Գլխավոր տեղեկություն
Համար
N 33-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.01.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.03.01/5(388) Հոդ.84
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.01.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.01.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հունվարի 2011 թվականի N 33-Ն

 

«ՄԵՂՐԻ» ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի դրույթները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի N 711-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Մեղրի» հիդրոէլեկտրակայանի կառուցման քաղաքաշինական փաստաթղթերի (այսուհետ` նախագիծ) հատուկ համալիր փորձաքննություն անցկացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Հանձնաժողովին` նախագիծը հանձնաժողովին ներկայացնելուց հետո երկամսյա ժամկետում ավարտել հատուկ համալիր փորձաքննության անցկացման աշխատանքները:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` հատուկ համալիր փորձաքննության աշխատանքների անցկացման ավարտից հետո մեկամսյա ժամկետում հանձնաժողովի ամփոփ եզրակացությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն` քննարկման:

4. «Մեղրի» հիդրոէլեկտրակայանի կառուցման նախագծի հատուկ համալիր փորձաքննություն անցկացնելու համար անհրաժեշտ ծախսերն իրականացնել 2010 թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և «Թավան Աբ Արազ Քոմպանի» ընկերության միջև ստորագրված` «Մեղրի» հիդրոէլեկտրակայանի կառուցումը` կառուցում-տնօրինում-շահագործում-փոխանցում հիմունքներով» թույլտվության պայմանագրով նախատեսված միջոցների հաշվին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2011 թ. հունվարի 26
Երևան

 

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2011 թվականի

հունվարի 13-ի N 33-Ն որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

«ՄԵՂՐԻ» ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Սիմոնյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

 

Ռ. Ալավերդյան

 

- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

 

Ա. Գիլոյան

 

- ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ

Գ. Պողոսյան

 

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի արտակարգ իրավիճակների քաղաքականության ծրագրերի մշակման վարչության պետ

Ա. Գրիգորյան

 

 

- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության հարավային ջրավազանային տարածքային կառավարման բաժնի պետ

Վ. Արզումանյան

 

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության դիտացանցի բաժնի պետ

Ա. Ալբերտյան

 

 

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հանրային ծառայությունների ոլորտների ծրագրերի վարչության վառելիքաէներգետիկ համալիրի ծրագրերի բաժնի պետ

Ս. Կարապետյան

 

- ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» ՓԲԸ-ի սանիտարահիգիենիկ բաժնի վարիչ

Մ. Ջալալյան

 

- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լիցենզավորված գործունեության մոնիթորինգի և ներդրումային ծրագրերի վարչության պետ (համաձայնությամբ)

Ա. Ուստաբաշյան

 

- ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ

Կ. Մովսիսյան

 

- «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ` փորձագետ-գլխավոր մասնագետ

Ս. Ավագյան

 

- «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետ (համաձայնությամբ)

 

Մ. Բարխուդարյան

 

- «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի  տեղակալ

Դ. Ստեփանյան

 

 

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան