«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 հունվարի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 60611007
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
15 դեկտեմբերի 2010 թ. |
N 13-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 161-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2003 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ ու այդ պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» N 161-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1. Որոշման վերնագրից և 1-ին կետից հանել «և կրտսեր» բառերը, իսկ վերնագրում «ու այդ պաշտոնները» բառերը փոխարինել «, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ» բառերով։
2. Որոշմամբ հաստատված հավելված 1-ի՝
1) վերնագրից և 1-ին կետից հանել «և կրտսեր» բառերը.
2) 7-րդ կետում «12 ժամ» բառերը փոխարինել «6 ժամ» բառերով.
3) 9-րդ կետի երրորդ պարբերությունում «և» բառերը փոխարինել «և (կամ)» բառերով.
4) 12-րդ կետի «գ» ենթակետից հանել «ու քվեարկության» բառերը.
5) 12-րդ կետի «ժգ», «ժդ» և 19-րդ կետի «դ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
6) 12-րդ կետի «ժե» ենթակետում «քվեարկության» բառը փոխարինել «գնահատման» բառով.
7) 16-րդ կետում «ընդունում է որոշում» բառերը փոխարինել «կազմում է արձանագրություն» բառերով.
8) 19-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե) իրականացնում է հարցազրույցի փուլում մասնակցի (մասնակիցների) կողմից տրված պատասխանների գնահատում.»։
3. Որոշմամբ հաստատված հավելված 2-ի՝
1) 7-րդ կետում «12 ժամ» բառերը փոխարինել «6 ժամ» բառերով.
2) 9-րդ կետի երրորդ պարբերությունում «դառնում են» բառերը փոխարինել «դառնում է» բառերով, իսկ «և» բառերը՝ «և (կամ)» բառերով.
3) 11-րդ կետից հանել «ինչպես նաև ավելի բարձր դասային աստիճանի շնորհման նպատակահարմարությունը» բառերը.
4) 12-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե) անցկացնում է թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորում.».
5) 16-րդ կետում «ընդունում է որոշում» բառերը փոխարինել «կազմում է արձանագրություն» բառերով.
6) 19-րդ կետի «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ) ստորագրում է ատեստավորման թերթը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում գրառում է «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.»։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ՝ |
Գ. Ազարյան |