Գլխավոր տեղեկություն
Համար
N 1653-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2011-12.06.2021)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.22/66(800) Հոդ.1527
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 դեկտեմբերի 2010 թվականի N 1653-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N 562-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» N 562-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝

1) որոշմամբ հաստատված կարգի՝

ա. 6-րդ կետը «մշակվում են գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցներ (այսուհետ` մեթոդական ուղեցույց),» բառերից հետո լրացնել «որում սահմանվում են գնահատման ենթաչափորոշիչները և դրանցից յուրաքանչյուրի համար` գնահատման միավորները» բառերով,

բ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Գնահատման չափորոշիչների միավորների ընդհանուր գումարը պետք է կազմի 100 միավոր: Մեթոդական ուղեցույցներում սահմանված նվազագույն միավորը 0-ն է, իսկ առավելագույն միավորը` յուրաքանչյուր ենթաչափորոշչի համար նախատեսված առավելագույն գնահատման միավորը:»,

գ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Գնահատման արդյունքներով մինչև 75 միավորը գնահատվում է անբավարար, 75-ից մինչև 90 միավորը` բավարար, 90 միավորից բարձրը` լավ:».

2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և առաջարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն ներկայացնել համապատասխան բնագավառը բնութագրող մեթոդական ուղեցույցներ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. դեկտեմբերի 17
Երևան

 

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2010 թվականի

 դեկտեմբերի 16-ի N 1653-Ն որոշման

 

 

 «Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2009 թվականի

 մայիսի 21-ի N 562-Ն որոշման

 

Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՁԵՎԱՎՈՐՎՈՂ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ

NN
ը/կ

Չափորոշիչները

Առավելագույն գնահատման միավորը

Ենթաչափորոշիչները

Գնահատականը

Գնահատող մարմինը (մարմինները)

1

2

3

4

5

6

 

Գնահատման հիմնական չափորոշիչներ

       

1.

Ֆինանսների բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն

6.0

Հայաստանի Հանրապետության oրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև ՀՀ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը

1.0

ՀՀ ՏԿՆ

 ՀՀ ՖՆ

հաշվետու տարվա ՀՀ պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված աշխատանքների կատարման գործընթացի շրջանակներում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ և ուսումնական տարվա սկզբում դասարանների փաստացի կոմպլեկտավորման արդյունքում հանրակրթական դպրոցների աշակերտների թվի մասին տվյալները` տարբերակված ըստ հարթավայրային, լեռնային, բարձր լեռնային բնակավայրերում գտնվող դպրոցների, միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող դպրոցների, ավագ դպրոցների, ինչպես նաև ուսումնական տարվա սկզբի դրությամբ ներառական կրթության, հատուկ հանրակրթական

0.5

ուսումնական հաստատությունների և նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունների սովորողների թվի մասին տվյալները ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնելը

առաջիկա տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատված ժամանակացույցով` մարզպետարանի կողմից իրականացվելիք աշխատանքների կատարման գործընթացի կազմակերպում

2.5

մարզպետարանի աշխատակազմում և ենթակա ՊՈԱԿ-ներում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող գնումների համակարգի առկայություն

1.0

մարզպետարանի աշխատակազմում և ենթակա ՊՈԱԿ-ներում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող ներքին աուդիտի համակարգի առկայություն

1.0

2.

Սոցիալական ապահովության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն

5

Հայաստանի Հանրապետության oրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև ՀՀ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը

2.5

ՀՀ ՏԿՆ

 ՀՀ ԱՍՀՆ

հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող՝ մարզին առնչվող հարցեր ներկայացնելը

2.5

3.

Առողջապահության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն

5

Հայաստանի Հանրապետության oրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը

1.5

ՀՀ ՏԿՆ

 ՀՀ ԱՆ

հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող՝ մարզին առնչվող հարցեր ներկայացնելը

1.5

ոչ պետական միջոցներով առողջապահական ոլորտում իրականացրած ներդրումները

1

մարզային ենթակայության առողջապահական հաստատություններում պարտքերի բացակայության ուղղությամբ մարզպետների կողմից իրականացված գործառույթները

1

4.

Կրթության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն

5

Հայաստանի Հանրապետության oրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների,
ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև ՀՀ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը

1

ՀՀ ՏԿՆ

 ՀՀ ԿԳՆ

հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող՝ մարզին առնչվող հարցեր ներկայացնելը

1

ոչ պետական միջոցներով կրթական օբյեկտների և նախադպրոցական հաստատությունների մասով իրականացրած ներդրումները

1

դպրոցներում և իրենց ենթակայությամբ գործող արհեստագործական ուսումնարաններում ինտերնետ կապով ապահովվածության ուղղությամբ ձեռնարկված միջոցները

1

կրթական հաստատություններում աշխատավարձի՝ ժամանակին վճարում

0.6

մարզպետարանի և մարզային ենթակայության կազմակերպությունների կրթության բնագավառում իրականացրած գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը

0.4

5.

Քաղաքաշինության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն

5

Հայաստանի Հանրապետության oրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների,
ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև ՀՀ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը

2

ՀՀ ՏԿՆ

 ՀՀ ՔՆ

հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող՝ մարզին առնչվող հարցեր ներկայացնելը

1

պետական միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի շրջանակներում աշխատանքների իրականացում

2

6.

Տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն

5

Հայաստանի Հանրապետության oրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների,
ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև ՀՀ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը

0.5

ՀՀ ՏԿՆ

ՀՀ ՏևԿՆ

հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող՝ մարզին առնչվող հարցեր ներկայացնելը

0.5

ճանապարհային գործունեության իրականացման արդյունավետություն

1.5

ուղևորափոխադրումների կազմակերպման արդյունավետություն

1.5

ոչ պետական միջոցներով հաշվետու ժամանակահատվածում իրականացված ճանապարհաշինարարական աշխատանքները

1

7.

Տնտեսական զարգացման բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն

10

Հայաստանի Հանրապետության oրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների,
ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև ՀՀ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը

2

ՀՀ ՏԿՆ

ՀՀ ԷՆ

հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող՝ մարզին առնչվող հարցեր ներկայացնելը

2

նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ գործառույթների իրականացում

2

մարզում տնտեսական հնարավորությունների բացահայտման և իրազեկման ուղղությամբ գործառույթների իրականացում

1

մարզում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն աջակցում

2

միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ համագործակցության
ապահովում

1

8.

Գյուղատնտեսության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն

5

Հայաստանի Հանրապետության oրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների,
ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև ՀՀ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը

1

ՀՀ ՏԿՆ

ՀՀ ԳՆ

հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցություն և քննարկվող հարցերին, ըստ իրավասության, նրանց մասնակցության ապահովում

1

գյուղատնտեսական մթերքների իրացմանն աջակցություն

1

մարզում մշակվող գյուղատնտեսական նշանակության հողերի տարածության փոփոխություն

1

հիմնական գյուղատնտեսական արտադրանքների արտադրության ծավալների փոփոխություն

1

9.

Հողօգտագործման բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն

3

Հայաստանի Հանրապետության oրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև ՀՀ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը

1

ՀՀ ՏԿՆ
ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ

հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող՝ մարզին առնչվող հարցեր ներկայացնելը

1

մարզի տարածքում քաղաքաշինական, հողաշինարարական նախագծերի առկայությունը և դրանց իրականացման վիճակը

0.5

ապօրինի հողօգտագործումների, ինքնակամ կառույցների առկայությունը, դրանց վերացման նկատմամբ հսկողության իրականացումը

0.5

10.

Բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն

5

Հայաստանի Հանրապետության oրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև ՀՀ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը

1.2

ՀՀ ՏԿՆ

 ՀՀ ԲՆ

հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող՝ մարզին առնչվող հարցեր ներկայացնելը

0.7

մարզում աղբահանության կազմակերպում և ընդհանուր սանիտարահամաճարակային իրավիճակի բարելավման ապահովում

0.9

մթնոլորտային օդի աղտոտվածության կանխմանն ուղղված միջոցառումների իրականացմանն աջակցություն

0.1

բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողության իրականացում (ջրային ռեսուրսների կայուն կառավարում, հողի բերրի շերտի օգտագործում, վտանգավոր նյութերի ու թափոնների պահեստավորում, թաղում, տեղադրում և այլն)

0.9

բուսական և կենդանական աշխարհի, բնության հատուկ պահպանվող տարածքների, որսի կենդանիների և որսահանդակների պահպանության, կայուն օգտագործման և վերարտադրության, ինչպես նաև որսագողության, ապօրինի ձկնորսության դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացմանն աջակցություն

0.8

հողերի պահպանության ու ապօրինի հողօգտագործման կասեցման ապահովում

0.4

11.

Սպորտի և երիտասարդության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն

4

Հայաստանի Հանրապետության oրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև ՀՀ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը

1

ՀՀ ՏԿՆ

ՀՀ ՍԵՀՆ

հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող՝ մարզին առնչվող հարցեր ներկայացնելը

0.3

ֆիզիկական ակտիվության, առողջության և ակտիվ կենսակերպի ամրապնդման, անհատի ներդաշնակ զարգացման, աշխատունակության բարձրացման և երկարակեցության ապահովում

1.3

տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատության և ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու մատչելիության ապահովում

1.1

երիտասարդ քաղաքացիների անմիջական մասնակցությամբ մշակված` երիտասարդության խնդիրներին առնչվող մարզային նշանակության ծրագրեր

0.3

12.

Մշակույթի բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն

3

Հայաստանի Հանրապետության oրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև ՀՀ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը

1.5

ՀՀ ՏԿՆ
ՀՀ ՄՆ

հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող՝ մարզին առնչվող հարցեր ներկայացնելը

1

ոչ պետական միջոցներով մշակույթի ոլորտում իրականացված ներդրումները

0.5

13.

Էներգետիկայի բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն

2

Հայաստանի Հանրապետության oրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև ՀՀ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ` առաջարկություններ ներկայացնելը

0.4

ՀՀ ԷԲՊՆ
ՀՀ ՏԿՆ

հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող՝ մարզին առնչվող հարցեր ներկայացնելը

0.6

ոչ պետական միջոցներով հաշվետու ժամանակահատվածում իրականացված գազաֆիկացման աշխատանքները

1

14.

Արտակարգ իրավիճակների բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն

2

Հայաստանի Հանրապետության oրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև ՀՀ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը

0.7

ՀՀ ՏԿՆ
ՀՀ ԱԻՆ

հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող՝ մարզին առնչվող հարցեր ներկայացնելը

0.3

մարզի տարածքում արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հետևանքների նվազեցման ու վերացման ծրագրերի մշակման կազմակերպում և այդ ծրագրերով նախատեսված աշխատանքների համակարգում

0.5

պետական, հանրապետական և մարզային պլաններով ու ծրագրերով նախատեսված քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպում

0.5

15.

Պաշտպանության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն

3

Հայաստանի Հանրապետության oրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը

1

ՀՀ ՏԿՆ
ՀՀ ՊՆ

հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող՝ մարզին առնչվող հարցեր ներկայացնելը

0.5

ՀՀ օրենսդրությամբ մարզպետներին վերապահված՝ զինապարտների կցագրման և զորակոչի կազմակերպման լիազորությունների իրականացում

1.5

16.

Ջրամատակարարման բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն

2

Հայաստանի Հանրապետության oրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը

0.5

ՀՀ ՏԿՆ
ՋՏՊԿ

հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող` մարզին առնչվող հարցեր ներկայացնելը

0.5

ոչ պետական միջոցներով հաշվետու ժամանակահատվածում իրականացված խմելու և ոռոգման ջրով ապահովելու նպատակով աշխատանքները

0.5

մարզպետի աջակցությունը ոռոգման ջրի գումարների հավաքագրման գործընթացին

0.5

17.

Ոստիկանության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն

1

Հայաստանի Հանրապետության oրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը

0.4

ՀՀ ՏԿՆ
ՀՀ ՈՍ

հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող՝ մարզին առնչվող հարցեր ներկայացնելը

0.6

18.

Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցություն և երկկողմանի հարաբերություններ

3

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերով` մարզպետարանի իրավասության ոլորտներին վերաբերող դրույթների
և (կամ) այլ փաստաթղթերի կատարում

0.75

ՀՀ ՏԿՆ
ՀՀ ԱԳՆ

օտարերկրյա պետությունների տարածքային միավորների հետ համաձայնագրերի կամ այլ
փաստաթղթերի (ծրագրերի) կնքում և կատարում

1.5

աշխատանքային, ուսուցողական, ճանաչողական այցեր օտարերկրյա պետությունների տարածքային միավորներ և միջազգային կազմակերպություններ, մարզ այցելող օտարերկրյա պետությունների տարածքային միավորների, միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց ընդունում և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացում

0.5

բազմակողմ և այլ միջոցառումներ

0.25

19.

Պետական սեփականության պահպանության և արդյունավետ oգտագործման ուղղությամբ միջոցների ձեռնարկում

2

ՀՀ oրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակում մարզի տարածքում պետական սեփականության պահպանության և արդյունավետ oգտագործման ուղղությամբ միջոցների ձեռնարկում

2

ՀՀ ԿԱ ՊԳԿՎ

20.

Այլ բնագավառներում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն

9

     

1)

իր գործունեության և մարզի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին ամենամյա հաշվետվություններ

ՀՀ կառավարություն ներկայացնելը և

ընթացիկ հաշվետվություններ

ՀՀ վարչապետին ներկայացնելը

1

   

ՀՀ ՏԿՆ

2)

մարզպետների կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպում

2

   

ՀՀ ՏԿՆ

3)

մարզպետի կողմից կատարված աշխատանքների հանրային իրազեկում

2

   

ՀՀ ՏԿՆ

4)

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության մասին օրենսդրության կիրառումը մարզպետարանում

1

   

ՀՀ ՔԾԽ

5)

համայնքի ավագանու ընդունած որոշումների նկատմամբ մարզպետի իրականացրած հսկողություն

1

   

ՀՀ ՏԿՆ

6)

մարզպետի ընդունած որոշումների և արձակած կարգադրությունների իրավաչափությունը

1

   

ՀՀ ՏԿՆ

7)

համայնքի ղեկավարի սեփական և պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացման նկատմամբ մարզպետի իրականացրած հսկողությունը

1

   

ՀՀ ՏԿՆ

 

ընդամենը (հիմնական չափորոշիչների մասով)

85.0

     
 

Գնահատման լրացուցիչ չափորոշիչներ

       

1.

Համայնքների կողմից իրենց սեփական եկամուտների հավաքագրում

10

   

ՀՀ ՏԿՆ

1)

գույքահարկի հավաքագրում

3

   

ՀՀ ՏԿՆ

2)

հողի հարկի հավաքագրում

3

   

ՀՀ ՏԿՆ

3)

համայնքների կողմից հողերի օտարման արդյունավետություն

1

   

ՀՀ ՏԿՆ

4)

համայնքների կողմից հողերի և գույքի վարձակալությամբ տրամադրման արդյունավետություն

1

   

ՀՀ ՏԿՆ

5)

հողի հարկի և գույքահարկի գծով ապառքների հավաքագրում

2

   

ՀՀ ՏԿՆ

2.

Մարզում համայնքի ղեկավարի աշխատակազմում աշխատավարձի պարտքի առկայությունը

2

   

ՀՀ ՏԿՆ

3.

Մարզպետի գործունեությունը համայնքային ծառայության բնագավառում

3

   

ՀՀ ՏԿՆ

 

ընդամենը (լրացուցիչ չափորոշիչների մասով)

15

     
 

Ընդամենը

100

     

Սույն աղյուսակում օգտագործվում են հետևյալ հապավումները`

 

ՀՀ ՏԿՆ- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն

 

ՀՀ ՔՆ- Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

 

ՀՀ ԳՆ- Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

 

ՀՀ ԲՆ- Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

 

ՀՀ ԷՆ- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

 

ՀՀ ԱԻՆ- Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն

 

ՀՀ ԷԲՊՆ- Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

ՀՀ ՏևԿՆ- Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն

 

ՀՀ ԿԳՆ- Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

 

ՀՀ ԱՆ- Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

ՀՀ ԱՍՀՆ- Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

ՀՀ ՄՆ- Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

 

ՀՀ ՍԵՀՆ- Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

 

ՀՀ ԱԳՆ- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

 

ՀՀ ՊՆ- Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն

 

ՀՀ ՖՆ- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

 

ՀՀ ԿԱ ՊԳԿՎ- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

 

ՀՀ ՈՍ- Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

 

ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

 

ՀՀ ՏԿՆ ՋՏՊԿ- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

 

ՀՀ ՔԾԽ-Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան