ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 դեկտեմբերի 2010 թվականի N 1768-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի N 97-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝
1) մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա երրորդ աշխատանքային օրը համակատարողը միջոցառման համար պատասխանատու մարմին է ներկայացնում ծրագրում ընդգրկված միջոցառումների կատարման ընթացքի մասին հաշվետվություն.
2) մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա ութերորդ աշխատանքային օրը պատասխանատու մարմինը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում հաշվետվություն ծրագրում ընդգրկված միջոցառումների կատարման ընթացքի մասին՝ բացառությամբ այն միջոցառումների, որոնց պատասխանատու մարմինը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն է: Հաշվետվությունը պետք է պարունակի մանրամասն տեղեկատվություն իրականացված (իրականացվող) միջոցառման ազդեցության մասին, մասնավորապես, պետք է ներկայացնել տեղեկատվություն միջոցառման կատարման արդյունքում ընթացակարգերի, դրանց ժամկետների և (կամ) ծախսի կրճատման վերաբերյալ.
3) ապահովել թեժ գծի առկայությունը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համապատասխան պատասխանատուի և (կամ) տնտեսավարողների կողմից բարձրացված խնդիրներին արագ արձագանքելու և օպերատիվ լուծումներ տալու համար: Թեժ գծի մասին տեղեկատվությունը հրապարակել համապատասխան մարմնի կայքի առաջին էջում, փակցնել տնտեսավարողների համար տեսանելի վայրերում, հրապարակել մամուլում և տարածել այլ զանգվածային լրատվության միջոցներով:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝
1) ամփոփել ներկայացված ամսական տեղեկատվությունը և մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 15-րդ աշխատանքային օրը կատարված աշխատանքների ընթացքի մասին հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմեր.
2) նշանակել թեժ գծի պատասխանատու, որը տնտեսավարողների կողմից բարձրացված խնդիրների լուծման նպատակով ոլորտի համապատասխան թեժ գծի միջոցով կաջակցի բարձրացված խնդիրների արագ լուծմանը և կվարի լուծում ստացած խնդիրներին վերաբերող վիճակագրություն:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 21-ի N 97-Ն որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. հունվարի 20 |
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 9-ի N 1768-Ն որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Առաջարկվող միջոցառումը |
Նպատակը |
Իրականացնող մարմինները |
Կատարման ժամկետը | |
պատասխանատու մարմինը |
համակատարողը | ||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. Հարկերի վճարում | |||||
1.1. |
Իրավական ակտերում փոփոխությունների իրականացում, որի արդյունքում էլեկտրոնային հարկային հաշվետվություններ ներկայացնելու պահանջը կտարածվի 58.35 մլն դրամից ավելի տարեկան շրջանառություն ունեցող հարկատուների վրա: |
Էլեկտրոնային հարկային հաշվետվություններ ներկայացնող տնտեսվարող սուբյեկտների ավելացում: |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ ԿԱ ՊԵԿ |
01.03.2011 թ. |
1.2. |
Հարկային հաշվետվությունների ներկայացման գործող իրավական ակտերում փոփոխությունների կատարում, որով հաշվետվությունների ձևերում կսահմանվի տնտեսավարող սուբյեկտների տնտեսական գործունեության տեսակի (ըստ ՏԳՏՀԴ) վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու պահանջ: |
Տեղեկատվության հավաքագրման կրկնորդությունների բացառում միասնական դասակարգչային հենքի |
ՀՀ ԿԱ ՊԵԿ |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
01.03.2011 թ. |
1.3. |
Իրավական ակտերում փոփոխությունների իրականացում, որով կհանվեն պետական վիճակագրական հաշվետվությունների 1-Ֆ և 2-Ֆ ձևերի, |
Միևնույն տեղեկատվությունը պարունակող հաշվետվողականության կրկնորդության վերացում: |
ՀՀ ԿԱ ՊԵԿ ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ ԱՎԾ (համաձայնությամբ) |
01.03.2011 թ. |
1.4. |
«Շահութահարկի մասին» և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխությունների իրականացում, ինչի արդյունքում կկրճատվեն հարկային վճարումներ անելու և հարկային հաշվետվություններ ներկայացնելու պարբերականությունները: |
Շահութահարկի գծով ամսական վճարումները (կանխավճար, շահութահարկի նվազագույն գումար) վճարումները կկրճատվեն 8-ով, ինչպես նաև 8-ով կկրճատվի պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվետվությունը: |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ ԿԱ ՊԵԿ |
01.02.2011 թ. |
1.5. |
Քննարկել գույքահարկի և հողի հարկի վճարումների եռամսյակայինից կիսամյակային կամ տարեկան դարձնելու նպատակահարմարությունը և անհրաժեշտության դեպքում |
Հողի հարկի վճարումները կկրճատվեն 2-ով, իսկ գույքահարկինը` 4-ով (շինությունների և փոխադրամիջոցների): |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ ԿԱ ՊԵԿ |
01.03.2011 թ. |
1.6. |
Ձեռնարկատիրական գործունեության առարկաների, այսինքն` առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքի, ապրանքների, ինչպես նաև կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների գրանցման պարտադիր պահանջի վերացում էլեկտրոնային եղանակով հատուկ համար և սերիա ունեցող հարկային հաշիվներ կիրառողների համար: |
Ձեռնարկատիրական գործունեության առարկաների գրանցման պարտադիր պահանջի և չգրանցելու դեպքում կիրառվող տուգանքների վերացում: |
ՀՀ ԿԱ ՊԵԿ |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
01.03.2011 թ. |
1.7. |
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից հավաքագրվող էլեկտրոնային հաշվետվությունների ընդունման ծրագրի և տնտեսվարողների կողմից օգտագործվող հաշվապահական հաշվառման ծրագրերի ինտեգրացիայի ապահովում: |
Բոլոր հարկային հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման տեխնիկական խնդիրների վերացում: |
ՀՀ ԿԱ ՊԵԿ |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
01.03.2011 թ. |
1.8. |
Ձեռնարկել միջոցառումներ տնտեսավարողների կողմից օնլայն-բանկինգի ծառայություններից օգտվողների քանակը ավելացնելու ուղղությամբ: ՀՀ կառավարություն ներկայացնել ծառայությունից օգտվողների քանակի վերաբերյալ վիճակագրական տվյալներ: |
Հարկերի վճարման համար ծախսվող ժամանակի կրճատում: |
ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
01.03.2011 թ. շարունակա-կան |
1.9. |
Հարկային հաշտարարի ինստիտուտ ստեղծելու վերաբերյալ ուսումնասիրության անցկացում և արդյունքների վերաբերյալ հաշվետվության ներկայացում |
Տնտեսավարողների և հարկային մարմինների միջև ծագող խնդիրների արագ և անաչառ լուծում: |
Միջազգային ֆինանսական կորպորացիա (համաձայնությամբ) |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
01.03.2011 թ. |
1.10. |
ՀՀ կառավարության 2009թ. սեպտեմբերի 17-ի թիվ 1135 որոշմամբ հաստատված «Հայաստանում տեսչական բարեփոխումների հայեցակարգին» համահունչ մշակել և ներդնել ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգ: |
Տնտեսավարողների մոտ հարկային ստուգումների իրականացում միայն ռիսկային չափանիշների հիման վրա ընտրության արդյունքում: |
ՀՀ ԿԱ ՊԵԿ |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
01.04.2011 թ. |
2. Արտաքին առևտուր | |||||
2.1. |
«Ապրանքների ծագման երկրի հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 31-ի N 895-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 24-ի N 1246-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 30-ի N 869-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման մեջ փոփոխությունների իրականացում: |
Ծագման երկրի հավաստագրերի տրամադրման համար անհրաժեշտ ծախսերի և ժամանակի կրճատում, մասնավորապես` սերիական արտադրության ապրանքներին պարբերաբար ծագման երկրի հավաստագիր տրամադրելիս միայն առաջին անգամ փորձաքննություն իրականացնելու պահանջի սահմանում: |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
01.02.2011 թ. |
2.2. |
«Վերահսկվող ապրանքների մաս-նագիտական փորձաքննության անցկացման կարգի մասին» |
Հսկվող ապրանքների և ոչ նյութական արժեքների մասնագիտական փորձաքննության ժամկետների և վճարի առավելագույն չափի սահմանում, արդյունքում` մաքսային ձևակերպումների համար պահանջվող ժամանակի և գումարների կրճատում: |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ ԿԱ ՊԵԿ |
01.02.2011 թ. |
2.3. |
Ներմուծման ժամանակ համապատասխանության պարտադիր հավաստման գործընթացի պարզեցման վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի մշակում: |
Համապատասխանության պարտադիր հավաստման գործընթացի իրականացումը մաքսազերծումից հետո մինչև իրացնելը իրականացնելու պահանջի սահմանում, արդյունքում` մաքսային ձևակերպումների համար պահանջվող ժամանակի կրճատում: Միաժամանակ ռիսկերի վրա հիմնված ստուգումներ իրականացնելու նպատակով ՀՀ ԿԱ ՊԵԿ-ից անհրաժեշտ տեղեկատվության ստացում: |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
ՀՀ վարչապետի խորհրդական |
01.02.2011 թ. |
2.4. |
«Չափումների միասնականության ապահովման մասին» |
Չափման միջոցների տեսակի հաստատումը մաքսազերծումից հետո մինչև իրացում կամ շահագործում իրականացնելու պահանջի սահմանում, արդյունքում` մաքսային ձևակերպումների համար պահանջվող ժամանակի կրճատում: Միաժամանակ ռիսկերի վրա հիմնված ստուգումներ իրականացնելու նպատակով ՀՀ ԿԱ ՊԵԿ-ից անհրաժեշտ տեղեկատվության ստացում: |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
01.02.2011 թ. |
2.5. |
Մաքսատուրքերի վճարման վերաբերյալ տեղեկատվության ստացման ապահովում TWM համակարգի միջոցով: |
Մաքսային ձևակերպումների համար պահանջվող ժամանակի կրճատում: |
ՀՀ ԿԱ ՊԵԿ |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
01.03.2011 թ. |
2.6. |
Մաքսային ծառայության TWM ավտոմատ համակարգչային ծրագրում կիրառվող «կանաչ ուղու» լիարժեք ներդրում: Մաքսազերծման ժամկետների կրճատման և հետբացթողումային հսկողության կիրառման վերաբերյալ վիճակագրական տվյալների հավաքագրում և ներկայացում |
Մաքսային ձևակերպումների համար պահանջվող ժամանակի կրճատում` հետբացթողումային հսկողության լայնածավալ կիրառման միջոցով: |
ՀՀ ԿԱ ՊԵԿ |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
01.03.2011 թ. |
2.7. |
«Մաքսային օրենսգրքում փոփոխություններ անելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում և ներկայացում |
Ժամանակավոր ներմուծում վերամշակման համար մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների ներմուծման և արտահանման ընթացակարգերի պարզեցում և պահանջվող փաստաթղթերի կրճատում: |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
01.02.2011 թ. |
Ժամանակավոր ներմուծում վերամշակման համար մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների արտահանման ժամանակ ՀՀ ծագման երկրի սերտիֆիկատի առկայության դեպքում արտահանման ժամանակ ձևակերպում իրականացնել «արտահանում ազատ շրջանառության համար» ռեժիմով: |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
01.02.2011 թ. | ||
2.8. |
Իրավական ակտերի նախագծերի ներկայացում, որով անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջական ներկայացնելու դեպքում մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը գործարքի գնի մեթոդով հաշվարկելու թույլտվություն տալու համար պահանջվող ժամկետը կսահմանվի 2 օր: Միաժամանակ օրենքով սահմանել մերժման հիմքերը ներկայացնելու պահանջ: Եթե մերժման հիմքերը չեն ներկայացվում, ապա մաքսային արժեքը գործարքի գնի մեթոդով հաշվարկելու թույլտվությունը համարվում է ստացված: |
Մաքսային ձևակերպումների համար պահանջվող ժամանակի կրճատում: |
ՀՀ ԿԱ ՊԵԿ |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
01.03.2011 թ. |
3. Ընկերության հիմնադրում | |||||
3.1. |
ՄՊԿ սկզբունքով պետական գրանցում իրականացնելու հետ կապված իրավական ակտերի փոփոխությունները ԱԺ կողմից հաստատվելուց հետո գրանցման գործընթացը կանոնակարգող գործող կարգերում փոփոխությունների իրականացում և/կամ նոր ընթացակարգերի սահմանում: |
ՄՊԿ արդյունավետ գործունեության ապահովում: |
ՀՀ արդարա-դատության նախարարություն |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
01.03.2011 թ. |
3.2. |
Պետական կառավարման մարմինների միջև տեղեկատվական միասնական համակարգի ստեղծում, որով հնարավոր կլինի ստուգել բոլոր սուբյեկտների կողմից բանկերի միջոցով կատարված վճարումների հավաստիացումը` էլեկտրոնային հարցման միջոցով: |
Փաստաթղթային պահանջների նվազեցում: |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
01.03.2011 թ. |
4. Շինարարական թույլտվություններ | |||||
4.1. |
Քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման բնագավառի իրավական ակտերում փոփոխությունների իրականացում, որի արդյունքում կկրճատվեն շինարարական թույլտվության ստացման համար պահանջվող քայլերը և ժամկետները, այդ թվում նաև կկրճատվի հասարակության իրազեկման համար պահանջվող ժամկետը: |
Շինարարական թույլտվությունների ստացման ժամկետների կրճատում: |
ՀՀ քաղաքա-շինության նախարարություն |
Երևանի քաղաքապետարան (համաձայնու-թյամբ) |
01.03.2011 թ. |
4.2. |
Բնապահպանական փորձաքննության վերաբերյալ իրավական ակտերի փոփոխությունների մշակում, որոնցով կվերացվի մինչև 1500 քառ/մետր մակերես ունեցող շինությունների համար բնապահպանական փորձաքննություն անցկացնելու պահանջը, իսկ բնապահպանական փորձաքննության համար պահանջվող առավելագույն ժամկետ կսահմանվի 15 օրը: |
ՀՀ կառավարության աշխատակազմ |
ՀՀ բնապահպա-նության նախարարություն ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
01.03.2011 թ. | |
4.3. |
Օրենսդրորեն հստակեցնել, |
«ՀՀ կառավարության 2004 թ. հունվարի 22-ի N 130-Ն որոշման մեջ լրացում կատարելու |
ՀՀ քաղաքա-շինության նախարարություն |
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
01.03.2011 թ. |
4.4. |
Ճարտարապետահատակագծային առաջադրանք ձևավորելու փուլում տեխնիկական պայմաններ ստանալու նպատակով մատակարարներին կառուցապատողի դիմելու պրակտիկայի վերացում և դրա վերաբերյալ հասարակության իրազեկման ապահովում: |
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
01.02.2011 թ. | |
4.5. |
Կառուցապատողի գործունեությունը պարզեցնելու նպատակով հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ուղեցույցի (քարտեզի) մշակում, որում հերթականությամբ կերևան շինարարական թույլտվությունների ստացման համար անհրաժեշտ |
Հասարակության իրազեկվածության բարձրացում և ապահովում: |
ՀՀ քաղաքա-շինության նախարարություն |
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
01.03.2011 թ. |
5. Պայմանագրերի կիրարկում | |||||
5.1. |
Գույքի հանրային վաճառքի վիճակագրության վարման ընթացքում ըստ ընթացակարգերի հայտնաբերված թերացումների շտկման, ժամկետների կրճատման նպատակով էլեկտրոնային աճուրդի իրականացման ժամկետների հետ կապված հայեցակարգային մոտեցումների քննարկում և առաջարկությունների ներկայացում: |
Գույքի հանրային վաճառքի ժամկետների կրճատում |
ՀՀ արդարա-դատության նախարարություն |
01.03.2011 թ. | |
5.2. |
Դատավարական ընթացակարգերի ժամկետների վիճակագրության վարում` ըստ դատավարական պրոցեսի կոմպոնենտների |
Դատավարական ժամկետների կրճատման նպատակով համեմատություններ կատարելու հնարավորության ընձեռում: |
ՀՀ դատական դեպարտամենտ |
Շարունա-կական | |
5.3. |
Միջոցառումների իրականացում, որոնց արդյունքում կկրճատվեն առևտրային/կոմերցիոն վեճերի կարգավորման համար պահանջվող ընթացակարգերը: |
Առևտրային/կոմերցիոն վեճերի կարգավորման համար պահանջվող ընթացակարգերի կրճատում: |
ՀՀ արդարա-դատության նախարարություն |
01.03.2011 թ. | |
5.4. |
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» և «Հրապարակային սակարկությունների մասին» |
Առևտրային/կոմերցիոն վեճերի կարգավորման համար պահանջվող ժամկետների և ծախսերի կրճատում: |
ՀՀ արդարա-դատության նախարարություն |
01.03.2011 թ. | |
6. Վարկերի ստացում | |||||
6.1. |
«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» |
Վարկային տեղեկատվության շրջանառության բարելավում |
ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) |
ՀՀ արդարա-դատության նախարարություն |
01.02.2011 թ. |
6.2. |
«Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ներկայացում ՀՀ կառավա-րություն: |
ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) |
ՀՀ արդարա-դատության նախարարություն |
01.03.2011 թ. | |
6.3. |
Բանկերի կողմից իրենց գործունեության ընթացքում ընդհանուր նկարագրով գրավներ ընդունելու վերաբերյալ վիճակագրության ներկայացում: |
ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) |
01.03.2011 թ. | ||
6.4. |
Կոմունալ-կենցաղային ծառայություններ մատուցող ընկերություններից ԱՔՌԱ վարկային բյուրոյին տեղեկատվության տրամադրման ապահովում: |
ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
01.04.2011 թ. | |
6.5. |
«Սնանկության մասին» |
Ապահովվածություն ունեցող (գրավով, երաշխիքով և երաշխավորությամբ) պահանջների լիովին բավարարման օրենսդրական խոչընդոտների վերացում: |
ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) |
ՀՀ արդարա-դատության նախարարություն |
01.02.2011 թ. |
7. Ներդրողների պաշտպանվածություն | |||||
7.1. |
Շահագրգռվածության առկայությամբ իրականացված գործարքների (տնտեսական գործունեության) բացահայտ- |
Ընկերություններում կորպորատիվ կառավարման սկզբունքների ներդրում, փոքր բաժնետերերի շահերի պաշտպանության աստիճանի բարձրացում, տնօրենների պատասխանատվության բարձրացում: |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) ՀՀ արդարա-դատության նախարարություն |
01.03.2011 թ. |
7.2. |
Կորպորատիվ կառավարման կանոնագրքի ներդրման աշխատանքների կազմակերպում: |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) Նասդաք ՕԵՄԵՔՍ (համաձայնությամբ) |
Շարունա-կական | |
8. Սեփականության գրանցում | |||||
8.1. |
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ժամկետների արագացման գործակիցների սահմանում: |
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ ժամկետների կրճատում: |
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե |
01.03.2011 թ. | |
8.2. |
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից առցանց ռեժիմով գույքի գրավադրման մասին տեղեկանքի ստացման ապահովում: |
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե |
30.12.2011 թ. | ||
9. Ձեռնարկության փակում/լուծարում | |||||
9.1. |
«Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների իրականացում` ներդնելով սնանկության վարույթի ժամկետների կրճատման մեխանիզմներ, որի արդյունքում կավելանա պարտատերերի/բաժնետերերի ակտիվների վերադարձելիությունը: |
Սնանկության վարույթում պարտատերերին և բաժնետերերին վերադարձվող գումարի և պահանջի հարաբերակցության ավելացում: |
ՀՀ արդարա-դատության նախարարություն |
01.03.2011 թ. | |
9.2. |
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված և փաստացի գործունեություն չիրականացնող իրավաբանական անձանց արագացված ռեժիմով լուծարման վերաբերյալ օրենսդրական իրավական ակտերի նախագծերի մշակում և ներկայացում |
Գործունեություն չիրականացնող ընկերությունների լուծարման համար պարզ և արագ ընթացակարգերի սահմանում: |
ՀՀ ԿԱ ՊԵԿ |
01.03.2011 թ. | |
9.3. |
«Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» |
Լուծարման ժամկետների կրճատում: |
ՀՀ արդարա-դատության նախարարություն |
01.02.2011 թ. | |
10. Իրազեկվածության ապահովում | |||||
10.1. |
Տնտեսվարողի գործունեությունը պարզեցնելու նպատակով հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով տեղեկատվական քարտեզների մշակում, որոնցում հստակ նկարագրված կլինեն համապատասխան մարմնի կողմից իրականացվող գործառույթները և դրանց ընթացակարգերը, նշված կլինեն դրանց իրավական հիմքերը, տևողությունները և արժեքները: Քարտեզների տեղադրում համապատասխան պետական կառավարման մարմնի, ինչպես նաև յուրաքանչյուր ընթացակարգի իրականացման համար պատասխանատու այլ մարմինների կայքերում: |
Հասարակության իրազեկվածության բարձրացում և ապահովում: |
ՀՀ կառավարության աշխատակազմ |
01.03.2011 թ. |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |