«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 հունվարի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 50511012
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ
3 դեկտեմբերի 2010 թ. |
թիվ 422-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 278-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով՝
Որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի 2004 թվականի սեպտեմբերի 8-ի «ՀՀ Լոռու մարզպետարանի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ ու այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» N 278-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Որոշման վերնագրից և 1-ին կետի ա/ ենթակետից հանել «և կրտսեր» բառերը, իսկ վերնագրում «ՈՒ ԱՅԴ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ» բառերը փոխարինել «ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՎ ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ» բառերով։
2. Որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի`
1) վերնագրից և 1-ին կետից հանել «և կրտսեր» բառերը,
2) 9-րդ կետի երրորդ պարբերությունում «և» բառերը փոխարինել «և (կամ)» բառերով,
3) 12-րդ կետի «գ» ենթակետից հանել «ու քվեարկության» բառերը,
4) 12-րդ կետի «ժբ», «ժգ» և 19-րդ կետի «դ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,
5) 12-րդ կետի «ժդ» ենթակետում «քվեարկության» բառը փոխարինել «գնահատման» բառով,
6) 16-րդ կետում «ընդունում է որոշում» բառերը փոխարինել «կազմում է արձանագրություն» բառերով,
7) 19-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե/ իրականացնում է հարցազրույցի փուլում մասնակցի (մասնակիցների) կողմից տրված պատասխանների գնահատում»:
3. Որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի`
1) 9-րդ կետի երրորդ պարբերությունում «և» բառերը փոխարինել «և (կամ)» բառերով,
2) 16-րդ կետում «ընդունում է որոշում» բառերը փոխարինել «կազմում է արձանագրություն» բառերով:
ՀՀ Լոռու մարզպետ |
Ա. Քոչարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|