունների իրականացում և/կամ նոր ընթացակարգերի սահմանում:

ՄՊԿ արդյունավետ գործունեության ապահովում:

ՀՀ արդարա-դատության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

01.03.2011 թ.

3.2.

Պետական կառավարման մարմինների միջև տեղեկատվական միասնական համակարգի ստեղծում, որով հնարավոր կլինի ստուգել բոլոր սուբյեկտների կողմից բանկերի միջոցով կատարված վճարումների հավաստիացումը` էլեկտրոնային հարցման միջոցով:

Փաստաթղթային պահանջների նվազեցում:

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

01.03.2011 թ.

4. Շինարարական թույլտվություններ

4.1.

Քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման բնագավառի իրավական ակտերում փոփոխությունների իրականացում, որի արդյունքում կկրճատվեն շինարարական թույլտվության ստացման համար պահանջվող քայլերը և ժամկետները, այդ թվում նաև կկրճատվի հասարակության իրազեկման համար պահանջվող ժամկետը:

Շինարարական թույլտվությունների ստացման ժամկետների կրճատում:

ՀՀ քաղաքա-շինության նախարարություն

Երևանի քաղաքապետարան (համաձայնու-թյամբ)

01.03.2011 թ.

4.2.

Բնապահպանական փորձաքննության վերաբերյալ իրավական ակտերի փոփոխությունների մշակում, որոնցով կվերացվի մինչև 1500 քառ/մետր մակերես ունեցող շինությունների համար բնապահպանական փորձաքննություն անցկացնելու պահանջը, իսկ բնապահպանական փորձաքննության համար պահանջվող առավելագույն ժամկետ կսահմանվի 15 օրը:

ՀՀ կառավարության աշխատակազմ

ՀՀ բնապահպա-նության նախարարություն ՀՀ քաղաքաշինության նախարարություն

01.03.2011 թ.

4.3.

Օրենսդրորեն հստակեցնել,
որ ճարտարապետահատակա-գծային առաջադրանք ձևավորելու փուլում տեխնիկական պայմաններ ստանալու նպատակով մատակարարներին դիմում է ճարտարապետանախագծային առաջադրանք տվող մարմինը: Միաժամանակ սահմանել, որ այդ տեխնիկական պայմանները հանդիսանում են ճարտարապետանախա-
գծային առաջադրանքի անբաժանելի մաս:

«ՀՀ կառավարության 2004 թ. հունվարի 22-ի N 130-Ն որոշման մեջ լրացում կատարելու
մասին» ՀՀ կառավարության 20.08.2009թ. N 948-Ն և
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թ. հունիսի 3-ի N 257-Ն
և N 258-Ն որոշումների կատարման ապահովում:

ՀՀ քաղաքա-շինության նախարարություն

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

01.03.2011 թ.

4.4.

Ճարտարապետահատակագծային առաջադրանք ձևավորելու փուլում տեխնիկական պայմաններ ստանալու նպատակով մատակարարներին կառուցապատողի դիմելու պրակտիկայի վերացում և դրա վերաբերյալ հասարակության իրազեկման ապահովում:

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

01.02.2011 թ.

4.5.

Կառուցապատողի գործունեությունը պարզեցնելու նպատակով հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ուղեցույցի (քարտեզի) մշակում, որում հերթականությամբ կերևան շինարարական թույլտվությունների ստացման համար անհրաժեշտ
բոլոր քայլերը, դրանց իրավական հիմքերը, յուրաքանչյուր քայլի տևողությունը և արժեքները: Ուղեցույցի (քարտեզի) տեղադրում ՀՀ քաղաքաշինության նախարարության, Երևանի քաղաքապետարանի, շինարարների միության կայքերում, բրոշյուրների
տպագրում և տարածում, ինչպես նաև հրապարակում լրատվամիջոցների միջոցով:

Հասարակության իրազեկվածության բարձրացում և ապահովում:

ՀՀ քաղաքա-շինության նախարարություն

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

01.03.2011 թ.

5. Պայմանագրերի կիրարկում

5.1.

Գույքի հանրային վաճառքի վիճակագրության վարման ընթացքում ըստ ընթացակարգերի հայտնաբերված թերացումների շտկման, ժամկետների կրճատման նպատակով էլեկտրոնային աճուրդի իրականացման ժամկետների հետ կապված հայեցակարգային մոտեցումների քննարկում և առաջարկությունների ներկայացում:

Գույքի հանրային վաճառքի ժամկետների կրճատում

ՀՀ արդարա-դատության նախարարություն

  01.03.2011 թ.

5.2.

Դատավարական ընթացակարգերի ժամկետների վիճակագրության վարում` ըստ դատավարական պրոցեսի կոմպոնենտների

Դատավարական ժամկետների կրճատման նպատակով համեմատություններ կատարելու հնարավորության ընձեռում:

ՀՀ դատական դեպարտամենտ
(համաձայնությամբ)

 

Շարունա-կական

5.3.

Միջոցառումների իրականացում, որոնց արդյունքում կկրճատվեն առևտրային/կոմերցիոն վեճերի կարգավորման համար պահանջվող ընթացակարգերը:

Առևտրային/կոմերցիոն վեճերի կարգավորման համար պահանջվող ընթացակարգերի կրճատում:

ՀՀ արդարա-դատության նախարարություն

  01.03.2011 թ.

5.4.

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» և «Հրապարակային սակարկությունների մասին»
ՀՀ օրենքներում փոփոխություններ
անելու մասին ՀՀ օրենքների նախագծերի մշակում և ներկայացում ՀՀ կառավա-րություն:

Առևտրային/կոմերցիոն վեճերի կարգավորման համար պահանջվող ժամկետների և ծախսերի կրճատում:

ՀՀ արդարա-դատության նախարարություն

  01.03.2011 թ.

6. Վարկերի ստացում

6.1.

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին»
ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի մշակում և ներկայացում ՀՀ կառավարություն:

Վարկային տեղեկատվության շրջանառության բարելավում

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

ՀՀ արդարա-դատության նախարարություն

01.02.2011 թ.

6.2.

«Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ներկայացում ՀՀ կառավա-րություն:

 

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

ՀՀ արդարա-դատության նախարարություն

01.03.2011 թ.

6.3.

Բանկերի կողմից իրենց գործունեության ընթացքում ընդհանուր նկարագրով գրավներ ընդունելու վերաբերյալ վիճակագրության ներկայացում:

 

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

  01.03.2011 թ.

6.4.

Կոմունալ-կենցաղային ծառայություններ մատուցող ընկերություններից ԱՔՌԱ վարկային բյուրոյին տեղեկատվության տրամադրման ապահովում:

 

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն

01.04.2011 թ.
6.5.

«Սնանկության մասին»
ՀՀ օրենքում փոփոխությունների իրականացում, որով կբացառվի սնանկության ընթացքում ապահովվածություն ունեցող (գրավով, երաշխիքով և երաշխավորությամբ) պահանջների բավարարման վրա մորատորիումի տարածումը:

Ապահովվածություն ունեցող (գրավով, երաշխիքով և երաշխավորությամբ) պահանջների լիովին բավարարման օրենսդրական խոչընդոտների վերացում:

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

ՀՀ արդարա-դատության նախարարություն

01.02.2011 թ.

7. Ներդրողների պաշտպանվածություն

7.1.

Շահագրգռվածության առկայությամբ իրականացված գործարքների (տնտեսական գործունեության) բացահայտ-
ման մեխանիզմների կատարելագործման և տնօրենների պատասխանատվության ընդլայնման նպատակով «Բաժնետիրական ընկերությունների մասին»
ՀՀ օրենքում փոփոխությունների իրականացում:

Ընկերություններում կորպորատիվ կառավարման սկզբունքների ներդրում, փոքր բաժնետերերի շահերի պաշտպանության աստիճանի բարձրացում, տնօրենների պատասխանատվության բարձրացում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) ՀՀ արդարա-դատության նախարարություն

01.03.2011 թ.

7.2.

Կորպորատիվ կառավարման կանոնագրքի ներդրման աշխատանքների կազմակերպում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) Նասդաք ՕԵՄԵՔՍ (համաձայնությամբ)

Շարունա-կական

8. Սեփականության գրանցում

8.1.

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ժամկետների արագացման գործակիցների սահմանում:

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ ժամկետների կրճատում:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

  01.03.2011 թ.

8.2.

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից առցանց ռեժիմով գույքի գրավադրման մասին տեղեկանքի ստացման ապահովում:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

  30.12.2011 թ.

9. Ձեռնարկության փակում/լուծարում

9.1.

«Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների իրականացում` ներդնելով սնանկության վարույթի ժամկետների կրճատման մեխանիզմներ, որի արդյունքում կավելանա պարտատերերի/բաժնետերերի ակտիվների վերադարձելիությունը:

Սնանկության վարույթում պարտատերերին և բաժնետերերին վերադարձվող գումարի և պահանջի հարաբերակցության ավելացում:

ՀՀ արդարա-դատության նախարարություն

  01.03.2011 թ.

9.2.

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված և փաստացի գործունեություն չիրականացնող իրավաբանական անձանց արագացված ռեժիմով լուծարման վերաբերյալ օրենսդրական իրավական ակտերի նախագծերի մշակում և ներկայացում
ՀՀ կառավարություն:

Գործունեություն չիրականացնող ընկերությունների լուծարման համար պարզ և արագ ընթացակարգերի սահմանում:

ՀՀ ԿԱ ՊԵԿ

  01.03.2011 թ.

9.3.

«Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին»
ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ
և 5-րդ մասերով լուծարման պետական գրանցման համար նախատեսված ժամկետների կիրառման ապահովում:

Լուծարման ժամկետների կրճատում:

ՀՀ արդարա-դատության նախարարություն

  01.02.2011 թ.

10. Իրազեկվածության ապահովում

10.1.

Տնտեսվարողի գործունեությունը պարզեցնելու նպատակով հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով տեղեկատվական քարտեզների մշակում, որոնցում հստակ նկարագրված կլինեն համապատասխան մարմնի կողմից իրականացվող գործառույթները և դրանց ընթացակարգերը, նշված կլինեն դրանց իրավական հիմքերը, տևողությունները և արժեքները: Քարտեզների տեղադրում համապատասխան պետական կառավարման մարմնի, ինչպես նաև յուրաքանչյուր ընթացակարգի իրականացման համար պատասխանատու այլ մարմինների կայքերում:

Հասարակության իրազեկվածության բարձրացում և ապահովում:

ՀՀ կառավարության աշխատակազմ

  01.03.2011 թ.

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.12.2011, N 1930-Ն 16.02.2012, N 1768-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան