Գլխավոր տեղեկություն
Համար
N 1756-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.01.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.02.01/3(386) Հոդ.78.1
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.01.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 2010 թվականի N 1756-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ 2011-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի 2011-2014 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը (այսուհետ` ծրագիր)` համաձայն հավելվածի:

 2. Հայաստանի Հանրապետության համապատասխան հանրապետական գործադիր իշխանության մարմիններին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` հաշվի առնելով առկա տնտեսական միտումները և ելնելով մակրոտնտեսական ցուցանիշների փոփոխություններից, անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ծրագրում համապատասխան ճշտումներ կատարելու վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին`

1) մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 10-ը մշակել ծրագրի իրականացման տարեկան աշխատանքային պլանը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի հաստատմանը.

2) ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում ապահովել համայնքների, հասարակական կազմակերպությունների և անկախ փորձագետների ակտիվ մասնակցությունը:

4. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի վրա:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2011 թ. հունվարի 17
Երևան 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

 դեկտեմբերի 30-ի N 1756-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ 2011-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

 

Հավելված 5.1

- կրթության ոլորտ

 

Հավելված 5.2

- մշակույթի ոլորտ

 

Հավելված 5.3

- սպորտի և երիտասարդության հարցերի ոլորտ

 

Հավելված 5.4

- առողջապահության ոլորտ

 

Հավելված 6

- գյուղատնտեսության ոլորտ

 

Հավելված 7

- բնապահպանության ոլորտ

 

Հավելված 8

- զբոսաշրջության ոլորտ

 

Հավելված 9

- քաղաքաշինության ոլորտ

 

Հավելված 10.1

- ճանապարհաշինության ոլորտ

 

Հավելված 10.2

- խմելու ջրամատակարարում և ջրահեռացում

 

Հավելված 10.3

- գազաֆիկացում

 
Հավելված 14

- ամփոփ ֆինանսավորում

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան