Գլխավոր տեղեկություն
Համար
N 1657-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.12.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.22/66(800) Հոդ.1530
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 դեկտեմբերի 2010 թվականի N 1657-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՍԱՍՈՒՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Սասունիկի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և`

1) համայնքի վարչական սահմաններում գտնվող` քաղաքացու սեփականությունը հանդիսացող բնակավայրի այլ հողերից 0.098 հեկտարը փոխադրել ջրային հողերի կատեգորիա և այն փոխանակել պետական սեփականություն հանդիսացող 0.077 հեկտար ջրային հողերի հետ.

2) քաղաքացու սեփականությունը հանդիսացող` սույն կետի 1-ին ենթակետով փոխանակված 0.077 հեկտար ջրային հողերը և 0.3255 հեկտար բնակավայրի այլ հողեր փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արդյունաբերական օբյեկտների կառուցման համար:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Սասունիկի գյուղական համայնքի ղեկավարին`

1) ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան` մինչև փոփոխումը.

2) սույն կետի 1-ին ենթակետով գանձված ֆինանսական միջոցներն ուղղել համայնքի հողերի գոտևորման և օգտագործման սխեմայի կամ գլխավոր հատակագծի կազմմանը:

3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում քաղաքացու հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված գույքի հանձնման-ընդունման և սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխությունները համայնքի հողային հաշվեկշռում սահմանված կարգով արտահայտելու աշխատանքների իրականացումը.

2) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերը 3 տարվա ընթացքում չկառուցապատվելու դեպքում` սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

4. Սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցումն իրականացնել քաղաքացու միջոցների հաշվին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից` բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի, որն ուժի մեջ կմտնի իրավունքի պետական գրանցման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. դեկտեմբերի 17
Երևան

 

 

 Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

դեկտեմբերի 9-ի N 1657-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՍԱՍՈՒՆԻԿԻ

 ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան